Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-129-Ն14 ապրիլի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 42. Տուժանքները 1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալու խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կարող է կիրառել տուժանքների հետևյալ տեսակները` ա) նախազգուշացում. բ) սույն օրենքով սահմանված տուգանքներ. գ) լիցենզիայի գործողության կասեցում. դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

2. Նախազգուշացումը որպես տուժանք կարող է կիրառվել սույն օրենքի դրույթների, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանների ցանկացած խախտման դեպքում:

3. Լիցենզավորված անձանց կողմից` ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչև քառասունհազարապատիկի չափով. բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչև քսանհազարապատիկի չափով. գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքների չափերը (մեծությունները) չեն տարածվում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց և մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էներգիայի վերականգնվող աղբյուրների (այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների) կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձանց վրա:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված լիցենզավորված անձանց կողմից` ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով. բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով. գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն օրենքով սահմանված տուգանքները կարող են կիրառվել, եթե լիցենզավորված անձի կատարած խախտման հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, կամ խախտվել են սպառողի իրավունքներն ու օրինական շահերը, կամ կատարված խախտումը հանգեցրել է այլ լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, կամ կատարվել է դիտավորությամբ, կամ նախորդ խախտման պահից մեկ տարվա ընթացքում լիցենզավորված անձի կատարած երկրորդ կամ ավելի խախտումն է կամ կրում է տևական կամ շարունակական բնույթ:

7. Սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

8. Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում արտահայտելու իր կարծիքը, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. մայիսի 6 Երևան ՀՕ-129-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-129-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.648 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.04.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.05.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.05.2011 Հիմնական ակտ 14.04.2011, ՀՕ-129-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.2001, ՀՕ-148 07.03.2001, ՀՕ-148 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 ապրիլի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-129-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել