ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 91 — Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետևանքով առաջացած վնա
Ամփոփում
Հոդված 91. Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետևանքով առաջացած վնասը ժամանակին հնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետների դեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ: Հեղեղումների,
Ամբողջ Տեքստ
Հոդված 91. Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետևանքով առաջացած վնասը ժամանակին հնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետների դեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ: Հեղեղումների, սելավների, սողանքների և երաշտի մասին տեղեկատվական համակարգի գործունեությունն ընդգրկում է ընթացիկ տեղեկատվություն և կանխատեսումներ՝ 1) տեղի ունեցած կամ հնարավոր հեղեղումների, սելավների և սողանքների, 2) տեղի ունեցած կամ սպասվող երաշտի, 3) բնական ջրային ռեսուրսների վիճակի և կայունության, 4) կարևոր ջրային համակարգերի (այդ թվում՝ ջրամբարների պատվարների, գետերի ափապաշտպան ամբարտակների) վիճակի և կայունության, 5) բնակչության առողջությանն սպառնացող վտանգների մասին: Վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար պետական ջրային կադաստրում հաշվառվում են վարարումների, սելավների և սողանքների ռիսկի տարածքները: Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են անձանց գործունեության այն տեսակները, որոնք պետք է արգելվեն կամ սահմանափակվեն որոշակի տարածքների վրա, որպեսզի կանխվեն կամ նվազագույնի հասցվեն նշված աղետների հետևանքով առաջացող վնասները: Այդ տարածքներում շինարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանում է կառավարությունը: Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և ազգաբնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը սահմանվում են ջրի ազգային ծրագրով, որտեղ պետք է ներառվեն՝ 1) համալիր միջոցառումներ՝ վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար. 2) վարարումների, սելավների և սողանքների դեպքում՝ պետական մարմինների պատասխանատվությունը և անհրաժեշտ միջոցառումների ցանկը. 3) համալիր միջոցառումներ և դրանց իրականացման մեխանիզմները՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարահանումը (էվակուացիա) կազմակերպելու և մարդկանց բնակատեղով ու սննդով ապահովելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
