Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 358 — Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 358AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 358 — Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 358. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում 1. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու վերաբերյալ դիմումներն իրավասու դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու: 2. Սույն հոդվածի իմաստով՝ հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտեր են՝ 1) անձի իրավական վիճակի վերաբերյալ այն պետության դատարանի դատական ակտերը, որի քաղաքացին է հանդիսանում անձը. 2) օտար

Ամբողջ Տեքստ

Հոդված 358. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում 1. Հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու վերաբերյալ դիմումներն իրավասու դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու:

2. Սույն հոդվածի իմաստով՝ հարկադիր կատարում չպահանջող օտարերկրյա դատական ակտեր են՝ 1) անձի իրավական վիճակի վերաբերյալ այն պետության դատարանի դատական ակտերը, որի քաղաքացին է հանդիսանում անձը. 2) օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծության վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը, եթե ամուսիններից մեկը ամուսնալուծության պահին մշտապես կամ հիմնականում բնակվել է այն պետության տարածքում, որի դատարանը կայացրել է դատական ակտը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը, եթե ամուսնության կնքումը տեղի է ունեցել այն պետության տարածքում, որի դատարանը կայացրել է այն անվավեր ճանաչելու որոշումը. 5) օրենքով նախատեսված դեպքերում՝ օտարերկրյա այլ դատական ակտեր:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել