ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Քվեաթերթիկների վավերականությունը 1.
Ամփոփում
Հոդված 28. Քվեաթերթիկների վավերականությունը 1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե` 1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում. 2) որևէ նշում չի ներառում. 3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում. 4) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: 2. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Քվեաթերթիկների վավերականությունը 1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե` 1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում. 2) որևէ նշում չի ներառում. 3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում. 4) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:
2. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:
3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որևէ մեկը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
