ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 95 — Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը 1.
Ամփոփում
Հոդված 95. Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը 1. Եթե կատարողական վարույթով կամ արտադատական կարգով գրավառուի պահանջը բավարարվելուց և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները գանձելուց հետո Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին առկա է գրավի առարկայի իրացման գումարի մնացորդ, ապա այդ մնացորդի և դրա չափի վերաբերյալ հարկադիր կատարողը ծանուցում է պահանջատեր չհանդիսա
Ամբողջ Տեքստ
Հոդված 95. Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը 1. Եթե կատարողական վարույթով կամ արտադատական կարգով գրավառուի պահանջը բավարարվելուց և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները գանձելուց հետո Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին առկա է գրավի առարկայի իրացման գումարի մնացորդ, ապա այդ մնացորդի և դրա չափի վերաբերյալ հարկադիր կատարողը ծանուցում է պահանջատեր չհանդիսացող այն անձանց, որոնք մինչև գրավի առարկայի իրացումը դրա նկատմամբ ունեցել են հաջորդող գրավի՝ հանրային գրանցամատյաններում գրանցված (հաշվառված) իրավունքներ։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց երկու ամիս հետո հարկադիր կատարողը դեպոզիտ հաշվին մնացած դրամական միջոցները բաշխում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե նրան չի ներկայացվել դա բացառող դատական ակտ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
