ՔԱՂԱՔԱՑԻ ՍՊԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4.1. ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 231.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 1, 2 ԵՎ 3 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 մարտի 2007թ. ՍԴԱՈ - 28 | ՔԱՂԱՔԱՑԻ ՍՊԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4.1. ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 231.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 1, 2 ԵՎ 3 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ՍՊԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 230 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4.1. ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 231.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ
1, 2 ԵՎ 3 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 22.02.2007թ. որոշմամբ/ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հաշվի առնելով, որ քաղաքացիներ Ռ. Թորոսյանի, Հ. Դանիելյանի, Վ. Խաչատրյանի, Լ. Հախնազարյանի, Թ. Մկրտչյանի, «Կարեն Ղազարյան» ԱՁ Կ. Ղազարյանի, Ա. Բադալյանի, Մ. Հախվերդյանի և Ս. Ղարիբյանի, Մ. Վահրադյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերը և քննության ընդունված «Քաղաքացի Ս. Զաքարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետի և 231.2. հոդվածի 1-ին կետի 1, 2 և 3 ենթակետերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի` գործի դատաքննությունն սկսել 2007թ. մարտի 27-ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի` գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
6 մարտի 2007 թվականի
ՍԴԱՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մարտի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
