ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Աշխատանքային հարաբերությունները 1.
Ամփոփում
Հոդված 13. Աշխատանքային հարաբերությունները 1. Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ, պաշտոնում կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրով սահմանված աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Աշխատանքային հարաբերությունները 1. Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ, պաշտոնում կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրով սահմանված աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ: 2. (մասը գործել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` համաձայն 04.12.24 ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի) 3. 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով։
4. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված` անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են գրավոր՝ թղթային եղանակով:
5. Եթե աշխատանքային հարաբերությունը ծագում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում), ապա վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չեն իրականացվում: (13-րդ հոդվածը փոփ. 22.05.24 ՀՕ-252-Ն, լրաց., փոփ.
04.12.24 ՀՕ-525-Ն, խմբ., լրաց.
13.02.26 ՀՕ-39-Ն ) (04.12.24 ՀՕ-525-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 13.02.26 ՀՕ-39-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
