ԵԴ2/32006/02/23
Ամփոփում
քննելով ըստ «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Միջազգային Որակյալ Դպրոցներ» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու Ա այդ հիմքով Հիմնադրամի սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2025 թվականի որոշման դեմ Հիմնադրամի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ձեռքբերման վաղեմության
Ամբողջ Տեքստ
ՏԱՏ 2223
//1 տ" ՀԵՆ Ֆ
Մ-Ն
ՄՅՇ 27 ՛ :
«ՀՏ» Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/32006/02/23 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/32006/02/23
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ՝ Ժ. Ասատրյան
Ս. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի մարտի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Միջազգային Որակյալ Դպրոցներ» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու Ա այդ հիմքով Հիմնադրամի սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2025 թվականի որոշման դեմ Հիմնադրամի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 2.6941,25 քմ ընդհանուր մակերեսից 1210 քմ
2
մակերեսով հողակտորի նկատմամբ նե այդ հիմքով դադարեցնել Հիմնադրամի սեփականության իրավունքը նշված մակերեսով հողակտորի նկատմամբ:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.10.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.04.2025 թվականի որոշմամբ Հիմնադրամի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 15.10.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչներ Արամ Օրբելյան ն Սոֆյա Խառատյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ ն 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 62-րդ, 66-րդ ու 74-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վճռի բովանդակությունից պարզ չէ, թե որ ապացույցներն են հաստատում Ընկերության կողմից վիճելի հողակտորի նախ՝ տիրապետման, ապա՝ տիրապետման բարեխղճության, բացահայտության, անընդմեջության փաստերը, գույքը որպես իր սեփականը տիրապետելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը, իր հերթին վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները, մերժել է Հիմնադրամի վերաքննիչ բողոքը՝ վճիռը թողնելով անփոփոխ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, հետազոտելով գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ 16.06.2008 թվականի փոխըմբռնման հուշագրի պատճենը, Ընկերության ն «Պատրիոտ Սեքյուրիթի Սերվիս» ՍՊԸ-ի միջն 06.03.2023 թվականին կնքված պահնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի առաջին ու վերջին էջերի ն պայմանագրի թիվ 1 ու թիվ 2 հավելվածների պատճենները, գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Շանթ Քիշմիշյանի, Լիլիթ Մարտիրոսյանի ն Արգամ Վարդնանյանի ցուցմունքները, 2010-2022 թվականների ընթացքում Ընկերության ու Հիմնադրամի միջե վարված նամակագրությունը, վճռի պատճառաբանական մասում ընդամենը վկայակոչճել է կիրառման ենթակա օրենսդրական կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները ն ապացույցների բովանդակություն ու վերացական դատողություններ կատարելով՝ բավարարել է հայցը:
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ հողամասի առուվաճառքի պայմանագրով հիմնավորվում է, որ հողամասը, այդ թվում՝ վեճի առարկա հողակտորը, Ընկերությունը սեփական կամքով վաճառելթէ Հիմնադրամին, ինչի հիման վրա Հիմնադրամի սեփականության իրավունքը գրանցվել է:
Հիմնադրամի կողմից հողամասի տիրապետման փաստը հաստատվում է Ընկերության նե Հիմնադրամի միջն 2010-2022 թվականների ընթացքում պարբերաբար վարված նամակագրություններով, որոնցով Ընկերությունն ընդունում է, որ չի տիրապետում հողակտորը, փոխարենը Հիմնադրամին խնդրում է այն վերադարձնել:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել նան, որ 16.06.2008 թվականի հուշագրով չի կարող հաստատվել այն փաստը, որ հողակտորն առհասարակ բարեխիղճ կերպով անցել է Ընկերության տիրապետմանը, քանի որ այն թեն կնքվել է, սակայն մնացել է անկատար:
3
Վերաքննիչ դատարանը որպես տիրապետման ժամկետի սկիզբ է դիտարկել հուշագրի կնքման ամսաթիվը՝ անտեսելով, որ հուշագրի կնքումից հետո՝ 2011 թվականին, հողամասի, այդ թվում վեճի առարկա հողակտորի նկատմամբ գրանցվել է Հիմնադրամի սեփականության իրավունքը: Բացի այդ, հաշվի առնելով, որ Հիմնադրամի անվանումը սխալ է նշվել կողմերի միջն կնքված առուվաճառքի պայմանագրում՝ 2011 թվականին կողմերի միջն կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որը ենթարկվել է պետական գրանցման` ընդհատելով ենթադրյալ տասը տարվա ժամկետի սկիզբը:
Արտագնա նիստի ժամանակ Դատարանն ականատես է եղել հողամասի անխնամ վիճակին, սակայն հաստատված է համարել, որ Ընկերությունը կրել է գույքի պահպանման հոգսը, կատարել է վերանորոգման աշխատանքներ:
Ստորադաս դատարաններն անտեսել են նան, որ հողամասի չափագրումն իրականացվել է 20199 թվականին, ուստի. տասը տարվա տիրապետման պայմանի առկայությունը նշված չափագրմամբ չի կարող հաստատվել, իսկ 2023 թվականին կնքված պահնորդական ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է վկայել 2023 թվականից մինչ օրս Ընկերության կողմից հողամասի տիրապետման ն պահպանության իրականացման մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը ն փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ընկերության՝ որպես վաճառողի ն «Քվոլիթի Սքուլզ Ինտերնելշել»-ի՝ որպես գնորդի միջն 06.09.2006 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Ընկերություն, պարտավորվել է վաճառել իրեն պատկանող ն """" գտնվող 2.6941,25 քմ մակերեսով հողակտորը, իսկ «Քվոլիթի Սքուլզ Ինտերնեյշնլ»-ը պարտավորվել է գնել այն (հատոր 1-ին, գ.թ. 58-68).
2) Ընկերության` որպես վաճառողի ն Հիմնադրամի՝ որպես գնորդի միջն 17.06.2011 թվականին կնքվել է 06.09.2006 թվականին կնքված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի 1.1-ին կետի համաձայն կողմերը փոխադարձ համաձայնությամբ 06.09.2006 թվականի առուվաճառքի պայմանագրում կատարել են փոփոխություն, որի համաձայն՝ 06.09.2006 թվականի առուվաճառքի պայմանագրի` կողմերի տվյալները նախատեսող բաժնում նշված «Քվոլիթի Սքուլզ Ինտերնեյշնլ»-ի փոխարեն կարդալ «Միջազգային որակյալ դպրոցներ»՝ նկատի ունենալով, որ գնորդի անվանումը սխալ թարգմանության` տառադարձության պատճառով «Միջազգային որակյալ դպրոցներ» փոխարեն նշվել է «Քվոլիթի Սքուլզ Ինտերնեյշնլ», որը հանդիսանում է նույն իրավաբանական անձը (հատոր 1-ին, գ.թ. 69, 70).
3) Երնանի Վահագնի թաղամասի համար 12 հողամասում գտնվող անշարժ գույքի, այդ թվում՝ 2.694125 հա հողամասի նկատմամբ 07.12.2011 թվականին գրանցվել է Հիմնադրամի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 71-80).
4) Ընկերության ն Հիմնադրամի միջն 16.06.2008 թվականին կնքվել է փոխըմբռնման հուշագիր (այսուհետ՝ Հուշագիր): Հուշագրի 3.1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ Ընկերության կողմից Հիմնադրամին վաճառված հողատարածքի չափը կազմում է 2.6941,25 քմ, սակայն քաղաքից քարտեզն ստանալուց հետո մոտավորապես 1210 քմ հողատարածքը պետք է հետ վաճառվի Ընկերությանն անհատույց կերպով վերոնշյալ ծառայությունների ' Առկա է անձնական տվյալ
4
մատուցման դիմաց, որոնք Ընկերությունը պետք է տրամադրի, ինչպես նան պայմանագրի մեկնարկի ամսաթվի երկարաձգման դիմաց (հատոր 2-րդ, գ.թ. 118-120).
5) Ընկերությունը Հիմնադրամին հասցեագրված 12.11.2010 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնել է, որ «պայմանագրով Ձեզ հանձնված գույքի մակերեսը կազմել է 2.6941,25 հա, որից կառուցապատման հաստատված նախագծից դուրս մնացած 1210 քմ, ինչպես նախատեսված է 2008 թվականի հունիսի 16-ի հուշագրով, պետք է անվճար հետ փոխանցվեր Ընկերությանը վերջինիս կողմից գնորդին շինարարության ընթացքում ցուցաբերված անվճար օգնության դիմաց: Ինչպես նախատեսված է 2008 թվականի հունիսի 16-ի հուշագրով, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ն «Քվոլիթի Սքուլզ Ինտերնեյշել»-ին շինարարության ընթացքում ցուցաբերել է անվճար աջակցություն ապահովելով կոմունիկացիաների գծերով ն դրանցով ապահովելով անխափան մատակարարում, ինչպես նան անվճար տրամադրել է տնակ՝ շինարարության ավարտից հետո վերադարձնելու պայմանով: Սակայն առ այսօր Ձեր կողմից չի իրականացվել որնէ գործողություն՝ նշված 1210 քմ մակերեսով տարածքը «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին անհատույց հետ հանձնելու, հանձնված տնակը վերադարձնելու ն սպառված հոսանքի ն ջրի դիմաց վճարելու համար (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 99).
6) Ընկերությունը Հիմնադրամին հասցեագրված 06.02.2015 թվականի գրությամբ ի թիվս այլնի հայտնել է, որ «պայմանագրի հիման վրա վաճառված հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 2.6941,25 հա: Սակայն այդ 2.6941.25 հեկտարից 1210 քմ տարածքը չի ներառվել դպրոցի վերջնական հաստատված նախագծում: Համաձայն նշված ՓՀ-ի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տվյալ օգտագործված 1210 քմ տարածքը պետք է անհատույց հետ փոխանցվի «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին (..)» (հատոր 2-րդ, գ.թ. 101).
7) Ընկերությունը Հիմնադրամին հասցեագրված 03.11.2016 թվականի գրությամբ ի թիվս այլնի հայտնել է, որ «պայմանագրով «Միջազգային որակյալ դպրոցներ»-ին հանձնված հողամասի մակերեսը կազմել է 2.6941.25 հա, որից կառուցապատման հաստատված նախագծում չներառված 1210 քմ, ինչպես նախատեսված է 2008թ-ի հունիսի 16-ի փոխըմբռնման հուշագրով, պետք է անհատույց հետ փոխանցվեր «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին՝ վերջինիս կողմից դպրոցի շինարարության ընթացքում ցուցաբերված անվճար օգնության դիմաց» (հատոր 2-րդ, գ.թ. 51).
8) Ընկերությունը Հիմնադրամին հասցեագրված 03.04.2020 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնել է, որ «վերջին նամակագրությունը եղել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին: Այդ ժամանակ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն խնդրում էր վերադարձնել «Միջազգային որակյալ դպրոցներ»-ին սխալմամբ փոխանցված գույքը: Այդ գույքը, ըստ պայմանագրի, պետք է մեզ վերադարձվեր անհատույց կերպով: Բացի այդ 2016 թվականի նոյեմբերի նամակագրության մեջ նշվել է, որ ի սկզբանե առաջարկված շինարարությունը դեռ ավարտված չի եղել ն չի եղել նան ավարտական ակտ, որը թույլ կտար Կադաստրին հավաստել, որ 1210 քմ տարածքը պետք է առանձնացվի ն վերադարձվի «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին: (.) Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո մենք կցանկանայինք քննարկել մեր միջն հարցերի վերջնական կարգավորման պլանը, որը պետք է ներառեր մեր մոտ 1210 քմ տարածքի վերադարձը՝ հաշվի առնելով վերը նշված դրույթները» (հատոր 2-րդ, գ.թ. 104, 105).
9) Ընկերությունը Հիմնադրամին հասցեագրված 31.08.2022 թվականի գրությամբ ի թիվս այլնի հայտնել է, որ «մեր վերջին նամակագրությունը եղել է 2020 թվականին: Այդ ժամանակ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն խնդրում էր վերադարձնել «Միջազգային որակյալ դպրոցներ»-ի Երնանի մասնաճյուղին սխալմամբ փոխանցված գույքը: Այդ գույքը, ըստ պայմանագրի, պետք է մեզ վերադարձվեր անհատույց կերպով: Բացի այդ 2016 թվականի նոյեմբերի նամակագրության մեջ նշվել է, որ ի սկզբանե առաջարկված
5
շինարարությունը դեռ ավարտված չի եղել ն չի եղել նան ավարտական ակտ, որը թույլ կտար Կադաստրին հավաստել, որ 1210 քմ տարածքը պետք է առանձնացվի ն վերադարձվի «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին: (...) Կցանկանայինք, որ մեզ տրամադրեք ավարտական փաստաթուղթը (..) Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո մենք կցանկանայինք քննարկել մեր միջն հարցերի վերջնական կարգավորման պլանը, որը պետք է ներառեր մեր մոտ 1210 քմ տարածքի վերադարձը՝ հաշվի առնելով վերը նշված դրույթները» (հատոր 2-րդ, գ.թ. 108, 109).
10) Ընկերությունը Հիմնադրամին հասցեագրված 07.11.2022 թվականի գրությամբ ի թիվս այլնի հայտնել է, որ «մենք ստացել ենք Ձեր 19.09.2022 թվականի նամակը, որն ուղարկվել է ի պատասխան մեր 31.08.2022 թվականի նամակին: Մենք համաձայն չենք այդ նամակում Ձեր այն պնդման հետ, թե «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ նախկին ղեկավարը լուծել է թերի ավարտական ակտի հարցը: (..) Այնուամենայնիվ, պահպանելով մեր համագործակցությունը՝ մենք սույնով առաջարկում ենք հարցի կարգավորումը հետնյալ պայմաններով. «Միջազգային որակյալ դպրոցներ»-ն անմիջապես քայլեր է ձեռնարկում կից քարտեզում գտնվող գույքը «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին հետ փոխանցելու համար» (հատոր 2-րդ, գ.թ. 112).
11) 19.06.2024 թվականի արտագնա դատական նիստի արձանագրության համաձայն՝ «2 հասցեում տեղի ունեցած արտագնա դատական նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը ցույց է տվել վիճելի տարածքը: Այդ տարածքի մի կողմը պարսպապատված էր բետոնե ցանկապատով, իսկ երկրորդ կողմը՝ մետաղյա ճաղավանդակով: Մնացած մասն ազատ տարածք էր ն մնացած հողատարածքներից առանձնացվում էր հողե ճանապարհով: Կողմերը հայտարարեցին, որ ն բետոնե, ն' մետաղյա պարիսպներից այն կողմ ընկած տարածքները պատկանում են պատասխանող կողմին: Իսկ պարիսպներից ներս ընկած հատվածը՝ ընդհանուր օգտագործման տարածքներով բոլորը գրանցված են Ընկերության անունով, սակայն կան որոշ բնակելի տներ, որոնք գրանցված են այլ սեփականատերերի անունով: Կողմերը հայտարարեցին, որ բետոնյա պարիսպը եղել է 2006թ.-ից ավելի վաղ, նույնիսկ խորհրդային տարիներին, իսկ մետաղյա պարիսպը կառուցվել է 2006-2007թթ.-ին: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ վիճելի տարածքը, ինչպես նան դրա հարնանությամբ ցանկապատից դուրս ն ներս ընկած տարածքներն անմշակ են ն հատուկ խնամված չեն» (հատոր 2-րդ, գ-թ. 136):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ ու 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի եկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի 2 Առկա է անձնական տվյալ
6
դրսնորման առանձեահատկություններին՝ վերահաստատելով եախկինեում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նան այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից ն տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որնէ իրավունք պահպանելու մտադրության (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին ն 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու ն որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են՝
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նան երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի ն անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը
7
դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես Վոլոդյա ն Միշա Նիկողոսյանեերն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի ու մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈւ667 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի սահմանադրականությանը, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի՝ որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տնական տիրապետում:
Սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում ն օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզն՝ բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ`՝ ու երկարատն, սակայն իր պայմանագրային ։պլարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք ն այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք: Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետողի՝ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերման հնարավորություն (տես Սահմանադրական դատարանի 21.11.2006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշումը):
Անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարնորվում են ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը ն վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ: Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից երա' գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որնէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից: Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը ն վերաբերմունքն առանց օրենքի ն պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարնորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլն սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
8
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գուքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչն գույքը փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: (...): Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձները, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձները, այնպես էլ անձի գործողությունները Ա հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, օրինակ, Օֆիկ Ենոքյանե ընդդեմ Հովակիմ Կարոյանի ն Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ Թորոսյանի ու մյուսների թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումները):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը ն պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գուքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծն ու վերաբերմունքը թե՛ իր գույքի ն թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այն սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե գույքն այլ անձի տիրապետմանն է անցել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ կամ խախտմամբ, էական է այն հանգամանքը, որ տիրապետողը ենթադրի, որ նա այդ գույքը ձեռք է բերում ւ տիրապետելու է որպես սեփականություն, այսինքն` գույքի փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար (ե՛ս Օֆելյա Սարիբեկյանն ընդդեմ Սոնա (Թորոսյանի ն Սոնա (Թորոսյանն ընդդեմ Օֆելյա Սարիբեկյանի ու Մանուկ Քոչարյանի թիվ ԵԴ/7920/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նան, որ բարեխղճության ծագումը, ինչպես ն մյուս պայմանները կարնորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը ն ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, ն անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, օրինակ, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի ն Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի
9
05.04.2013 թվականի, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ (Թորոսյանի ու մյուսների թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումները):
Միաժամանակ գույքի փաստացի տիրապետման ընթացքում բարեխղճության պայմանը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ տիրապետման ընթացքում կատարվում է այնպիսի գործողություն կամ վրա է հասնում այնպիսի իրողություն, որը կարող է անձին հիմք տալ ենթադրելու, որ այդ պահից սկսած գույքն իր կողմից տիրապետվում է որպես սեփականը ն իրեն է անցել օրինական հիմունքներով: Այսինքն պետք է տեղի ունենա որոշակի իրադարձություն, որը հիմք կհանդիսանա գույքը փաստացի տիրապետողի մոտ նման նոր համոզմունք ձնավորելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանց բարեխղճության պայմանի ծագման անձի կողմից գույքը փաստացի երկարատն տիրապետելը չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու որ տիրապետման ընթացքում առաջացել է բարեխղճության պայմանը, եթե տեղի չի ունեցել իրադրություն կամ գույքի նախկին սեփականատիրոջ վարքագծի այնպիսի փոփոխություն, որը կարող էր առաջացնել այն համոզմունքը, որ գույքը փաստացի տիրապետողը դրանից հետո վիճելի գույքը տիրապետում է օրինական հիմունքներով որպես սեփականը (տե՛ս Էդուարդ Ջզմեչյանն ընդդեմ Երնան համայնքի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի թիվ ԵԴ/7867/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2025. թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը ն վերլուծությունն է դրանցից յուրաքանչյուրի `վերաբերելիությունը, թույլատրելիություն Օ ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը ն բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջն եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած՝ ապացույցներն առանձին-առանձին ն իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:
Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարնորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով:
Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող ն ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նան վիճելի մնալու լինելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման ն դատական
10
ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսնորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) ն արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսնորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման նե դատավարական պատշաճ ձնակերպման մեջ (տես Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «(Թեղուր» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/180359/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյություն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 2.6941,25 քմ ընդհանուր մակերեսից (այսուհետ՝ Հողամաս) 1210 քմ մակերեսով հողակտորի նկատմամբ (այսուհետ՝ Հողակտոր) ն այդ հիմքով դադարեցնել Հիմնադրամի սեփականության իրավունքը Հողակտորի նկատմամբ:
Որպես հայցի փաստական հիմնավորում Ընկերությունը հայտնել է, որ կողմերի միջն 06.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Հողամասը վաճառվել է, դրա նկատմամբ 201 թվականին գրանցվել է Հիմնադրամի սեփականության իրավունքը: Կողմերի միջն 2008 թվականին կնքվել է հուշագիր, որով Հիմնադրամն Ընկերության կոմունալ հաղորդակցման ուղիներին միանալու դիմաց պարտավորվել է Հողակտորն «անհատույց հետ վաճառել» Ընկերությանը: Հողակտորը տասը ն ավելի տարի առաջ չափագրվել է, Հողամասից առանձնացվել, ցանկապատվել ն փաստացի անցել է Ընկերության տիրապետության ներքո: Հիմնադրամն իր գործողություններով հրաժարվել է Հողակտորից հօգուտ Ընկերության: Ընկերությունն էլ առնվազն տասը տարի ն առ այսօր բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է այն որպես սեփականը, իսկ Հիմնադրամն առ այսօր Ընկերության տիրապետման բարեխղճության վրա ազդող որնէ գործողություն չի կատարել:
Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով Հիմնադրամն ընդունել է միայն, որ կողմերի միջն 06.09.2006 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որից
11
ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, կողմերի միջն 17.06.2011 թվականին կնքվել է համաձայնագիր, որից ծագող իրավունքը նույնպես ենթարկվել է պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 95-98):
Դատարանը վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին՝ արձանագրելով, որ.
- «2,6941.25 քմ ընդհանուր մակերեսից 1210 քմ մակերեսով հողակտորը փաստացի օգտագործվում է հայցվոր ընկերության կողմից,
- վեճի առարկա անշարժ գույքը' 12/0 քմ մակերեսով հողամասը ունեցել է սեփականատեր, մասնեավորապեե' (...) 2,6941.25 քմ մակերեսով հողատարածքի եկատմամբ գրանցվել է «Միջազգային Որակյալ Դպրոցներ» հիմեադրամի սեփականության իրավունքը: (.): Կողմերը 16.06.2008 թվականին կեքել են փոխըմբռեման հուշագիր, որի համաձայե' «Միջազգային Որակյալ Դպրոցներ» հիմեադրամը «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի կոմունալ հաղորդակցման ուղիներին միանալու դիմաց պարտավորվել է Հողատարածքից 121/0քմ մակերեսով հողակտորը անհատույց հետ վաճառել Հայցվորին: Կողմերի միջն կատարվել են բազմաթիվ գրագրություններ, ըստ որոնց' հայցվոր ընկերությունը խնդրել ն պահանջել է իրեն վերադարձնել 1210 քմ մակերեսով հողակտորը, ինչի վերաբերյալ վերջիններիս միջն կեքված է եղել համապատասխան փոխըմբռեման պայմանագիր,
- Այսինքե, ըստ գործի փաստերի, վերոնշյալ 1210 քմ մակերեսով հողակտորը տաս ն ավել|իրլ 36տարինե՝ առաջ :չափագրվել, ընդհանուր հողատարածքից առանձնացվել, ցանկապատվել ն փաստացի անցել է հայցվոր ընկերության տիրապետման ներքո: Պատասխանողը կամավոր փաստացի իր գործողություններով հրաժարվել է հողատարածքի 1210 քմ մակերեսով հողակտորի եկատմամբ իր սեփականության իրավունքից հօգուտ հայցվոր ընկերության: Իսկ վերջիես, եշված հողակտորը առեվազն 10 տարի ն առ այսօր բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք,
- Ուստի ստացվում է, որ հայցվոր ընկերությունը միեչ օրս փաստացի տիրապետում ու օգտագործում է 1210 քմ մակերեսով հողատարածքը" որպես իր սեփականությունը, վերջինիս տիրապետումը երբնէ չի ընդհատվել նան պատասխանողի սեփականության իրավունքը գրանցվելուց հետո, պատասխանողի կամքով, առանց բռնության, հայցվորի կողմից գույքի տիրապետման այս ամբողջ տարիների ընթացքում որնէ առարկություն, անհամաձայնություն, տարածքը հայցվորի տիրապետությունից հետ վերադարձնելուն ուղղված որնէ պահանջ չներկայացնելե ինքնին վկայում է այն մասին, որ «Միջազգային Որակյալ Դպրոցներ» հիմեադրամը եշված հողատարածքում պատրաստվել է կառուցել միջազգային դպրոց: (...),
- Գույքը հայցվորի կողմից օգտագործվում է 10 տարուց ավելի անընդմեջ, առանց որնէ խոչընդոտի, գույքը տիրապետում է բարեխիղճ ն բացահայտ, գույքի տիրապետումը չի ընդհատվել, գույքը տիրապետել է որպես իր սեփականը, կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները գույքը երրորդ անձանց ոփտեձգություններից պաշտպանելու ուղղությամբ ն կրել է գույքի պահպանման հոգսը, ինչպես նան կատարել է հիմեական վերանորոգման աշխատանքներ: (...),
- Ավելին գործով ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես' Հայցվոր ըեկերության նե «Պատրիոտ Սեքյուրիթի Սերվիս» ՍՊԸի միջն 06.03.2023 թվականին կնքված պահեորդական ծառայությունների մատուցման պայմանագրով հավաստվում է այն փաստը, որ Հայցվորը միջոցներ է ձեռնարկում 1210 քմ մակերեսով հողակտորի պահպանման ն այն երրորդ անձանց ոտեձգությունից պաշտպանելու համար,
- Ը.) պատասխանողը իր անգործությամբ հրաժարվել է իրեն պատկանող անշարժ գուք' հողատարածքից 120 քմ տմակերեսով հողամասից, այսինքն վիճելի իրավահարաբերությունում առկա է պատասխանողի կողմից այեպիսի վարքագծի դրսնորում, որն ակնհայտ վկայում է վերջինիս' գույքի տիրապետումից, տնօրինումից ն օգտագործումից մեկուսացման մասին, ինչի արդյունքում հայցվոր ընկերության մուր ողջամտորեն ձնավորվել
12
է համոզմունք առ այն, որ 2,694125քմ ըեդհանուր մակերեսից 1210քմ մակերեսով հողակտորը վերջինս տիրապետում է որպես սեւիական գույք,
- առկա է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ միաժամանակյա մի շարք վավերապայմանները,
- «2,694125 քմ ընդհանուր մակերեսից հայցվոր ընկերության կողմից փաստացի օգտագործվող 1210 քմ մակերեսով հողակտորի (ըստ 15.01.2024թ. հողամասի սխեմատիկ հատակագծի) նկատմամբ պետք է ճանաչել հայցվոր ընկերության սեփականության իրավունքը»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ.
- «գործում առկա՝ Հայցվորի ն Պատասխանողի միջն 16.06.2008 թվականին կեքված փոխըմբռնման հուշագրի բովանդակության ուսումեասիրությունը հիմք է հանդիսանում եզրակացնելու որ Պատասխանողը կամովին հրաժարվել է 12100 քմ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքից ն փաստացի այդ տարածքը հանձեվել է Հայցվորի տիրապետմանը, որպիսի փաստը Վերաքենիչ դատարանի գնահատմամբ, հիմք է հանդիսանում հաստատված համարելու Հայցվորի կողմից վիճելի հողատարածքի տիրապետման բարեխղճության առկայության փաստը" սկսած նշված հուշագրի կեքման օրվանից,
- գործի քննության ընթացքում վերը եշված փաստը հիմնավորվել է ոչ միայն Հայցվորի ն Պատասխանողի միջն 16.06.2008 թվականին կեքված փոխըմբռնման հուշագրով, այլն վկաներ Լիլիթ Մարտիրոսյանի, Շանթ Քիշմիշյանի ն Արգամ Վարդնանյանի կողմից տրված ցուցմունքներով, որպիսի ապացույցները Դատարանի կողմից գնահատվել են համակցության մեջ ն հանգեցրել Հայցվորի տիրապետման բարեխղճության առկայությունը հաստատված համարելու վերաբերյալ իրավաչափ եզրակացության: (...),
- գործում առկա վերոգրյալ վկաների ցուցմունքները, Հայցվորի կողմից 2010-2022 թվականներին ուղղված գրությունները, Հայցվորի ն «Պատրիոտ Սեքյուրիթի Սերվիս» ՍՊ ընկերության միջն 06.03.2023 թվականին կեքված պահնորդային ծառայությունների մատուցման պայմանագիրը, «Պափրիոտ Սեքյուրիթի Սերվիս» ՍՊ ընկերության տեօրենի ն պահեորդական ծառայութթան պետի 12.02.2024 թվականի նույնաբովանդակ հայտարարություններե իրենց համակցության
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ2/32006/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
