«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունիսի 2019թ. ՍԴԱՈ - 62 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ (ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ռոբերտ Քոչարյանի դիմումը (դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ա. Վարդևանյան) Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 30-ին: Դիմողը Սահմանադրական դատարանին խնդրել է. «որոշել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբ.` 18.04.2003թ.) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ Օրենսգրքի 300-րդ հոդվածը նախկին խմբագրությամբ (2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործած), չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի որոշումներով ամրագրված որոշակիության սկզբունքին:
2. Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 5-րդ կետերի պահանջներին: Այսպես, դիմումում վկայակոչվում է ոչ թե դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառած որևէ դատական ակտ, այլ մեղադրանքի կողմի` դատական նիստում հայտնած դիրքորոշում, որը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ոչ միայն վերջնական դատական ակտով, այլև որևէ դատական ակտով Օրենսգրքի վիճարկվող դրույթների կիրառում դիմողի նկատմամբ: Ավելին` դիմողն ինքն է նշում, որ վիճարկվող դրույթների վերաբերյալ չի ձևավորվել որևէ իրավակիրառ պրակտիկա: Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող դրույթների` վերջնական մեղադրական դատավճռով կիրառման դեպքում դրանք կառաջացնեին հակասական մեկնաբանություններ, տարընկալումներ և շփոթություններ, ինչը, սակայն, դիմողն արդեն իսկ գնահատում է որպես որոշակիության սկզբունքի խախտում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավաբանական ուժը կորցրած իրավադրույթների ենթադրյալ կիրառման վերաբերյալ սոսկ քրեական դատավարության կողմերից մեկի դիրքորոշումը, կամ ընդունվելիք դատական ակտերի բովանդակության կանխատեսումը չեն կարող գնահատվել որպես վերջնական դատական ակտով այդ իրավադրույթների կիրառում, ինչը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 5-րդ կետերին համապատասխան, գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 5-րդ կետերի` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
21 հունիսի 2019 թվականի
ՍԴԱՈ-62
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
