ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 122 — Գնդի ավտոմոբիլային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի ավտոմոբիլային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդված
Ամփոփում
Հոդված 122. Գնդի ավտոմոբիլային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի ավտոմոբիլային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում ավտոմոբիլային տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դուրս բերելու համար. - միջոցներ ձեռնարկել մոտոռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու, ավտո
Ամբողջ Տեքստ
Հոդված 122. Գնդի ավտոմոբիլային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի ավտոմոբիլային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում ավտոմոբիլային տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դուրս բերելու համար. - միջոցներ ձեռնարկել մոտոռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու, ավտոմոբիլային տեխնիկայի ծառայության ժամկետները երկարացնելու համար, տարեկան առնվազն 2 անգամ ստուգել նրա տեխնիկական վիճակը. - պլանավորել ավտոմոբիլային տեխնիկայի շահագործումը, դրա ամենօրյա օգտագործման համար վերակարգ սահմանել, իրականացնել մեքենաների` ժամանակին և սարքին վիճակում ուղերթ դուրս գալու և հավաքակայան վերադառնալու հսկողությունը. - մասնակցել հավաքակայանի սարքավորման կատարելագործման աշխատանքների ղեկավարմանը, հավաքակայանում ստուգել ներքին ծառայությունը և ձգտել վերացնելու բացահայտված թերությունները. - կատարել ավտոմոբիլային տեխնիկայի պատահարների վերլուծություն, բացահայտել դրանց ծագման պատճառները, միջոցառումներ մշակել և իրականացնել դրանց կանխարգելման համար. - ապահովել անվտանգության պահանջների կատարումը ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման, սպասարկման, վերանորոգման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա: Գ ՆԴԻ ՎԱՌԵԼԻՔԻ և ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
