Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-130 հունվարի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հունվարի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

30 հունվարի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբª Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Վաղինակ Հայրապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վաղինակ Հայրապետյանը 2017թ. հունվարի 11-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը, … թիվ ԵԱՔԴ/1686/02/16 քաղաքացիական գործով, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ, 63-րդ, 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

1. Դիմողը գտնում է, որ իր կողմից վիճարկվող դրույթի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք ներկայացվել է դատավարական ժամկետի խախտմամբ և չի պարունակում ժամկետը վերականգնելու միջնորդություն, վերաքննիչ բողոքը վերադարձվում է` առանց թույլ տրված խախտումը վերացնելու համար ժամկետ տրամադրելու, ինչը հանգեցրել է բողոքի ընդունման մերժմանը:

Ըստ դիմողի` նման սահմանափակումը չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ, որի պարագայում արդարացված կարող է համարվել նման թերացում թույլ տված անձին վերաքննիչ բողոքի ներկայացման հնարավորությունից զրկելը:

2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213- րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 որոշումը, ըստ որի` ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ, 63-րդ, 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր է ճանաչել խնդրո առարկա դրույթն այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վաղինակ Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

30 հունվարի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունվարի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել