ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունիսի 18 -ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 1-ին կետը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով.
2) 2-րդ կետի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) 3-րդ կետի «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով․ 4) 2-րդ մասը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով։ Հոդված 2. Օրենսգրքի 99-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով, իսկ տեքստում «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով: Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածում` 1) վերնագրի «կազմակերպություններում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
2) 1-ին մասի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) 2-րդ մասի «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ նույն մասը «հսկողություն» բառից հետո լրացնել «և բուժում» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «բժշկական հաստատության եզրակացության» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածում «խանգարմամբ հիվանդացած» բառերը փոխարինել «առողջության խնդիր ունեցող» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-347-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-347-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.10.2020-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.07.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.10.2020 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 18.06.2020, ՀՕ-347-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-347-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
