«ՈՐԴԻ ՄԵԽԱԿ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 նոյեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 35 | «ՈՐԴԻ ՄԵԽԱԿ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԹԹԻԻՎՎ 22 ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 3 նոյեմբերի 2010թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Ֆ. Թոխյանի Անդամակցությամբ՝ Հ. Դանիելյանի Մ. Թոփուզյանի Քննության առնելով ,Որդի Մեխակե ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը, ՊԱՐԶԵՑ. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ ,Որդի Մեխակե ՍՊԸ-ն 2010թ. հոկտեմբերի 20-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ՝ 1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ վիճարկվող 71-րդ հոդվածը վերա-բերում է հայց ներկայացնելու ժամկետներին։ Դիմողի կարծիքով՝ նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով հարկային մարմնի համար չի նախատեսում հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերով վճարման առաջադրված գումարները բռնագանձելու պահանջներով դատարան դիմելու ժամկետ, այլ հարկային2 մարմնի կողմից կազմված ստուգման ակտերը վիճարկելու նպատակով անձանց համար նախատեսում է դատարան դիմելու երկամսյա ժամկետ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներին։
2. Դիմումին կցված դատական ակտերի եւ դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Իր դիմումում դիմողն արդարացիորեն նշել է, որ ,հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերով վճարման առաջադրված գումարները բռնագանձելու պահանջներով դատարան դիմելու՝ հարկային մարմնի համար ժամկետ սահմանված չլինելն (օրենսդրական բացը) ըստ էության չի հանդիսանում իրավակարգավորման թերություն, քանի որ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդված) եւ ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձեւավորումըե։ Այսինքն՝ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելով՝ դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարցը։ ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետեւաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու՝ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը3 Ո Ր Ո Շ Ե Ց. ,Որդի Մեխակե ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։ Նախագահող՝ Անդամներ՝ 3 նոյեմբերի 2010 թվականի ՍԴԴԿՈ/2-35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 նոյեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
