Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-342-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին « ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «(այսուհետ` ԱՐՄՆԱԲ)» բառերը: Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «ԱՐՄՆԱԲ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմին» բառերով: Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1) վկայագրում ՝ պետական գրանցում և համապատասխանության հայտարարագրի գրանցում իրականացնող իրավաբանական անձանց կարողությունների, համակարգերի և գործընթացների հավաստում.».

2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17) չափման միջոցի տրամաչափարկում ( կալիբրավորում ) ՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.».

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «20) հավատարմագրման փորձագետ ( գնահատող ) ` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է ՀԳՄ-ի կառավարման համակարգի գնահատում իրականացնելու, գնահատման գործընթացը ղեկավարելու համար.». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով. «20.1) տեխնիկական գնահատող ՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված հավատարմագրման որոշակի բնագավառում հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որը Հավատարմագրման ազգային մարմնի կողմից նշանակվել է ինքնուրույն կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.».

5) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «22) գնահատում ՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ստանդարտի (ստանդարտների), նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը հավատարմագրման ոլորտում հավաստելու գործընթաց (ներառյալ՝ ՀԳՄ-ի գործունեությանը հետևումը).».

6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «27) համապատասխանության սերտիֆիկատ ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին.». 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով. «31) համապատասխանության գնահատման սխեմա ՝ կանոններ և ընթացակարգեր, որոնք նկարագրում են համապատասխանության գնահատման օբյեկտները, սահմանում են նշված պահանջները և տրամադրում են մեթոդաբանություն՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար:»: Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 5.2-րդ կետը «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.6-5.8-րդ կետերով. «5.6) հաստատում է նոր (ազգային, միջազգային, տարածաշրջանային, այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով չսահմանված) համապատասխանության գնահատման սխեմայի (ընթացակարգի) սեփականատեր հանդիսացող կամ կիրառող իրավաբանական անձի կողմից Հավատարմագրման ազգային մարմին ներկայացրած համապատասխանության գնահատման սխեմայի վերլուծության և գնահատման աշխատանքների համար վճարման չափը և կարգը. 5.7) սահմանում է պետական գրանցում իրականացնող մարմինների վկայագրման և վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը և տարեկան վճարի չափը. 5.8) սահմանում է համապատասխանության հայտարարագիր գրանցող մարմինների վկայագրման և վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը և տարեկան վճարի չափը:»: Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հավատարմագրման ազգային մարմինը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:».

2) 4-րդ մասում՝ ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1) հավատարմագրումն իրականացնում է հավատարմագրման էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով (e-accreditation), իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով.», բ. 12-րդ կետը «ստեղծում է» բառերից հետո լրացնել «հանձնաժողովներ,» բառով, գ. 13-րդ կետը «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների,» բառերով, դ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների, տեխնիկական գնահատողների, ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների, իրավաբանական անձանց կողմից գրանցված համապատասխանության հայտարարագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված այլ ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության (որոնք օրենքով թույլատրված են) տրամադրումը.», ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով. «22) ապահովում է իրեն հասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր բողոքի, հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան միջոցներ և «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ:»: Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը «ծրագրի» բառից հետո լրացնել «և հավատարմագրման գործունեության անկողմնակալության վրա ազդող ռիսկերի» բառերով: Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) հավատարմագրված ՀԳՄ-ները համապատասխան ռեեստրներում ներառելու, չներառելու կամ ռեեստրից հանելու վերաբերյալ որոշումների ընդունումը:»: Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «չորս տարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կարգով սահմանված դեպքերի» բառերով: Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 2-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ նույն կետը «վերահավատարմագրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԳՍ-ի վերլուծության և գնահատման» բառերով.

2) 3-րդ կետից հանել «հավատարմագրման գործընթացը և» բառերը: Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասում՝ ա. 2-րդ կետը «5.1-ին» բառերից հետո լրացնել «և 5.6-րդ» բառերով, իսկ նույն կետի «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով, բ. 6-րդ կետը «բողոքներն» բառից հետո լրացնել «ու հարցումներն» բառերով, իսկ «նպատակով» բառից հետո՝ «՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը» բառերով, գ. 7-րդ կետը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «ՀԳՄ-ի, իրավաբանական անձի, հիմնադիրների (մասնակիցների), համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող աշխատողների» բառերով, դ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով. «9) ներառել տեղեկատվություն սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետով սահմանված համապատասխան ռեեստրներում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմում են միայն Հավատարմագրման ազգային մարմին և ՀԳՄ-ի հայեցողությամբ՝ նաև տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի ստորագրող կողմ հանդիսացող պետությունների հավատարմագրման մարմիններ՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների կողմից սահմանված պահանջները:»: Հոդված 12. Օրենքի 17.1-ին հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետը «գնահատումների» բառից հետո լրացնել «, ուսումնասիրության» բառով.

2) 2-րդ մասի՝ ա. 1-ին կետը «դիմումը» բառից հետո լրացնել «՝ նշելով կասեցման պատճառները» բառերով, բ. 2-րդ կետը «չվերացնելը» բառից հետո լրացնել «կամ վերացնելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը» բառերով.

3) 3-րդ մասը «Հավատարմագրման» բառից հետո լրացնել «լրիվ» բառով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ուշ, քան հինգ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով ՀԳՄ-ի կողմից ներկայացված կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումների իրականացման ժամկետները: Կասեցումից հետո հավատարմագրումը ենթակա է վերականգնման՝ ուսումնասիրության, պարբերական կամ արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀԳՄ-ի կողմից ներկայացված դիմումի դեպքում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ և պետք է ուղեկցվի կասեցման հիմքերի վերացումը հավաստող համապատասխան ապացույցներով:».

6) 6-րդ մասի՝ ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.», բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու դեպքում.», գ. 5-րդ կետից հանել «հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից» բառերը, դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) առանց համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու (բավարար հիմքերի բացակայություն) համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դեպքում:».

7) 7-րդ մասի «Գնահատումների ժամանակ» բառերը փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում» բառերով. 8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով. «8. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կասեցման, դադարեցման համար:

9. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության կամ հիմնավոր կասկածի դեպքում արտահերթ գնահատման ընթացքում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար:

10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքերով հավատարմագրման դադարեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը (այդ թվում՝ տնօրենը, ՀԳՄ-ի ղեկավարը, նրա տեղակալները կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող այլ անձ) չեն կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իրենց կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից:»: Հոդված 13.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-342-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-342-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-342-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.02.2012, ՀՕ-20-Ն 08.02.2012, ՀՕ-20-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-342-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել