Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 304 — Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 304AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 304 — Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 304. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները 1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն: 2. Ամեն դեպքում, բողոքը բավարարվում է, եթե վարույթի հանրային մասնակիցը չի ներկայացրել դատարանի պահանջած նյութերը: Բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան: 3. Բողոքը բավարարելու դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 304. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները 1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն:

2. Ամեն դեպքում, բողոքը բավարարվում է, եթե վարույթի հանրային մասնակիցը չի ներկայացրել դատարանի պահանջած նյութերը: Բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան:

3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն:

4. Բանավոր ընթացակարգով բողոքի քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, վիճարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) հանրային մասնակցին, քննիչին և հսկող դատախազին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել