ՍՈՒՍԱՆՆԱ /ՍՅՈՒԶԱՆ/ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 փետրվարի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ՍՈՒՍԱՆՆԱ /ՍՅՈՒԶԱՆ/ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 փետրվարի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա.
Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սուսաննա /Սյուզան/ Սիմոնյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սուսաննա /Սյուզան/ Սիմոնյանը և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն /ներկայացուցիչներ` Լուսինե Հակոբյան, Գենյա Պետրոսյան, Տիգրան Եգորյան/ 25.01.2017թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 6-րդ և 9-րդ մասերի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «բ» ենթակետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
2. Դիմողների փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողների կարծիքով` ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 և թիվ ԼԴ/0749/02/10 որոշումներում «տեղեկատվության աղբյուր» հասկացության մեկնաբանություններն առ այն, որ տեղեկատվության աղբյուր են հեղինակները և լրատվական գործակալությունները, որոնք ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնք հրապարակում են տեղեկատվություն որոշակի միջոցներով, սահմանափակում են տեղեկատվության աղբյուրի շրջանակը, ինչը համահունչ չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում Կոնվենցիայի 10-րդ հոդվածին տրված մեկնաբանություններին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 42- րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածների պահանջներին:
Ըստ դիմողների` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը ոչ միայն ուղղակիորեն հակասում է արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության իրավունքից բխող «ողջամիտ հրապարակում» սկզբունքին, այլ կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված` արտահայտվելու ազատության իրավունքի հիմնական սկզբունքները: Բացի դրանից, դիմողները շեշտադրում են այն, որ «ողջամիտ հրապարակում» սկզբունքը չի ենթադրում հրապարակողի կողմից պարզում, թե հրապարակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությունը, թե` ոչ:
Դիմողները գտնում են, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «բ» ենթակետով սահմանված դրույթին տրված մեկնաբանությունն առ այն, որ վերաքննիչ բողոքի ներկայացման համար պետական տուրքի չափը կախվածության մեջ է դրվում առաջին ատյանի դատարանում ներկայացված ոչ գույքային պահանջների քանակից` յուրաքանչյուր պահանջի համար բազային տուրքի տասնապատիկի չափով տուրքի գանձմամբ, ոչ միայն սահմանափակում է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, չի ապահովում պատշաճ հավասարակշռություն պետական տուրք գանձելու` պետության շահի և դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու դիմողի սահմանադրական իրավունքի միջև:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «բ» ենթակետի վերաբերյալ դիմողների բարձրացրած հարցի վերաբերյալ առ այն, որ վերաքննիչ բողոքի ներկայացման համար պետական տուրքի չափը կախվածության մեջ է դրվում առաջին ատյանի դատարանում ներկայացված ոչ գույքային պահանջների քանակից` յուրաքանչյուր պահանջի համար բազային տուրքի տասնապատիկի չափով տուրքի գանձմամբ, առկա է 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 6-րդ և 9-րդ մասերի վերաբերյալ նույնպես առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը, որով ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1- րդ հոդվածը նույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող սահմանադրաիրավական բովանդակության և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Նշյալ որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել դիմողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սուսաննա /Սյուզան/ Սիմոնյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
14 փետրվարի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 փետրվարի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
