ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.7-րդ հոդվածով. « Հոդված 47.7. Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջները խախտելը Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի պահանջների խախտմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Ալկոհոլային խմիչքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ մասերի պահանջների խախտմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը «45-47.4» թվերից հետո լրացնել «և 47.7» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. սեպտեմբերի 28 Երևան ՀՕ-182-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-182-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.10.2012-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1076 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.09.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.10.2012 Հիմնական ակտ 11.09.2012, ՀՕ-182-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՀՕ-182-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
