Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-96 ապրիլի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

6 ապրիլի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի

գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը 19.03.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության սահմանադրականությունը:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է. «ՀՀ

վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել»

բառից հետո «նրա» արտահայտությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին

հակասող եւ անվավեր»:

3. Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացնում է հետևյալ հիմնավորումները. «…Վկայակոչված դատավարական իրավանորմը ապահովում է անձի կողմից վարչական դատարանին պահանջ (հայցադիմում, դիմում)

ներկայացնելու սահմանադրական իրավունքը: Սակայն այն խտրականություն է առաջացնում դիմողների որոշակի խմբի համար: Վկայակոչված նորմի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ Վարչական դատարան կարող է դիմել միայն այն անձը (ֆիզիկական կամ

իրավաբանական), ում գնահատմամբ նրա իրավունքը ուղղակի խախտվել է: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու...» պահանջով դիմել դատարան։ [...] Սույն իրավիճակում

սահմանափակվել է իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջազգային

փաստաթղթերով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատարան դիմելու իրավունքը»:

4. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ.

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի

որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական

դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

««Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական

կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի

3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը

որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության եւ որպես պատասխանող ներգրավել ՀՀ

Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

6 ապրիլի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել