Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷԴՈՒԱՐԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷԴՈՒԱՐԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18727 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-187)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 187 | «ԷԴՈՒԱՐԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԷԴՈՒԱՐԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Էդուարդ Նիկողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ .

1. Էդուարդ Նիկողոսյանը 2020 թվականի ապրիլի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30- րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Դիմողը նշում է, որ Վարչական դատարան ներկայացված վարչական ակտի վիճարկման հայցապահանջով որպես իրավական հիմք վկայակոչվել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասն այն նպատակով, որ 2012 թվականի և մինչև 2013 թվականի մարտի 1-ը գույքահարկի գծով իր վճարային պարտավորությունը չհանդիսանալու փաստարկը վերստին քննության առարկա չդառնա և կրկին քննություն այդ մասով չկատարվի (վերստին չապացուցվի): Ըստ դիմողի վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց առ այն, որ օրենսդիրը չի սահմանել, որ նախկինում քննված սնանկության գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը ևս միևնույն կողմերի մասնակցությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չպետք է ունենան:

Դիմողի կարծիքով վիճարկվող նորմի արդյունքում առաջին հերթին խաթարվում են այդ նույն նորմի օրենսդրորեն հետապնդվող նպատակները, այն է ապացուցման գործընթացի պարզեցումը և միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կրկին չապացուցելու նպատակը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում առկա օրենսդրական բացը, այն է նախկինում քննված սնանկության գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները միևնույն կողմերի մասնակցությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունենալու հնարավորության բացակայությունը, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 60- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով ենթակա է կարճման, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի (այդ թվում դրա բացով պայմանավորված) սահմանադրականության հարց, այլ գործող նորմի կիրառման իրավաչափության հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն հանդիսանում: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

4. Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող կամ դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչի իրավասությունը Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ:

Մասնավորապես վարչական և վերաքննիչ վարչական դատարանների դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողի համար անբարենպաստ հետևանք առաջացրել է ոչ թե վիճարկվող նորմում ենթադրյալ օրենսդրական բացը, այլ վարչական և վերաքննիչ վարչական դատարանների կողմից 2019 թվականի հունվարի 1-ից գործող օրենսդրության կիրառումը, որի պայմաններում նշված դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ դիմողին սնանկ ճանաչելու վերաբերյալ գործը քննվել է որպես քաղաքացիական գործ, այլ ոչ թե որպես սնանկության գործ: Վերոշարադրյալի համառոտ վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող դեպքում, դիմողի կողմից մատնանշված խնդրի լուծումը գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ դատարանների, քանի որ օրենքի կամ վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1- ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

«Էդուարդ Նիկողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-187

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-187
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել