ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 187 — Դիմումը վարույթ ընդունելը 1.
Ամփոփում
Հոդված 187. Դիմումը վարույթ ընդունելը 1. Դիմումը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը գործն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում: 2. Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ տեղեկացնել
Ամբողջ Տեքստ
Հոդված 187. Դիմումը վարույթ ընդունելը 1. Դիմումը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը գործն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
2. Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն այն կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ տեղեկացնելով դիմումին պատասխան ներկայացնելու նրանց իրավունքի մասին։
3. Դիմումը վարույթ ընդունելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ դատավարության մասնակիցները ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի ու վայրի մասին։ (187 -րդ հոդվածը խմբ. 04.03.26 ՀՕ-57-Ն ) ( 04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
