Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165 — Դատական ակտերի բողոքարկումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165 — Դատական ակտերի բողոքարկումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 165. Դատական ակտերի բողոքարկումը 1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: 2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը. 3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 4) տուժող

Ամբողջ Տեքստ

Հոդված 165. Դատական ակտերի բողոքարկումը 1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը. 3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ։

3. Բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը. 3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ. 4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ:

5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները: (165-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.12.22 ՀՕ-582-Ն, խմբ.

16.01.24 ՀՕ-33-Ն) ( 23.12.22 ՀՕ-582-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 30 ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔՆԵՐԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել