Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 316 — Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 316AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 316 — Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 316. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1. Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու միջոցով դատարանում կարող են վիճարկել արբիտրաժային վարույթի մասնակիցները, ինչպես նաև այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: 2. Արբիտրաժի վճիռը չե

Ամբողջ Տեքստ

Հոդված 316. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը 1. Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու միջոցով դատարանում կարող են վիճարկել արբիտրաժային վարույթի մասնակիցները, ինչպես նաև այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարան նույն օրենքով սահմանված ժամկետում:

3. Այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ, կարող են ներկայացնել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են այդ վճռի կայացման մասին:

4. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչև դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։ (316-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել