ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19 — Ջրային հաշվեկշիռը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 19. Ջրային հաշվեկշիռը (վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն) Ջրային հաշվեկշռի մուտքի բաղադրիչներն են տվյալ տարածք մուտք գործող մակերևութային և ստորերկրյա ջրերը, մթնոլորտային տեղումները և ջրային գոլորշիների խտացումից առաջացած ջրերը: Ջրային հաշվեկշռի ծախսի բաղադրիչներն են գումարային գոլորշիացումը (ցամաքից, ջրակուտակներից և բուսականությունից), մակերևութային և ստորերկրյա ջրերի արտահոսքը և տեխնոլոգիական գործընթացներում կորուստները: Հայաստանի Հանրապե
Ամբողջ Տեքստ
Հոդված 19. Ջրային հաշվեկշիռը (վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն) Ջրային հաշվեկշռի մուտքի բաղադրիչներն են տվյալ տարածք մուտք գործող մակերևութային և ստորերկրյա ջրերը, մթնոլորտային տեղումները և ջրային գոլորշիների խտացումից առաջացած ջրերը: Ջրային հաշվեկշռի ծախսի բաղադրիչներն են գումարային գոլորշիացումը (ցամաքից, ջրակուտակներից և բուսականությունից), մակերևութային և ստորերկրյա ջրերի արտահոսքը և տեխնոլոգիական գործընթացներում կորուստները: Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, ջրավազանային կառավարման տարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (19-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ.
21.12.15 ՀՕ-19-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
