Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թոփչյան — ԵԱԴԴ/0028/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Թոփչյան — ԵԱԴԴ/0028/01/17

Վճռաբեկ դատարանԵԱԴԴ/0028/01/1720 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճռով Հրայր Իվանի Թոփչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի մայիսի 20-ից։ 1.1. Սասունիկ Դավթի Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 8-ից։ 1.2. Գևորգ Վիտալիկի Սաֆ

Ամբողջ Տեքստ

ԵԱԴԴ/0028/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0028/01/17

Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

Դատավորներ՝ Մ.Պապոյան

Մ.Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

պաշտպաններ`

Պ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Գ.ՄԵԼԻՔՅԱՆԻ

Ա.ՊԱՊԻԿՅԱՆԻ

Տ.ԵԳՈՐՅԱՆԻ

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրայր Իվանի Թոփչյանի, Սասունիկ Դավթի Կիրակոսյանի, Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի և Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ

2

Հ.Թոփչյանի

պաշտպան

Գ.Մելիքյանի,

ամբաստանյալ

Ս.Կիրակոսյանի

պաշտպան

Կ.Հակոբյանի, ամբաստանյալներ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանի ու ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճռով Հրայր Իվանի Թոփչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի մայիսի 20-ից։

1.1. Սասունիկ Դավթի Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 8-ից։ 1.2. Գևորգ Վիտալիկի Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի

35-

225-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների համաձայն՝ նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության

առաջին

ատյանի

դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի դատավճռով Գ.Սաֆարյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 28 (քսանութ) օրը, ու թողնվել է կրելու ազատազրկում` 5 (հինգ) տարի 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի դատավճռով սահմանված ժամկետից՝ 2016 թվականի հունվարի 1-ից։ 1.3. Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-

3

րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ժ.Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 28 (քսանութ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 10 (տասը) տարի 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 20-ից։

1.4. Նույն դատավճռով դատապարտվել են նաև Հովհաննես Պետրոսյանը, Ներսես Պողոսյանը և Գալուստ Գրիգորյանը։

2. Ամբաստանյալ Հ.Թոփչյանի պաշտպան Գ.Մելիքյանի, ամբաստանյալ Ս.Կիրակոսյանի պաշտպան

Կ.Հակոբյանի,

ամբաստանյալ

Գ.Սաֆարյանի

պաշտպան

Ա.Ջուվանովայի,

ամբաստանյալներ Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Եգորյանի, ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան Տ.Հայրապետյանի և ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 13-ին որոշում է կայացրել բողոքները մասնակի բավարարելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:

2.1. Հ.Թոփչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով: Նույն որոշմամբ Հ.Թոփչյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2.2. Ս.Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի

2-

րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով: Նույն որոշմամբ Ս.Կիրակոսյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2.3. Գ.Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66րդ հոդվածի կիրառմամբ` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների

4

ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի դատավճռով

Գ.Սաֆարյանի

նկատմամբ

նշանակված՝

2

(երկու)

տարի

ժամկետով

ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և Գ.Սաֆարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ Գ.Սաֆարյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2.4. Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով` նրա կողմից հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց կամովին հրաժարվելու հիմքով: Ժ.Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ժ.Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական

օրենսգրքի

69-րդ հոդվածի

կիրառմամբ`

նշված

պատժին

հաշվակցվել

է

Ժ.Սեֆիլյանի` 2015 թվականի ապրիլի 7-ից մինչև նույն թվականի մայիսի 4-ը կալանքի տակ գտնվելու 28 (քսանութ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 5 տարի (հինգ) 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 20-ից։ Նույն որոշմամբ

բավարարվել

է

պաշտպան

Տ.Եգորյանի

միջնորդությունը,

և

Ժ.Սեֆիլյանի

նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդան Բոստանջյանի, Վարդևան Գրիգորյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Նոռա Առուստամյանի, Սերգեյ Բագրատյանի ու Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ: 3.

Վերաքննիչ

դատարանի՝

վերոնշյալ

որոշման

դեմ

Հ.Թոփչյանի

պաշտպան

Գ.Մելիքյանը, Ս.Կիրակոսյանի պաշտպան Կ.Հակոբյանը, Գ.Սաֆարյանի և Ժ.Սեֆիլյանի

5

պաշտպան Տ.Եգորյանը, Ժ.Սեֆիլյանի պաշտպան Ա.Պապիկյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ վարույթ են ընդունվել: Դատավարության

մասնակիցները

վճռաբեկ

բողոքների

պատասխաններ

չեն

ներկայացրել:

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանը, Հ.Թոփչյանին և Ս.Կիրակոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գ.Սաֆարյանին՝ 35-225-րդ հոդվածի 1ին մասով, Ժ.Սեֆիլյանին՝ 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով,

235-րդ

հոդվածի

3-րդ

մասով

առաջադրված

մեղադրանքում,

դատավճռի`

հաստատված փաստական հանգամանքների հատվածում արձանագրել է. (2012 թվականի

նոյեմբերի 15-ին Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները ստեղծել են (Հիմնադիր խորհրդարանե նախաձեռնությունը, որին անդամակցել է նաև Գևորգ Վիտալիկի Սաֆարյանը: Նախաձեռնության

զանգվածային

ստեղծման

անկարգություններ

օրվանից

ամբաստանյալ

կազմակերպելու

ուղղակի

Ժիրայր

Սեֆիլյանը,

դիտավորությամբ,

նույն

հասարակական կազմակերպության որոշ անդամների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի և այլոց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ, ապա հեռուստատեսությամբ, էլեկտրոնային կայքերով և հանրահավաքների միջոցով կոչեր հնչեցրել քաղաքացիների կողմից կազմակերպությանն անդամագրվելու համար՝ նպատակ ունենալով ստեղծել զինված խմբեր և հավաքագրել զանգվածային անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց:

Իրենց հանցավոր մտադրության իրականացման նպատակով, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված այլ անձանց միջոցով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները 2014 թվականի մայիսից հավաքագրել են անկարգությունների կատարմանը

կազմակերպել

պատրաստ

անձանց

հանրահավաքներ

խմբեր,

և

պարբերաբար

ավտոերթ,

ՀՀ

զանգվածային

տարբեր

մարզերում

լրատվամիջոցների,

ասուլիսների և հասարակական վայրերում տարբեր պատրվակներով կազմակերպված հավաքների ու երթերի ընթացքում տարաբնույթ սադրիչ ելույթներով, քաղաքացիներին նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հասարակական անվտանգությունը

6

վտանգող՝ գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների: 2015 թվականի ապրիլի 20-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի

Ազատության

Հանրապետության

հրապարակի,

հրապարակի,

Սայաթ-Նովա

Ամիրյան-Մաշտոց

և

Աբովյան

փողոցների

փողոցների,

տարածքով

երթ

իրականացնելու վերաբերյալ (այլ անձըե1 իրազեկել է Երևանի քաղաքապետարանին, սակայն Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել սահմանափակել երթի անցկացման վայրը, հավաքի կազմակերպչին առաջարկվել է հավաքներն անցկացնել (Էրեբունիե թանգարանին հարող հրապարակում՝ պատճառաբանելով, որ նշված երթուղով բազմամարդ երթի անցկացումը կարող է անհամաչափ կերպով սահմանափակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

կապակցությամբ

նախապես

ծրագրած

միջոցառումների

մասնակիցների

տեղաշարժման ազատությունը և անմիջական վտանգ հանդիսանալ նրանց անվտանգության համար: Միևնույն ժամանակ, հիշյալ որոշմամբ հայտնվել է, որ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանում նախատեսված բազմաբնույթ ու բազմամարդ միջոցառումների և բազմաթիվ պատվիրակությունների մայրաքաղաք ժամանելու հանգամանքով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնական հատվածը պատվիրակությունների տեղաշարժի և միջոցառումների ընթացքում լինելու է խիստ ծանրաբեռնված:

Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և այլոք, քաջատեղյակ լինելով, որ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվելիք համազգային հրապարակային միջոցառումների օրերին հավաքներն անցկացնել այդ միջոցառումների իրականացման վայրերին չհարող՝ Էրեբունի վարչական

շրջանի

տարածքում,

համացանցում

կոչեր

և

թռուցիկներ

տարածելով,

քաղաքացիներին հրավիրել են հատկապես հիշյալ տարելիցի առթիվ իրականացվող միջոցառումների համար նախատեսված (Ծիծեռնակաբերդիե հուշահամալիրին հարող տարածքներում փաստացի սահմանափակված հավաքների՝ հայտնելով, որ տարաբնույթ զանգվածային միջոցառումներ են իրականացնելու: Այս պարագայում քաջ գիտակցելով օրենքի խախտմամբ տեղի ունեցող հավաքներին իրավապահ մարմինների իրավաչափ գործողություններով միջամտելու անխուսափելիությունը՝ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, 1

Տե՛ս Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ ԵԱԴԴ/0028/01/17 որոշումը:

7

Գևորգ Սաֆարյանն ու մյուսներն ինքնապաշտպանության քողարկված պատրվակով կոչեր են արել զինված դիմադրություն ցույց տալ իբրև թե իրենց հավաքներին խոչընդոտող իշխանության ներկայացուցիչներին:

Մասնավորապես, 2014 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում՝ հավաքի ժամանակ, ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը կոչ է արել բոլորին դուրս գալ տներից և համախմբվել՝ նշելով. (Դու՛րս եկեք տներից և համախմբվե՛ք, կոչ եմ անում երիտասարդներին, ի դեպ, եթե պետք լինի կկռվենք բառիս բուն իմաստով, կկռվենք զենքովե:

2014 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է. ((…) ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց և տուն չենք վերադառնալու այնքան

ժամանակ,

մինչև

չիրականացնենք

իշխանափոխություն,

զենքը

լոկ

մարդասպանության գործիք չէ, այն նախատեսված է նաև ինքնապաշտպանության համար, ժողովուրդը չպետք է զինաթափված լինիե:

Նույն ասուլիսի ժամանակ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը հանդես է եկել նաև հետևյալ արտահայտություններով. ((Հիմնադիր խորհրդարաննե ընտրել է պայքարի խաղաղ տարբերակը, սակայն պատրաստ կլինի հնարավոր բռնությանը պատասխանել համարժեք բռնությամբ, եթե կրակելու են, թո՛ղ կրակեն, մենք էլ կկրակենքե: Այնուհետև, ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, համեմատություններ կատարելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ, նշել է, որ այն ժամանակ ժողովուրդը պատրաստ չի եղել և քարերով են դուրս եկել փողոց: Այնուհետև,

զանգվածային

անկարգությունների

կազմակերպման

միասնական

դիտավորությամբ, ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու մյուսները ձեռք են բերել և իրենց բնակարաններում, (Հիմնադիր խորհրդարանե նախաձեռնության Երևանի, Գյումրու և Վանաձորի գրասենյակներում, նրանց համար որպես հավաքատեղի ծառայած (Սարդարապատե նախաձեռնության և (Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումե հասարակական կազմակերպության գրասենյակներում, ինչպես

նաև

(Սարդարապատե

նախաձեռնության

գրասենյակի

կարիքների

համար

օգտագործվող (ՎԱԶ 2106ե մակնիշի, 04ԼՏ513 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում պահել են ինչպես գործարանային արտադրության, այնպես էլ ինքնաշեն, մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտյա մահակներ, կռփազենք, երկու էլեկտրապարպիչ:

8

Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները, գիտակցելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում իրականացվելու են համազգային հրապարակային միջոցառումներ, իրենց կողմից հավաքագրված խմբերի միջոցով անկարգություններ հրահրելու եղանակով ծրագրել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը զանգվածային անկարգություններն իրագործել հրապարակային

միջոցառումների

անցկացման

վայրերում,

սակայն

հանցավոր

մտադրությունն ու գործողություններն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն անմիջականորեն ուղղված գործողությունները բացահայտվել և կանխվել են իրավապահ մարմինների կողմից: (…)

2015 թվականի մայիսի 4-ից փաստացի գտնվելով ազատության մեջ՝ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն չի հրաժարվել հանցավոր գործողություններ իրականացնելու իր մտադրությունից,

այլև

2015

թվականի

նոյեմբերից

շարունակել

է

իր

հանցավոր

գործունեությունը: Նա որոշել է ստեղծել և ղեկավարել կազմակերպված զինված խումբ՝ իր ենթախմբերով, դրանց պատասխանատուներով՝ նպատակ ունենալով խմբի անդամների միջոցով

զենքի

գործադրմամբ

քաղաքացիների

և

զինծառայողների

կյանքի

համար

վտանգավոր բռնությամբ ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթել և դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողություններ կատարելուն:

Դեռևս 2014 թվականին ամբաստանյալ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը, սոցիալական կայքերում լսելով Ժիրայր Սեֆիլյանի կոչերը, (ֆեյսբուք.քոմե ((facebook.comե) սոցիալական կայքի միջոցով հաղորդագրություն է ուղարկել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին և ցանկություն հայտնել հանդիպել նրան: Պայմանավորվածության համաձայն՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը 2014 թվականին գնացել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղակայված (Հիմնադիր խորհրդարանե հասարակական կազմակերպության վարչական շենք, որտեղ հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, ծանոթացել նրա հետ և հայտնել, որ գաղափարակից է և առաջարկել է իր օգնությունը: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը տվել է իր դրական պատասխանը և հայտնել, որ կապ կհաստատեն էլեկտրոնային կայքի միջոցով:

9

2015

թվականի

աշնանը

ամբաստանյալ

Ժիրայր

Սեֆիլյանը

(ֆեյսբուք.քոմե

((facebook.comե) սոցիալական կայքի միջոցով հաղորդագրություն է ուղարկել ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին և հանդիպման հրավիրել (Սարդարապատե շարժման գրասենյակ: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը գնացել է (Սարդարապատե շարժման գրասենյակ, որտեղ հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, ով իրեն ուղեկցել է առանձնասենյակ, այնտեղ ծանոթացրել իր մտերիմ՝ ամբաստանյալ Հրայր Իվանի Թոփչյանի հետ և հայտնել, որ նա է լինելու իր համակարգողը՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտության դեպքում վերջինիս միջոցով իր հետ կապ հաստատի:

Դրանից հետո ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը բազմիցս հանդիպել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանի հետ, քննարկել տարաբնույթ հարցեր, որոնց ընթացքում վերջինս Հովհաննես Պետրոսյանին փոխանցել է Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունը՝ խմբի նոր անդամներ հավաքագրելու վերաբերյալ: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը տվել է իր դրական պատասխանը և այդ մասին հայտնել իր բարեկամ Սմբատ Գալոյանին, ինչպես

նաև

իր

մտերիմներ՝

ամբաստանյալներ

Ներսես

Պողոսյանին

և

Գալուստ

Գրիգորյանին, որոնց հետ ծանոթացել է 2015 թվականի ամռանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում: Ստանալով նրանց համաձայնությունը` ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը հավաքագրել է վերջիններիս և այդ մասին հայտնել ամբաստանյալ Հրայր Թոփչյանին:

Իր հանցավոր մտադրության իրականացման համար ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը կազմակերպված խմբի կազմում ամբաստանյալ Հրայր Թոփչյանի ղեկավարմամբ ստեղծված ենթախմբին կնքել է (Կարոտե կեղծանունը, ապա կատարել է հանցավոր խմբի անդամների միջև դերաբաշխում և համարաբաշխում, ինչպես նաև ենթախմբի անդամներին զինելուն, ծածկագրված կապի միջոցներով ապահովելուն և հարձակման ենթակա օբյեկտներն ուսումնասիրելուն անմիջականորեն ուղղված գործողություններ: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը նշված ենթախմբի կազմում ընդգրկել է նաև իր մտերիմ՝ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին, ինչպես նաև այլ անձանց, սակայն կազմակերպված խմբի այլ ենթախմբերի, դրանց անդամների բացահայտմանը խոչընդոտելու և հանցավոր նպատակի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով ապահովել է ինչպես ենթախմբերի, այնպես էլ դրանցում ներգրավված անդամների` միմյանցից անջատ և գաղտնի գործունեությունը: Մասնավորապես, 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Գառնի գյուղի և Երևան քաղաքի

10

Ավան-Առինջ թաղամասի առանձնատներից մեկում տարբեր օրերի ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է գործով չպարզված մի քանի այլ ենթախմբերի պատասխանատուների հետ և քննարկել ռազմավարական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների զավթմանն ուղղված գործողությունների իրականացման ծրագրերը: Ռազմավարական նշանակություն ունեցող շենքերի վրա ծրագրված հարձակումները 2015 թվականի դեկտեմբերի 1-ին իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը 2015 թվականին՝ չպարզված օրը, հանդիպել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ, հայտնել խմբի անդամների միջոցով զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթելու և դրանք պահելուց հետո պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու իր հանցավոր մտադրության մասին: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը, միաժամանակ գիտակցելով պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Երևանի գլխավոր հեռուստաաշտարակը զավթելու միջոցով ցանկալի արդյունքի հասնելու հնարավորությունը, թիրախավորել է այն և հանձնարարել ուսումնասիրել տեղանքը, մշակել պլան՝ դրա գրավմանն ուղղված բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու համար:

Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն իր և ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի քննարկման մասին հայտնել է Սմբատ Գալոյանին, Ներսես Պողոսյանին և Գալուստ Գրիգորյանին, ապա Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունն անթերի կատարելու համար Գալուստ Գրիգորյանի հետ գնացել է Երևանի գլխավոր հեռուստաաշտարակին հարող տարածք և զննել այն: Դրանից մի քանի օր անց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն, արդեն մենակ, երկու անգամ կրկին գնացել է հիշյալ վայր, լրացուցիչ ուսումնասիրել տարածքը և կազմել հեռուստաաշտարակի սխեմա: Սխեման կազմելուց հետո ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այդ մասին հայտնել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին և հանդիպումներից մեկի

ժամանակ

ուսումնասիրելով

վերջինիս

Հովհաննես

ներկայացրել

Պետրոսյանի

այն:

Ամբաստանյալ

կողմից

կազմված՝

Ժիրայր

Երևանի

Սեֆիլյանը,

գլխավոր

հեռուստաաշտարակի սխեման, վերադարձրել է նրան և հետագայում չբացահայտվելու նպատակով հանձնարարել է տեսողական հիշողությամբ մտապահել և ոչնչացնել սխեման: Դրան հաջորդող օրերին իր և ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման մասին ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը մանրամասն պատմել է Սմբատ Գալոյանին և նրան

11

ցույց տվել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությամբ իր կողմից կազմված սխեման և խնդրել է դրան ծանոթանալուց հետո այրել: Հեռուստաաշտարակի մուտքի և ելքի, այնտեղ գտնվող շենքերի տեղակայման վայրերը վերհիշելու համար Սմբատ Գալոյանն այն չի այրել, այլ թաքցրել է իր սպորտային համազգեստի գրպանում:

Դրանից օրեր անց ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը և Հովհաննես Պետրոսյանը, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Երևան քաղաքի Խորենացու փողոցում գտնվող վերջինիս աշխատավայրում, որի ընթացքում ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը կրկին կազմել է Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի գծագիրը և առաջարկել այն գրավելու իր տարբերակը, որը, սակայն, ամբաստանյալ Հրայր Թոփչյանի կողմից հավանության չի արժանացել:

Քննարկումից հետո ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հանդիպել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հետ և հայտնել, որ հեռուստաաշտարակի գրավման պլանն իրատեսական չէ, սակայն ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը պնդել է, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել: Դրան հաջորդող

օրերին

ամբաստանյալ

Ժիրայր

Սեֆիլյանը

հեռախոսակապի

միջոցով

ամբաստանյալ Հրայր Թոփչյանին հրավիրել է հանդիպման և առանձնազրույցի ժամանակ հանձնարարել երկու միավոր ինքնաձիգ և փամփուշտներ փոխանցել իր ենթախմբի անդամ, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին՝ միաժամանակ նշելով, որ կապ հաստատի իր վաղեմի ընկեր՝ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի հետ և նրանից ստանա հիշյալ զենքզինամթերքը: Ամբաստանյալ Հրայր Թոփչյանը զանգահարել է ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին և, պայմանավորվածության համաձայն, հանդիպել նրան: Հանդիպման ժամանակ ամբաստանյալ Հրայր Թոփչյանը Սասունիկ Կիրակոսյանին փոխանցել է ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարությունը և, պարզելով, որ ինքնաձիգերը և փամփուշտները գտնվում են նրա տիրապետության տակ, զանգահարել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին, հայտնել, որ պետք է Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարության համաձայն՝ երկու միավոր ինքնաձիգերը հանձնի նրան: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ամբաստանյալ Հրայր Թոփչյանն ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի հետ, վերջինիս (Ֆորդ Տրանզիտե մակնիշի ավտոմեքենայով, (AK-74ե տեսակի մարտական ակոսափող, (971737ե և ( 30 4598ե գործարանային

համարների

երկու

ինքնաձիգերը,

լիցքավորված

ռազմամթերք

հանդիսացող,

5.45մմ

ինքնաձիգի

չորս

տրամաչափի

պահունակները՝

120

մարտական

12

փամփուշտներով,

տեղափոխել

են

Երևան

քաղաքի

Մուրացան

փողոցում

գտնվող

զինվորական հոսպիտալի մոտ, որտեղից ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցումով այն տեղավորել են հիշյալ տարածքում տեղակայված վերջինիս ընկեր Սահակ Սահակյանի ավտոտնակում:

Հրազեններն ու ռազմամթերքը պահելուց հետո՝ նույն օրը, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը կազմակերպված խմբի՝ իր ենթակայության տակ գտնվող անդամներ՝ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանին և Գալուստ Գրիգորյանին հայտնել է, որ ապօրինի ձեռք է բերել և հիշյալ վայրում պահել հրազեն ու ռազմամթերք, որից հետո առաջարկել է ընկերներին դրանք տեղափոխել ու թաքցնել այլ վայրում՝ մինչև ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից տրվելիք՝ կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ Երևանի գլխավոր հեռուստաաշտարակը զավթելու և պահելու վերաբերյալ հրահանգը: Նույն օրը՝ երեկոյան, կազմակերպված խմբի անդամ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը դուրս են բերել Սահակ Սահակյանի ավտոտնակից և քայլելով ապօրինի փոխադրել ու պահել են ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի տիրապետման տակ գտնվող, իր աներ Էդիկ Եղիազարյանի` Երևան քաղաքի Աթոյան փողոցում գտնվող, չբնակեցված բնակարանում և սպասել զինված հարձակում իրականացնելու վերաբերյալ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին: Դրանից մոտ մեկ շաբաթ անց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հանդիպել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ և հայտնել, որ պլանավորել են 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք (Մահ ռեժիմին, ոչ ոք հրապարակից

տուն

չի

գնալուե

կարգախոսով

ամբաստանյալ

Ժիրայր

Սեֆիլյանի

կազմակերպած հանրահավաքից հետո իրականացնել գրոհ: Նա ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին տվել է 130.000 ՀՀ դրամ և հանձնարարել վարձակալել ամենագնաց ավտոմեքենա՝ գրոհի օրը որպես փոխադրամիջոց օգտագործելու համար: Նույն օրն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի հետ գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող՝ (Լյուքս քար սերվիսե ՍՊ ընկերություն, որտեղից վարձակալել են (Վոլկսվագեն Տուարեգե մակնիշի ամենագնացը և Երևան քաղաքի Աթոյան փողոցում գտնվող բնակարանում սպասել գրոհի վերաբերյալ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին:

13

Մինչև ուշ գիշեր սպասելուց և հրահանգ չստանալուց հետո ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից տրված և խմբի նպատակների համար օգտագործվող հեռախոսահամարով զանգահարել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, հայտնել (Կարոտե նշանաբանը, սակայն պատասխան նշանաբանը չլսելով՝ գիտակցել է, որ հեռախոսահամարին պատասխանել է այլ անձ, ինչից հետո անջատել է այն: Նույն պահին այդ մասին նա հայտնել է ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին, մտավախություն հայտնել հանցագործության բացահայտման վերաբերյալ, որից հետո միասին որոշել են փոխել զենքերի տեղը, ապա վարձակալած (Վոլկսվագեն Տուարեգե մակնիշի ավտոմեքենայով զենք-զինամթերքը ապօրինի փոխադրել և պահել են ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի տիրապետման տակ գտնվող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 10/5 տան հարևանությամբ գտնվող մետաղյա տաղավարում:

Հաջորդ օրն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում հանդիպել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, պարզաբանում պահանջել հրահանգ չտալու և գաղտնի հեռախոսին այլ անձի կողմից պատասխանելու հանգամանքի շուրջ, որին ի պատասխան՝ ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հայտնել է, որ գրոհի հրահանգը պետք է տար միայն Ժիրայր Սեֆիլյանը, իսկ թե որն է եղել հրահանգ չտալու պատճառը, իրեն ոչինչ հայտնի չէ:

Դրանից հետո՝ 2016 թվականի հունվարին, ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանն ու Ներսես Պողոսյանը որոշել են տեղափոխել և այլ վայրում թաքցնել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը, որի համար նախնական համաձայնության են եկել խմբի մյուս անդամի հետ և երկուսով՝ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանն ու Գալուստ Գրիգորյանը, վերջինիս ավտոմեքենայով դրանք Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում գտնվող տաղավարից հանել, ապօրինի փոխադրել և պահել են Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցի նկուղում, ինչի մասին հետագայում տեղեկացրել են ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին: 2016

թվականի

մայիսի

18-ին,

կազմակերպված

խմբով,

զենքի

գործադրմամբ,

զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ, զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, ռազմավարական նշանակություն

ունեցող

շենքերը,

շինությունները

զավթելու

և

պահելու

հանցավոր

մտադրությունն իրականացնելու մղումով, Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի վրա զինված հարձակում կատարելու վերաբերյալ հրահանգը հետաձգելուց որոշ ժամանակ անց,

14

ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը Հրայր Թոփչյանի միջոցով Հովհաննես Պետրոսյանին հանձնարարել է ուսումնասիրել արդեն Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված զորամասերը: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այդ մասին հայտնել է Սմբատ Գալոյանին, ով, հանդիսանալով հիշյալ զորամասերի նախկին զինծառայող, տեղեկություններ է հայտնել այդ զորամասերի վարչական շենքերի, շինությունների տեղակայման, ինչպես նաև զորքերի նշանակության և մոտավոր թվաքանակի վերաբերյալ և քննարկման ընթացքում մտահոգություն հայտնել հիշյալ զորամասերի վրա զինված հարձակում կատարելու և այդտեղ ծառայող զինվորների հետ զինված բախում ունենալու աննպատակահարմարության մասին: Վերջիններս որոշել են այդ մտահոգությունը հայտնել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջել ամբաստանյալ Հրայր Թոփչյանից: Դրան հաջորդող

օրերին

ամբաստանյալ

ամբաստանյալ

Ժիրայր

Հովհաննես

Սեֆիլյանին,

հայտնել,

Պետրոսյանն

որ

անձամբ

ապրիլյան

հանդիպել

պատերազմից

է

հետո

զորամասերի վրա հարձակում գործելը կդիտվի որպես դավաճանություն, սակայն վերջինս պնդել է իր հանցավոր մտադրությունը և հայտնել, որ դա իր երկար մտածած ծրագիրն է՝ միաժամանակ նշելով, որ, եթե վստահ չեն իրենց ուժերի վրա, կարող են հրաժարվել գրոհին մասնակցելուց: Խոսակցության ընթացքում ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը Հովհաննես Պետրոսյանին հայտնել է, որ զորամասերի վրա գրոհ իրականացնելուց ժամեր առաջ ամբաստանյալ Հրայր Թոփչյանին կուղարկի նրանց հետևից, միասին կհանդիպեն և կհրահանգավորվեն գրոհն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, նա հորդորել է հանգիստ լինել՝ վստահեցնելով, որ զորամասում կան բազմաթիվ զինծառայողներ, որոնց հետ համատեղ պետք է իրականացվի գրավման գործընթացը:

2016 թվականի մայիսին, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ու կազմակերպված խմբի մեկ այլ անդամը նախնական համաձայնության են եկել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքն այլ վայր տեղափոխելու շուրջ: Իրենց մտադրության իրականացման համար ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն ու կազմակերպած խմբի մյուս անդամը տաքսի ավտոմեքենայով մեկնել են Ձորաղբյուր գյուղ, այնտեղից վերցրել և Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող բնակարան են ապօրինի փոխադրել և պահել վերոհիշյալ հրազեններն ու ռազմամթերքը՝ սպասելով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից 2016 թվականի մայիսի 18-ին ծրագրված՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող զորամասերի վրա իրականացվելիք հարձակման համար հրահանգ ստանալուն:

15

Զենքերը տեղափոխելու հաջորդող օրերին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հանդիպել է Հովհաննես Պետրոսյանին և հայտնել, որ 2016թ. մայիսի 17-ին կամ 18-ին՝ ժամը 21:00-ին, պետք է հանդիպեն Երևան քաղաքի Հալաբյան փողոցում, որից հետո անցնեն ընդհատակ և գնան գրոհի:

Ամբաստանյալ

Հովհաննես

Պետրոսյանը,

գիտակցելով

գրոհի

իրական

լինելու

հանգամանքը, այդ մասին հայտնել է Սմբատ Գալոյանին և խմբի մյուս անդամների հետ քննարկել և որոշել են հրաժարվել գրոհին մասնակցելուց:

Պայմանավորվածության

համաձայն՝

2016

թվականի

մայիսի

18-ին

Հովհաննես

Պետրոսյանը և Սմբատ Գալոյանն իրենց մոտ պահվող զենք-զինամթերքով պետք է Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող՝ (Շեվրոլետե ավտոսրահի դիմաց հանդիպեին ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, ով իրենց պետք է տեղափոխեր այլ վայր, որտեղ իրենց պետք է սպասեին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ ստեղծված մյուս խմբերի և ենթախմբերի 200-300 անդամները, ովքեր ևս պետք է մասնակցություն ունենային զենքի գործադրմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները զավթելու և պահելու հանցավոր գործունեությանը:

Քանի որ խմբի անդամներն արդեն որոշել էին հրաժարվել խմբին անդամակցելուց, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը Սմբատ Գալոյանին առաջարկել է 2016 թվականի մայիսի 18-ին Հալաբյան փողոցում պայմանավորված ժամին հանդիպել ամբաստանյալ Հրայր Թոփչյանի հետ և ստել՝ իբրև թե ինքը հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում և այդ պատճառով հանդիպման չի եկել:

Համաձայնության գալուց հետո Սմբատ Գալոյանը գնացել է հանդիպման, ծանոթացել Հրայր Թոփչյանի և նրա հետ եկած երկու անձանց հետ ու, ներկայանալով որպես Հովհաննես Պետրոսյանի ազգական, նշել է, որ վերջինս հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում և այդ պատճառով նրա փոխարեն հանդիպման է եկել ինքը: Խոսակցության ընթացքում Սմբատ Գալոյանն առաջարկել է վերադարձնել զենքերը, սակայն ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հրաժարվել է դրանք ստանալուց և հայտնել է, որ ինքն իր հարցերը կլուծի Հովհաննես Պետրոսյանի հետ: Այնուհետև մի քանի քայլ հեռանալուց հետո ամբաստանյալ Հրայր Թոփչյանը հեռախոսազանգ է կատարել, որից հետո եկած անձանց հետ նույն ավտոմեքենայով հեռացել է:

16

Հանդիպման մասին Սմբատ Գալոյանը պատմել է Հովհաննես Պետրոսյանին, որից հետո, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ բազմաթիվ ՀՀ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված, ենթախմբի անդամները վերջնականապես որոշել են հրաժարվել խմբին անդամակցելուց, հիասթափվել հատկապես Նուբարաշենի զորամասերի զինվորների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ այդ զորամասերի վրա զինված

հարձակում

կատարելու

Ժիրայր

Սեֆիլյանի

ծրագրից,

դրան

վերաբերվել

քննադատորեն և համոզմունք ձևավորել վերջինիս կեղծ հայրենասիրության, հանուն շահի՝ հայ զինվորի կյանքը զոհաբերելու և պետության անվտանգությունը վտանգելու վերաբերյալ: Ենթախմբի անդամների դիրքորոշման մասին ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը հայտնել է Հրայր Թոփչյանին, ով կրկին քննադատորեն է վերաբերվել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի՝

վերը

նշված

հանցավոր

մտադրությանը,

կրկին

հրաժարվել

խմբին

անդամակցելուց և այդ մասին հայտնել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին: Մասնավորապես, Հրայր Թոփչյանը Ժիրայր Սեֆիլյանին հայտնել է, որ իր ենթախմբի բոլոր անդամները հրաժարվել են զորամասերի վրա զինված հարձակում կատարելուց: Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը,

տեղեկանալով

ենթախմբի

անդամների

հիշյալ

դիրքորոշման

և

զինված

հարձակմանը մասնակցելուց հրաժարվելու մասին և գիտակցելով Հրայր Թոփչյանի ղեկավարած ենթախմբով հարձակումն իրագործելու անհնարինությունը, կոնկրետ նշված ենթախմբին զորամասերի վրա զինված հարձակում կատարելուն ուղղված գործողությունները դադարեցնելու հրահանգ է տվել և ամբաստանյալ Հրայր Թոփչյանին հանձնարարել վերադարձնել ենթախմբին տրամադրված զենքերը և ռազմամթերքը:

Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանձնարարության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 20-ին Հրայր Թոփչյանը որոշել է Հովհաննես Պետրոսյանից հետ ստանալ իր կողմից տրված զենքը և ռազմամթերքը ու այդ նպատակով զանգահարել է իր ընկեր Աշոտ Գուգուշյանին և խնդրել վերջինիս ավտոմեքենայով մեկնել Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ իբրև թե ուղեբեռ տեղափոխելու համար: Աշոտ Գուգուշյանը համաձայնվել է և իր անձնական օգտագործման՝ (Մերսեդեսե մակնիշի, 34LM658 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2016 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Հրայր Թոփչյանի հետ գնացել է Հալաբյան փողոց, որտեղ Հովհաննես Պետրոսյանը և Սմբատ Գալոյանն ավտոմեքենային են մոտեցրել ստվարաթղթե արկղի մեջ տեղավորված՝ ԱԿ-74 տեսակի մարտական ակոսափող (971737ե և ( 30 4598ե գործարանային համարների երկու ինքնաձիգերն ու ռազմամթերք

17

հանդիսացող՝

5.45մմ

տրամաչափի

120

մարտական

փամփուշտները՝

լիցքավորված

ինքնաձիգի չորս պահունակներով, ինչն էլ Հրայր Թոփչյանի օգնությամբ տեղավորել են բեռնախցիկում: Հիշյալ զենքն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին հանձնելու նպատակով Հրայր Թոփչյանն Աշոտ Գուգուշյանին խնդրել է ավտոմեքենան վարել Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ: Ճանապարհին Աշոտ Գուգուշյանի վարած ավտոմեքենան բախվել է (Նիսսանե մակնիշի, 064 OF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Բախման պատճառով վարորդների միջև տարաձայնություն առաջանալուց հետո մոտեցել են տարածքում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի

ոստիկանները,

ովքեր

վթարի

մասնակիցներին

առաջարկել

են

ավտոմեքենաների հետնամասում տեղադրել անվտանգության եռանկյունաձև նշանը: Նույն պահին Աշոտ Գուգուշյանը բացել է իր ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ Հրայր Թոփչյանի օգնությամբ այնտեղից հանել է ստվարաթղթե արկղը՝ դրա տակ գտնվող անվտանգության եռանկյունաձև նշանը՝ ավտոմեքենայի հետնամասում տեղադրելու համար: Ստվարաթղթե արկղը բեռնախցիկից հանելուց հետո, դրանից ընկել է ինքնաձիգի փամփշտակալը, ինչը ոստիկանության աշխատակիցները նկատել են և Հրայր Թոփչյանին և Աշոտ Գուգուշյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին:

Կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը պահելու և փոխադրելու բացահայտման պատճառով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի կողմից զավթածն ազատելու պայմանով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով ռազմավարական նշանակության շենքերի, շինությունների զավթումը, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպումը ավարտին չեն հասցվել՝ Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով, իսկ մյուսները կամովին հրաժարվել են այդ հանցանքի կատարումիցե2: 4.1.

Դատավճռի՝

իրավական

վերլուծությունների հատվածում

Առաջին ատյանի

դատարանը նշել է. (Վերլուծելով ամբաստանյալներ Հրայր Իվանի Թոփչյանի, Գալուստ

Վարազդատի Գրիգորյանի, Ներսես Միքայելի Պողոսյանի, Սասունիկ Դավթի Կիրակոսյանի, Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի 2

ՏեԲս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵԱԴԴ/0028/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել