ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 121 — Գնդի զրահատանկային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի զրահատանկային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդված
Ամփոփում
Հոդված 121. Գնդի զրահատանկային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի զրահատանկային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում զրահատանկային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դրանք դուրս բերելու համար. - պլանավորել զրահատանկային սպառազինութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 121. Գնդի զրահատանկային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի զրահատանկային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է` - մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում զրահատանկային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դրանք դուրս բերելու համար. - պլանավորել զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը. - մասնակցել հավաքակայանի սարքավորման կատարելագործման աշխատանքների ղեկավարմանը, հավաքակայանում ստուգել ներքին ծառայությունը և ձգտել վերացնելու բացահայտված թերությունները. - վարել գնդի զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի վնասվածքների հաշվառում. - ապահովել անվտանգության պահանջների կատարումը զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման, վերանորոգման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա: Գ ՆԴԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
