ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 479 — Հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթը 1.
Ամփոփում
Հոդված 479. Հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթը 1. Հեռակա վարույթ սկսելուց հետո անհապաղ քննիչը հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին։ 2. Եթե մինչև հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելը մեղադրյալին մեղադրանք չի ներկայացվել, ապա մեղադրանք ներկայացնելու՝ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն սկսում է հոսել սույն օրենսգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 479. Հեռակա կարգով իրականացվող մինչդատական վարույթը 1. Հեռակա վարույթ սկսելուց հետո անհապաղ քննիչը հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին։
2. Եթե մինչև հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելը մեղադրյալին մեղադրանք չի ներկայացվել, ապա մեղադրանք ներկայացնելու՝ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն սկսում է հոսել սույն օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով վարույթին պաշտպան ներգրավելու պահից:
3. Հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը քննությունից խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնելով, ինչպես նաև մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը նրան պարզաբանելով։ Նշված գործողությունների կատարումը հաստատվում է համապատասխան արձանագրությամբ, որը ստորագրում են քննիչը և պաշտպանը։
4. Վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում քննիչը դրա պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին և վարույթի մասնակիցներին:
5. Սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վարույթի նյութերը դատարան հանձնելիս հսկող դատախազը համապատասխան որոշման մեջ նշում է կատարում մինչդատական վարույթը հեռակա կարգով իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև իրավասու դատարան միջնորդություն է հարուցում խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
