Մարգարյան — ԵԿԴ/0081/01/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2010 թվականի հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13130110 քրեական գործը: 2010 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Մելինե Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով: Քննիչի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ թիվ 13130110 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0081/01/ 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԿԴ/0081/01/11
Նախագահող դատավոր Ե.Դարբինյան
դատավորներ`
Գ.Ավետիսյան
Ս.Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
մասնակցությամբ
տուժող
պաշտպան
Ի.ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
Վ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
2012 թվականի նոյեմբերի 1-ին
Երևանում
ք.
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մելինե Միշայի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)
2012
թվականի
հուլիսի
19-ի
որոշման
դեմ
ամբաստանյալ
2
Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2010 թվականի հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13130110 քրեական գործը:
2010 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Մելինե Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով:
Քննիչի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ թիվ 13130110 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 15101210 քրեական գործը:
2010 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 13130110 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով Իրինա Բաբաջանյանի և մյուսների վերաբերյալ մասն անջատելու մասին, և քրեական գործին շնորհվել է 15116210 համարը: 2011 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ թիվ 15116210 քրեական գործը միացվել է թիվ 13130110 քրեական գործին:
2011 թվականի ապրիլի 13-ին որոշում է կայացվել Ի.Բաբաջանյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ և 178-րդ հոդվածներով քրեական հետապնդում
չիրականացնել`
հանցակազմի
բացակայության
պատճառաբանությամբ:
2011 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 11-ի որոշմամբ ամբաստանյալ
Մ.Մարգարյանի
նկատմամբ
ՀՀ
քրեական
օրենսգրքի
118-րդ
հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է ամբաստանյալ Մ.Մարգարյանի հետ տուժող Ա.Ստեփանյանի հաշտվելու պատճառաբանությամբ:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճռով ամբաստանյալ Մ.Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել
3
ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով` գույքի կեսի բռնգրավմամբ( սակայն ոչ ավելի 25000000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամից: Վճռվել է նաև տուժող և քաղաքացիական հայցվոր Ի.Բաբաջանյանի քաղաքացիական հայցը մերժել( իսկ տուժող և քաղաքացիական հայցվոր Կ.Զաքարյանի քաղաքացիական հայցը` թողնել առանց քննության:
3. Ամբաստանյալ Մ.Մարգարյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանը և տուժող Ի.Բաբաջանյանը:
Վճռաբեկ
ամբաստանյալ
դատարանի
2012
Մ.Մարգարյանի
թվականի
պաշտպան
սեպտեմբերի
24-ի
Վ.Գրիգորյանի
և
որոշմամբ
տուժող
Ի.Բաբաջանյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Մ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՛2009 թվականի հունիսից մինչև 2010 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի ՄԽորենացի թիվ 33 հասցեում գտնվող ՛Տաշիր
առևտրի
կենտրոնի
ոսկու
շուկայի
մի
խումբ
աշխատակիցների
վստահությունը չարաշահելու նրանց ոսկե զարդերը վերավաճառելու և գումարները վճարելու, կամ գրավադրելու, ապա վերադարձնելու կամ իբրև պարտք գումարներ վերցնելու ու վերադարձնելու պատրվակով, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 67.117.994 ՀՀ դրամին համարժեք ոսկեղեն և գումար: Այսպես` 2009 թվականի հունիսից օգոստոս ամիսների ընթացքում Ի.Բաբաջանյանի վստահությունը չարաշահելու եղանակով վերավաճառելու և գումարը վճարելու պատրվակով ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք 961,5 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս վերադարձրել է 9.000 ԱՄՆ դոլար,
4
իսկ մնացած առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է:
2009 թվականի հուլիսի 4-ից մինչև 2010 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում
Գոհար
Գալստյանի
վստահությունը
չարաշահելու
եղանակով` վերավաճառելու և չորս օրը մեկ 100-150-ական ԱՄՆ դոլարով գումարը վճարելու պատրվակով( ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 41.299 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության( 1652 գրամ ընդհանուր քաշով տարբեր տեսակի ոսկե զարդեր( որոնց դիմաց որպես վստահության երաշխիք` նույն ժամանակահատվածում մաս-մաս վերադարձրել է 12.799 ԱՄՆ դոլար( իսկ մնացած` 28.500 ԱՄՆ դոլար գումարին համարժեք ոսկյա զարդերը հափշտակել է՝ Բացի այդ, 2010 թվականի մարտի 25-ին մեկ օրով գրավ դնելու և վերադարձնելու պատրվակով նրանից վերցրել է 47.000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր արժեքով( 500 գրամ քաշով ադամանդե և այլ թանկարժեք քարերով տարբեր տեսակի ոսկե զարդեր( սակայն հիշյալ ոսկյա զարդերը նույնպես հափշտակել է՝ Այսպիսով( խարդախությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 75.500 ԱՄՆ դոլարին համարժեք 28740893 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկե զարդեր՝
2009
թվականի
սեպտեմբերին
Վահագն
Միքայելյանի
վստահությունը
չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը մինչև 2009 թվականի դեկտեմբերը վճարելու պատրվակով( ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 2800000 ՀՀ դրամին համարժեք 432 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն խոշոր չափերի ընդհանուրը 2.800.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է՝
2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում
Գոհարիկ
Մկրտչյանի
վստահությունը
չարաշահելու
եղանակով` վերավաճառելու և գումարը մինչև 2010 թվականի ապրիլի 15-ը վճարելու պատրվակով( ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 1200000 ՀՀ դրամ գումարին համարժեք 120 գրամ քաշով տարբեր տեսակի ոսկե զարդեր և իբր որպես պարտքի գումար 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.000.000 ՀՀ դրամ, սակայն առանձնապես խոշոր չափերի` 3200000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկե զարդերն ու գումարը հափշտակել է՝
2010
թվականի
փետրվարի
28-ից
մինչև
մարտի
26-ն
ընկած
ժամանակահատվածում ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում Նելլի Գևորգյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և 100-ական ԱՄՆ դոլարով գումարը վճարելու պատրվակով պարբերաբար վերցրել է 4.395 ԱՄՆ դոլարին համարժեք 56 գրամ` 585 հարգի, և 616 գրամ` 750 հարգի, ոսկե զարդեր(
5
որոնց դիմաց որպես վստահության երաշխիք` մաս-մաս տվել է 800 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած զարդերը հափշտակել է՝ Բացի այդ, 2010 թվականի մարտի 26ին այս անգամ արդեն գրավադրելու և մինչև ապրիլի 15-ը վերադարձնելու պատրվակով վերցրել է 10.496 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 301 գրամ` 585 հարգի և 39 գրամ` 750 հարգի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն հիշյալ ոսկե զարդերը նույնպես հափշտակել է: Այսպիսով( ՆԳևորգյանից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.263.961 ՀՀ դրամի ոսկե զարդեր՝
2010
թվականի
ժամանակահատվածում
փետրվարից
Լիլիթ
մինչև
Ավետիսյանի
մարտ
ամիսն
վստահությունը
ընկած
չարաշահելու
եղանակով` վերավաճառելու և գումարը մինչև նույն տարվա մարտի 25-ը վճարելու պատրվակով( ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 1.080.000 ՀՀ դրամին համարժեք 69 գրամ քաշով` 750 հարգի տարբեր տեսակի ոսկե զարդեր( սակայն հափշտակել է խոշոր չափերի ընդհանուր 1.080.000 ՀՀ դրամի ոսկե զարդեր՝
2010 թվականի մարտի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Կարինե Զաքարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` գրավադրելու և 10 օր անց ոսկեղենը
վերադարձնելու
պատրվակով
՛Տաշիր
առևտրի
կենտրոնի
ոսկու
շուկայում նրանից վերցրել է 17.390.000 ՀՀ դրամին համարժեք 1350 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս տվել է 788.420 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած առանձնապես խոշոր չափերի` 16.601.580 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է: 2010
թվականի
մարտի
սկզբին
Զալվարդ
Դավթյանի
վստահությունը
չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը 10 օր անց վճարելու պատրվակով( ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 555.000 ՀՀ դրամին համարժեք 55 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր( սակայն խոշոր չափերի` ընդհանուր 555.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է: 2010 թվականի ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Պարգև Նազարյանի վստահությունը չարաշահելու եղանակով վերավաճառելու և գումարը վճարելու պատրվակով Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 2.200.000 ՀՀ դրամին համարժեք 237 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր, սակայն խոշոր չափերի` ընդհանուր 2.200.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է:
2010
թվականի
ապրիլի
2-ին
Ջուլիետա
Քոչարյանի
վստահությունը
չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը վճարելու պատրվակով(
6
՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել 1.419.156 ՀՀ դրամին համարժեք 135 գրամ քաշի տարբեր տեսակի ոսկե զարդեր( որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս տվել է 2.600 ԱՄՆ դոլար գումար( իսկ մնացած զգալի չափերի` ընդհանուր 380.000 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է՝ 2010 թվականի ապրիլի սկզբին Լուսինե Մանուչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերավաճառելու և գումարը նույն ամսվա վերջին վճարելու պատրվակով, ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայում նրանից վերցրել է 1.539.200 ՀՀ դրամին համարժեք 4.160 ԱՄՆ դոլարի 157 գրամ քաշով տարբեր տեսակի ոսկյա զարդեր( որի դիմաց որպես վստահության երաշխիք մաս-մաս տվել է 3.000 ԱՄՆ դոլար գումար( իսկ մնացած զգալի չափերի` ընդհանուր 429.200 ՀՀ դրամի ոսկե զարդերը հափշտակել է՝
Բացի այդ, նա 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի 36դ շենքի 21 բնակարանում սույն գործով նրա դեմ տրված ցուցմունքների շուրջ անհիմն վիճաբանել է Արմենուհի Ստեփանյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 259-261, 310-312):
6. Դատաքննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տուժողներ Իրինա Բաբաջանյանից և Պարգև Նազարյանից խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դրվագներով ամբաստանյալ Մ.Մարգարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, նշված արարքների կատարման մեջ Մ.Մարգարյանին մեղավոր ճանաչելու համար բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, ուստի Առաջին ատյանի դատարանը դրանք հանել է Մ.Մարգարյանին առաջադրված մեղադրանքի ընդհանուր ծավալից` նրան մեղավոր ճանաչելով մյուս դրվագներով առաջադրված մեղադրանքում (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 191): 7.
Առաջին
հաստատված
ատյանի
դատարանը
փաստական
դատավճռի`
հանգամանքները
՛Դատարանի
բաժնում
կողմից
արձանագրել
է.
՛Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ Մելինե Միշայի Մարգարյանը( իրեն վերագրվող ինը դրվագներից հինգով միանձնյա( իսկ չորս դրվագներով` հանցավոր համաձայնության գալով
նախաքննության
մարմնի
կողմից
որպես
տուժող
ներգրավված
Իրինա
Բաբաջանյանի հետ( 2009 թվականի հունիսից մինչև 2010 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում( Երևան քաղաքի ՄԽորենացի թիվ 33 հասցեում գտնվող ՛Տաշիր
առևտրի
կենտրոնի
ոսկու
շուկայի
մի
խումբ
աշխատակիցներից
խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք հափշտակելու միասնական
դիտավորությամբ(
շարունակաբար(
վերավաճառելու
և
նույն
7
ժամանակահատվածում
գումարները
վերադարձնելու(
ինչպես
նաև
կարճ
ժամանակով գրավադրելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր( սակայն վերավաճառելու պատրվակով վերցրած ոսկեղենը( ինչպես նաև գրավատներում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարների` առանձնապես խոշոր չափ կազմող մասը չեն վերադարձրել( որպես վստահության երաշխիք` 100-ական ԱՄՆ դոլար գումարներ են վերադարձրել և բերելով տարբեր պատճառաբանություններ` հուսադրել են( իբրև թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը( սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք՝ Բացի այդ( հայտարարելով( իբրև թե շահավետ գործարքի համար սեղմ ժամկետով շտապ գումար է անհրաժեշտ( ՄՄարգարյանն այդ պատրվակով նույնպես կանխիկ գումար է վերցրել և հափշտակել՝ Այսպիսով( ամբաստանյալ ՄՄարգարյանը որպես տուժող
ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ կամ միանձնյա( տարբեր դրվագներով տուժողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 59050634 /հիսունինը միլիոն հիսուն հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և կանխիկ գումար հետևյալ հանգամանքներում
Ի.Բաբաջանյանի
միջոցով
ծանոթանալով
վերջինիս
բարեկամուհի
Գ.Գալստյանի հետ` 2009 թվականի հուլիսի 4-ից մինչև 2010 թվականի փետրվարն ընկած
ժամանակահատվածում
Ի.Բաբաջանյանի
հետ
միասին
Գ.Գալստյանի
վստահությունը չարաշահելու եղանակով (…) Մ.Մարգարյանը և Ի.Բաբաջանյանը տուժող ԳԳալստյանից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 75500 ԱՄՆ դոլար
ընդհանուր
գումարին
համարժեք
28740893
ՀՀ
դրամ
ընդհանուր
արժողության ոսկյա զարդեր՝
(…)
2010
թվականի
ամբաստանյալ
մարտի
1-ից
23-ն
ընկած
ժամանակահատվածում
Մ.Մարգարյանը և տուժող Ի.Բաբաջանյանը տուժող Կարինե
Զաքարյանի վստահությունը չարաշահելու եղանակով (…) առանձնապես խոշոր չափերի` 16601580 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկյա զարդերը
հափշտակել են՝
(…)
Բացի այդ( ամբաստանյալ Մ.Մարգարյանը և որպես տուժող ներգրավված
Իրինա Բաբաջանյանը( հանցավոր համաձայնությամբ( 2010 թվականի ապրիլի 2-ին( տուժող Ջուլիետա Քոչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով `(…) զգալի չափերի` 380000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկյա զարդերը հափշտակել
են՝
8
(…)
2010 թվականի ապրիլի սկզբին( ամբաստանյալ Մելինե Մարգարյանը և որպես
տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանը( հանցավոր համաձայնությամբ( տուժող Լուսինե Մանուչարյանի վստահությունը չարաշահելու եղանակով ` (…) զգալի չափերի` 429200 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ոսկյա զարդերը հափշտակել
են (…) (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 181-182):
8. Քննիչի 2011 թվականի ապրիլի 13-ի որոշման մեջ արձանագրված է. ՛(…) Վերոգրյալը հիմնավորվել է նաև Ի.Բաբաջանյանի ցուցմունքներով, ինչպես նաև նրա դեմ հաղորդում և ցուցմունք տված անձանց հետ առերես հարցաքննություններով, որ իրականում նրանց ոսկեղենն ու գումարները խարդախությամբ հափշտակել է Մ.Մարգարյանը, այսինքն, որ Ի.Բաբաջանյանն ինքն է տուժել Մ.Մարգարյանի հանցավոր
գործողությունների
հետևանքով
և
որ
հիշյալ
անձանցից
գույք
հափշտակելու դիտավորություն չի ունեցել և չի հափշտակել, ուստի Ի.Բաբաջանյանի արարքում
բացակայում
են
ՀՀ
քր.
օր-ի
178
վրա
քննիչը որոշում է
հոդվածի
հանցակազմի
հատկանիշները:
Վերոգրյալի հիման
կայացրել
Ի.Բաբաջանյանի
նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի
178-րդ
հոդվածով
նախատեսված
հանցակազմի
բացակայության
պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 227-229):
9. Քննիչի` ՛Լազերային սկավառակը ներկայացնելու և զննելու մասին 2010 թվականի հունիսի 8-ի արձանագրության համաձայն` Ի.Բաբաջանյանը ներկայացրել է
լազերային
սկավառակ,
հայտարարելով,
որ.
՛դրանում
արտատպված
է
Մ.Մարգարյանի կողմից կատարված խոսակցությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 137):
Քննիչի ՛Դատաձայնագրառման փորձաքննություն նշանակելու մասին 2010 թվականի
հուլիսի
5-ի
որոշման
համաձայն
՛(…)
Ի.Բաբաջանյանն
իր
բացատրությանը կից ներկայացրել է ՛PRINCO BUDGET մակնիշի CD-R80 տեսակի լազերային սկավառակ, որի վրա արտատպված է իր ամուսնու կողմից իրենց բնակարանում կատարած Մ.Մարգարյանի խոսակցության ձայնագրառումը (…): Նշված որոշմամբ այդ սկավառակը տրամադրվել է փորձագետներին` դրանում առկա
խոսակցության
բովանդակությունը,
տևողությունը,
հնարավոր
մասնակիցներին պարզելու նպատակով փորձաքննություն կատարելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 19):
Նշված
որոշման
հիման
վրա
ստացված
փորձագետի
թիվ
10-1728
եզրակացությունը և դրան որպես հավելված կցված` ձայնագրության մեջ լսվող
9
խոսակցության
վերծանումը,
Մ.Մարգարյանի
մեղադրանքի
նախաքննական
հիմքում`
մարմինը
նշելով.
դրել
՛Հիշյալ
է
մեղադրյալ
վերծանումներով
հիմնավորվել է մեղադրյալ Մ.Մարգարյանի կողմից գործով տուժողներից ոսկե զարդեր վերցնելու և գումարները չտալու հանգամանքը (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 297):
10.
Քննարկելով
վկա
Վլադիմիր
Բաբայանի
կողմից
կատարված,
Մ.Մարգարյանի հետ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի հիման վրա կատարված փորձագետի թիվ 10-1728 եզրակացության` որպես ապացույցի թույլատրելիության հարցը Առաջին ատյանի դատարանն այն ճանաչել է անթույլատրելի ապացույց` պատճառաբանելով. ՛Վերոհիշյալ
ձայնագրությունը
կատարվել
դատավարություն
իրականացնելու,
դատավարական
գործողություն
է
քրեական
համապատասխան
կատարելու
իրավունք
գործով
քրեական
քննչական
կամ
այլ
չունեցող
անձ,
վկա
Վ.Բաբաջանյանի կողմից, չի պահպանվել այդ գործողության օրենքով սահմանված կատարման կարգը: Հետևաբար այդ ձայնագրության հիման վրա կատարված տեսաձայնագրառման
փորձաքննության
թիվ
10-1728
եզրակացությունը
մեղադրանքի հիմքում դրվել և որպես ապացույց օգտագործվել չի կարող (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 190):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները. Վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքերի
ու
հիմնավորումների
սահմաններում.
11. Տուժող Ի.Բաբաջանյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
12. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոքի հեղինակը, վկայակոչելով
ՀՀ
Սահմանադրության
3-րդ,
21-րդ,
՛Քաղաքացիական
և
քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ, ՛Մարդու իրավունքների
և
հիմնարար
ազատությունների
պաշտպանության
մասին
եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ,
10
309-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտերում տեղ գտած ՛(…) հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Ի.Բաբաջանյանի հետ (…) և նման այլ ձևակերպումները փաստում են անմեղության կանխավարկածի, ինչպես
նաև
օրինականության
սկզբունքների
խախտմամբ
իրեն
՛քրեական
մեղադրանք առաջադրելու մասին:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ իր կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերից մեկը եղել է ստորադաս դատարանի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը, սակայն Վերաքննիչ դատարանն
իր
որոշմամբ
այդ
հարցին
ընդհանրապես
չի
անդրադարձել
բավարարվելով միայն վերաքննիչ բողոքի հիմնավորումների շարադրանքով:
13. Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ, 114-րդ, 122-րդ հոդվածները բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով վկայի կողմից կատարված իր և Մ.Մարգարյանի խոսակցության ձայնագրության հիման վրա քննիչի կողմից նշանակված տեսաձայնագրառման փորձաքննության թիվ 101728
եզրակացությունն
անթույլատրելի
ապացույց
ճանաչելով
ստորադաս
դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի խախտում:
14. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ, եթե Վճռաբեկ դատարանը կգտնի, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները բավարար են իր իրավունքի խախտումը վերականգնող դատական ակտ կայացնելու համար, ապա կայացնել համապատասխան ակտ:
15. Ամբաստանյալ Մ.Մարգարյանի պաշտպան Վ.Գրիգորյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին:
16. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոքի հեղինակը նշել է, որ
իր
պաշտպանյալին
առաջադրված
մեղադրանքը
չի
հիմնավորվել
դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներով, նրա արարքում բացակայում է հանցակազմը, իսկ ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել
11
քրեական օրենքը, մասնավորապես ճիշտ չեն որակել իր պաշտպանյալի արարքը: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը առերևույթ հակասում են Վճռաբեկ դատարանի նախկինում 2007 թվականի փետրվարի 27-ին ընդունված թիվ ՎԲ-05/07, 2011 թվականի փետրվարի 24-ին ընդունված թիվ ԵԿԴ/0176/01/09, 2012 թվականի հունիսի 8-ին ընդունված թիվ ԵՇԴ/0070/01/11 որոշումներին:
17. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել, Մ.Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
18. Նախքան վճռաբեկ բողոքներում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ
դատարանն
անհրաժեշտ
է
համարում
դիրքորոշում
հայտնել
բողոքաբերների կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքներից առաջինն առնչվում է դատական քննության սահմանների, անմեղության կանխավարկածի,
ինչպես
նաև
մրցակցության
սկզբունքների
խախտմամբ
բողոքաբեր Ի.Բաբաջանյանին ՛քրեական մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև տեսաձայնագրառման
փորձաքննության
թիվ
10-1728
եզրակացությունն
անթույլատրելի ապացույց ճանաչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի խախտում թույլ տալու հարցերին (դատավարական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 12-13-րդ կետերը), իսկ երկրորդ բողոքը վերաբերում է ամբաստանյալ Մ.Մարգարյանի արարքը ոչ ճիշտ որակելու հարցին (նյութական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):
Հաշվի
առնելով այն
հանգամանքը,
որ
սույն
գործով
դատավարական
իրավունքի խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարագայում հնարավոր
է, որ այն ազդեցություն ունենա
ամբաստանյալ
Մ.Մարգարյանի
պաշտպանի կողմից բարձրացված նյութական իրավունքի խախտման հարցի վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցերը:
12
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության սահմանների, անմեղության կանխավարկածի
սկզբունքի
թույլատրելիության
հարցի
պահպանման,
ինչպես
կապակցությամբ
առկա
է
նաև
ապացույցի
օրենքի
միատեսակ
կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել
իրավական
դիրքորոշումներ,
որոնք
կարող
են
ուղղորդող
նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. Անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները դատական քննության սահմանների համատեքստում.
19.
Սույն
գործով
Վճռաբեկ
դատարանի
առջև
բարձրացված
առաջին
իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ ՄՄարգարյանն իրեն մեղսագրվող չորս դրվագներով, որպես տուժող ներգրավված
Իրինա
Բաբաջանյանի
հետ
հանցավոր
համաձայնությամբ,
տուժողներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր և կանխիկ գումար, թույլ է տվել արդյոք դատական քննության սահմանների անցում և տուժող Ի.Բաբաջանյանի անմեղության կանխավարկածի խախտում:
20.
Անմեղության
Սահմանադրության
21-րդ,
կանխավարկածի
սկզբունքը
՛Քաղաքացիական
և
սահմանող`
քաղաքական
ՀՀ
իրավունքների
մասին միջազգային դաշնագրի 14-րդ, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18րդ
հոդվածներին
Վճռաբեկ
դատարանն
անդրադարձել
էԱ.Բաբայանի
և
Ս.Թումանյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. ՛(…) [Ա]րդար դատական քննության հիմնարար իրավունքի ապահովումն առանց
անմեղության
կանխավարկածի
պահպանման
հնարավոր
չէ:
Նշված
սկզբունքը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով նախատեսված կարգով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը կանխորոշում է քրեական գործի դատաքննության
ողջ
բովանդակությունը
հետապնդման իրավական ելքից:
և
էությունը`
անկախ
քրեական
13
Անմեղության կանխավարկածի բովանդակությունն արտացոլված է միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում ստացած ՛կասկածը մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի (in dubio pro reo․ կանոնի մեջ: (…):
(…)[Ա]նմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջն առաջին հերթին վերաբերում է դատարանին որպես գործն ըստ էության լուծող անկողմնակալ մարմնի: Ուստիև դատարանը, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահը, իր գործողություններով, այդ թվում որոշումներով որևէ կերպ չպետք
է
սուբյեկտիվ
դիրքորոշում
հայտնի
ամբաստանյալին
ներկայացված
քրեական մեղադրանքի հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
202-րդ,
270-րդ,
309-րդ
հոդվածներով ամրագրված` մեղադրանքի և դրա սահմանների վերաբերյալ հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Պապյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(…) գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, որոնց նկատմամբ կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Սա պայմանավորված է, մի կողմից, մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն իրական և արդյունավետ
կազմակերպելու
անհրաժեշտությամբ,
իսկ
մյուս
կողմից,
այն
հանգամանքով, որ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, չի կարող ինքնուրույն ձևակերպել նոր մեղադրանք փոխարինելով քրեական հետապնդման մարմիններին: Ընդ որում, դատական քննության սահմաններն ընդգծելու
և
մեղադրյալի
(ամբաստանյալի)
պաշտպանության
իրավունքն
ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ ՛մեղադրանք եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման և դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: (…) (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ /0115/01/09 որոշման 23-րդ կետը):
Դատական
քննության
սահմանների
հարցին
Վճռաբեկ
դատարանն
անդրադարձել է Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով կայացված որոշման մեջ նշելով,
որ
՛(…)
թեև
մինչդատական
վարույթի
ընթացքում
ձեռք
բերված
ապացույցները և կայացված որոշումները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, այդուհանդերձ, մինչդատական վարույթի արդյունքները
14
կանխորոշում են դատական քննության սահմանները, այսինքն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն նրան առաջադրված մեղադրանքի սահմաններում:
(…) [Դ]ատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները և դուրս
գալ
ամբաստանյալին
նախաքննության
ընթացքում
առաջադրված
մեղադրանքի սահմաններից: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել
ներկայացված
մեղադրանքի
ապացուցվածությունը,
և
մեղսագրվող
կհաստատվի,
արարքը
եթե
հիմնավորվածությունն
ապացույցների
հետազոտման
դատարանը
պարտավոր
ու
արդյունքում
է
կայացնել
համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե ոչ: (…) (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 21-րդ, 23-րդ կետերը):
21. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի, ինչպես նաև
Ա.Պապյանի
գործերով
կայացված
որոշումներում
ձևավորված
իրավական
դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, ում նկատմամբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում` այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով:
դատական
Հետևաբար,
քննության
դատարանն իրավասու
մեղադրական
չէ դուրս
եզրակացությամբ
գալ
նախանշված
սահմաններից: Հակառակ պարագայում դատարանը կիրականացնի քրեական հետապնդման
գործառույթ
այդպիսով
խախտելով
մրցակցության,
կողմերի
հավասարության, անմեղության կանխավարկածի սկզբունքները, ինչպես նաև մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքը:
Վճռաբեկ
կանխավարկածի
դատարանն
իրավունքը
արձանագրում
՛Մարդու
է
նաև,
իրավունքների
որ
անմեղության
և
հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներից է, որը գործում է քրեական դատավարության ողջ ընթացքում: Անմեղության կանխավարկածը նախևառաջ հանդիսանում է դատավարական երաշխիք, սակայն նրա կիրառման ոլորտը դուրս է
15
գալիս այդ շրջանակից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմնարար սկզբունքը պաշտպանում է յուրաքանչյուրին պետական պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարման մեջ մեղադրվելուց նախքան օրենքին համապատասխան կայացված դատարանի դատավճիռը:
22. Վճռաբեկ դատարանի սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես, Վուլախը և այլոք ընդդեմ
Ռուսաստանի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ՛պարոն Վիտալի Վուլախը դատարանի առաջ չի կանգնել:
Նա
ինքնասպանություն է
գործել
իր ենթադրյալ
հանցակիցների
ձերբակալման օրը` 2002 թվականի մարտի 25-ին: Պարոն Վիտալի Վուլախի մահվանից երեք ամիս անց նրա նկատմամբ քրեական վարույթը դադարեցվել է: Այս կապակցությամբ արձանագրվել է, որ 6-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակները չեն սահմանափակվում
ընթացիկ
քրեական
դատավարություններով,
այլ
նաև
տարածվում են այն դատական որոշումների վրա, որոնք ընդունվել են քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո (…):
(…) Դատարանը կրկնում է, որ քրեական իրավունքի հիմնարար կանոններից մեկն այն է, որ քրեական պատասխանատվություն չի կարող լինել, եթե չկա հանցանք կատարած անձ (…): Այնուամենայնիվ, պարոն Վիտալի Վուլախի հանցակիցների նկատմամբ իրականացվող վարույթի ընթացքում Կրասնոդարի ռեգիոնալ դատարանը կարծիք է արտահայտել այն մասին, որ պարոն Վիտալի Վուլախը ՛բանդա է ստեղծել, որ ՛դրամական միջոցներ է ունեցել և, որ ՛ֆինանսավորել է բանդան և բանդայի յուրաքանչյուր անդամին վարձատրել է կատարված հանցագործությունների համար (…): Նշված ձևակերպումները չեն հանդիսացել
պարոն
Վիտալի
Վուլախի
դեմ
ներկայացված
՛կասկածի
արձանագրում. առանց որևէ պայմանի կամ վերապահման որպես հաստատված հանգամանք է ներկայացվել այն, որ նա հանդիսացել է հանցավոր խմբավորման ղեկավար և որ նա համակարգել և ֆինանսավորել է հանցավոր խմբավորման գործունեությունը:
(…) Տուժողներին պատճառված նյութական և ոչ նյութական վնասների հատուցման
նպատակով
ներկայացված
հայցերի
քննությանն
ուղղված
քաղաքացիական վարույթների ընթացքում օգտագործված ձևակերպումներն ավելի հստակ են եղել: Կուրգանսկի շրջանային դատարանը, վկայակոչելով գործով կայացված դատավճիռը, ոչ միայն կրկնել է, որ պարոն Վիտալի Վուլախը ՛հանդիսացել է զինված հանցավոր խմբի (բանդայի) ղեկավար, այլ նաև
16
շարունակել
է
ասելով,
որ
՛նրա
ղեկավարության
տակ
բանդան
ծանր
հանցագործություններ է կատարել, այդ թվում սպանություն և սպանության փորձ (…):
(…) Դատարանը շեշտում է, որ վերջնական մեղադրական դատական ակտի բացակայության պայմաններում առկա է հիմնարար տարբերություն անձի կողմից հանցանք կատարված լինելու վերաբերյալ կասկած արտահայտելու և դատական ակտում անձի կողմից տվյալ հանցանքը կատարված լինելու վերաբերյալ հստակ ձևակերպում տալու միջև: Հաշվի առնելով շրջանային և ռեգիոնալ դատարանների դատական ակտերում առկա ձևակերպումների հստակ և անվերապահ բնույթը Դատարանը գտնում է, որ դրանք հանդիսացել են պարոն Վիտալի Վուլախի մեղքի վերաբերյալ դատողություն, որը կատարվել է նախքան նրան օրենքով սահմանված կարգով մեղավոր ճանաչելը: Դատարանն ընդգծում է, որ դատարանի կողմից նման բնույթի ժամանակավրեպ դատողություն անելու համար որևէ արդարացում չի կարող լինել (…):
(…) Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում (տե՛ս Vulakh and Others v. Russia գործով 2012 թվականի հունվարի 10ի վճիռը, գանգատ թիվ 33468/03, կետեր 33-37):
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի ՄԽորենացի թիվ 33 հասցեում գտնվող ՛Տաշիր առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցների վստահությունը չարաշահելու նրանց ոսկե զարդերը վերավաճառելու և գումարները վճարելու, կամ գրավադրելու, ապա վերադարձնելու կամ
իբրև
միասնական
պարտք
գումարներ
հանցավոր
վերցնելու
մտադրությամբ,
ու
վերադարձնելու
շարունակաբար
պատրվակով,
խարդախությամբ
առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 67.117.994 ՀՀ դրամին համարժեք ոսկեղեն և գումար հափշտակելու, ինչպես նաև Ա.Ստեփանյանին ծեծի ենթարկելու համար նախաքննական մարմինը Մելինե Մարգարյանին մեղադրանք է առաջադրել և գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկել է Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):
Առաջին
ատյանի
դատարանի
դատավճռից
երևում
է,
որ
քննության
արդյունքներով հաստատված է համարվել, որ ամբաստանյալ Մ.Մարգարյանն իրեն վերագրվող ինը դրվագներից չորսով տուժող Ի.Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար և ոսկյա զարդեր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Մ.Մարգարյանի և տուժող Ի.Բաբաջանյանի վերաքննիչ բողոքները, 2012 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ դրանք մերժել է,
17
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ի.Բաբաջանյանը սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված չի եղել, այլ անձի հետ հանցավոր համաձայնությամբ տուժողների առանձնապես խոշոր չափերի գումարները և ոսկյա զարդերը խարդախությամբ հափշտակելու մեջ չի մեղադրվել, նման մեղադրանքի շուրջ չի հարցաքննվել և մեղադրանքից չի պաշտպանվել: Ավելին, նախաքննական մարմինը 2011 թվականի ապրիլի 13-ին որոշում է կայացրել Ի.Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ և 178-րդ հոդվածներով քրեական հետապնդում
չիրականացնել`
նրա
գործողություններում
հանցակազմի
բացակայության պատճառաբանությամբ: Նախաքննական մարմնի այդ որոշումը չի վերացվել: Սույն գործում Ի.Բաբաջանյանն ունեցել է տուժողի դատավարական կարգավիճակ, հետագայում ևս նախաքննական մարմնի կողմից նրան մեղադրանք չի առաջադրվել (տե՛ս սույն որոշման 1-ին, 8-րդ կետերը):
Նման
պայմաններում
Առաջին
ատյանի
դատարանը
դատաքննության
արդյունքներով որպես հաստատված փաստ է համարել տուժող Ի.Բաբաջանյանի կողմից հանցագործություն, տվյալ դեպքում` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
խարդախությամբ
առանձնապես
խոշոր
չափերի
հափշտակություն կատարելու հանգամանքը` իր դատավճռում տալով այնպիսի ձևակերպումներ,
որոնք
Կոնվենցիայի
6-րդ
հոդվածի
1-ին
մասի
իմաստով
հավասարազոր են քրեական մեղադրանք առաջադրելուն:
Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ և մեղադրական եզրակացությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ և ոսկյա զարդեր խարդախությամբ տուժող
Ի.Բաբաջանյանի հետ հանցավոր համաձայնությամբ հափշտակելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն նշվել, Մ.Մարգարյանին այդպիսի որակյալ հատկանիշ չի մեղսագրվել և առաջադրված մեղադրանքի ծավալի մեջ չի ներառվել:
24. Սույն որոշման 20-22-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 նոյեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0081/01/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
