Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԿԴ/1782/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԿԴ/1782/02/16

Վճռաբեկ դատարանԵԿԴ/1782/02/1617 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24112023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Հատուկ Սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 66.165.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենս

Ամբողջ Տեքստ

ՀՏՆ 2423

// 87 | ՖԵՆՑ Ջ

ԱՏԵՆ

ՄԻՋ Տ

աա 1 Տա ԴԵՏԱ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1782/02/16 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1782/02/16

Նախագահող դատավոր՝ Ի. Բաղմանյան

Դատավորներ՝ Տ. Նազարյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24112023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Հատուկ Սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 66.165.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 26.03.2016 թվականից մինչն վնասի հատուցումը կատարելու օրը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 66.165.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում. մնացած մասով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 16.05.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գագիկ (Թովմասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Գորիկ Միրզոյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 409րդ, 417-րդ նե 1058րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 47-րդ, 49-րդ, 5-րդ, 53-րդ ու 60-62-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հրդեհի արդյունքում պատճառված վնասի, դրա հատուցման համար պարտադիր վավերապայման հանդիսացող տարրերի առկայությունը հաստատող վերաբերելի ն թույլատրելի ապացույցներ է համարել «Ակտ հրդեհի մասին» փաստաթուղթը, 12.10.2015 թվականին կայացված «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումն ու ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության կողմից 17.12.2015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացությունը, մինչդեռ անտեսել է, որ հրդեհի Ա վնասի առաջացման պատճառները հնարավոր է պարզել միայն քաղաքացիական գործի քննության ընթացքում նշանակված փորձաքննության արդյունքում տրված փորձագիտական եզրակացությամբ, այլ ոչ թե գրավոր ապացույցներով, իսկ փորձաքննությունը նշանակելիս ու անցկացնելիս պարտադիր պետք է պարզաբանվեն ներկայացված հարցադրումները ն դրան պետք է մասնակցելու իրավունք ունենա նան պատասխանողը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Ակտ հրդեհի մասին» փաստաթղթով ն 12.10.2015 թվականին կայացված «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ արված եզրահանգումները հիմնված չեն օբյեկտիվ հանգամանքներում ձեռք բերված ու գնահատված փաստերի վրա: «Ակտ հրդեհի մասին» փաստաթղթից հստակ է, որ դրանում արված հետնությունների հիմքում դրված են միայն Ընկերության աշխատակիցների բացատրությունները ն առկա չէ որնէ մեթոդաբանություն: Ավելին՝ «Ակտ հրդեհի մասին» փաստաթուղթը պարունակում է զուտ հավանական եզրահանգումներ, այն կազմած անձինք չեն հանդիսանում էլեկտրատեխնիկական եզրահանգումներ անելու իրավասությամբ օժտված սուբյեկտներ:

ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության կողմից 17.12.2015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացությունը ձեռք չի բերվել ՀՀ քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով, ուստի այն, որպես ապացույցի տեսակ, փորձագիտական եզրակացություն չի հանդիսանում: Փորձաքննությունն անցկացվել է մինչն սույն գործով դատարան պահանջ ներկայացնելը, ինքը չի մասնակցել դրան ն չի ունեցել փորձագետին հարցեր առաջադրելու հնարավորություն, չի մասնակցել նյութերի ն այլ կարնոր ապացույցների հետազոտմանը:

Բացի այդ, նշված եզրակացությունը հակասում է Դատարանի որոշմամբ նշանակված ն գործի քննության ընթացքում ձեռք բերված մյուս ապացույցներին, դրանում նշված չէ, թե ինչ մեթոդների կիրառման ու ինչպիսի հետազոտությունների արդյունքում է փորձագետը

Յ

հանգել| դրանում արված հետնություններին, չափումներով պարզման ենթակա հանգամանքները փորձագետը պարզել է առանց որնէ չափում իրականացնելու, իսկ էլեկտրական էներգիայի որակից շեղումներ, հաստատել Կառավարության կողմից սահմանված ընթացակարգից դուրս՝ այլ անհայտ ձնով:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առնտրային կազմակերպության 18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք եզրակացությունն :՝արժանահավատ ապացույց չէ նե ապացուցողական նշանակությամբ հավասարազոր չէ 17.12.2015 թվականի թիվ 45841504 ու 27.04.2018 թվականի թիվ 08761811 եզրակացություններին այն պատճառաբանությամբ, որ փորձաքննությունն իրականացնելիս արտադրամասում ն թիվ ՏԵՂ1056 ենթակայանում հրդեհից հետո կատարվել են վերանորոգման աշխատանքներ, մինչդեռ անտեսել է, որ 27.04.2018 թվականի թիվ 08761811 եզրակացությունը նույնպես ձեռք է բերվել արտադրամասում կատարված վերանորոգման աշխատանքներից հետո: Այսինքն` նույնանման պայմաններում կատարված, նույն տեսակի փորձաքննությունների արդյունքում ձեռք բերված եզրակացություններից մեկը Վերաքննիչ դատարանն արժանահավատ է համարել, իսկ մյուսը՝ ոչ: Մինչդեռ 18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք եզրակացությունը թույլատրելի ն վերաբերելի ապացույց է այն հիմնավորմամբ, որ նշանակվել է Դատարանի որոշմամբ, դրան կողմերը մասնակցել են ու հնարավորություն են ունեցել փորձագետներին անելու հարցադրումներ:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ թիվ 19-0115Ք եզրակացությունը պարունակում է քննադատական պնդումներ մյուս փորձագիտական եզրակացությունների մասին, հաշվի չի առել, որ եթե փորձագետի կարծիքով առկա են էական հակասություններ նախկինում տրված եզրակացությունների միջն, ապա վերջինս ոչ միայն կարող է այդ հանգամանքների մասին նշել իր եզրակացությունում, թեն նման հարցադրում իրեն չի արվել, այն դա փորձագիտական եզրակացությունն անարժանահավատ համարելու հիմք չէ: Բացի այդ, նշված եզրակացությունը ներառում է երկու տեսակի փորձաքննություն, հետնաբար հիմնավորված չէ էլեկտրատեխնիկական մասում արված հետնության հիմքով անարժանահավատ գնահատել նան հրդեհատեխնիկական փորձաքննությունը, որի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք հանդիսացել են հրդեհի պատճառ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ թիվ 08761811 եզրակացությունից պարզ չ, թե ինչպես է փորձագետը հանգել հետնության, որ եղել է լարման տատանում կամ լարման շեղում ն որ այն առաջացել է հենց իր ցանցում, այլ ոչ թե Կազմակերպության սպառման ցանցում: Փորձագետը հատուկ գիտելիքների կարիք ունեցող հարցերին պատասխանելու համար ղեկավարվել է ոչ թե գիտական մեթոդով, այլ հետնության է հանգել բացառապես տուժող կողմի աշխատակիցների կողմից տրված բանավոր կամ գրավոր կարծիքների հիման վրա: Միաժամանակ փորձագետը նշել է իր կողմից Կառավարության 2004 թվականի թիվ 1925 տՈորոշմամբԲ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները խախտելու մասին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ կետն է խախտվել ն ինչպես է դրսնորվել այդ խախտումը:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հաշվի չի առել, որ թիվ 45841504 ն թիվ 08761811 եզրակացությունները տված փորձագետն էլեկտրատեխնիկական մասով չափումներ չի իրականացրել, որնէ չափման սարք չի գործածել, իսկ էլեկտրատեխնիկական մասերից հնարավոր չէ հասկանալ` տատանումները եղել են թույլատրելի սահմաններում, այսինքն՝ եղել են իրավաչափ, թե՝ ոչ:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Կազմակերպության կողմից հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տրված լինելու մասին վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին՝ միաժամանակ գնահատման չարժանացնելով այն

4

հանգամանքը, որ Կազմակերպության էլեկտրատնտեսությունը երկար ժամանակ աշխատել է գերբեռնված ռեժիմով՝ թուլացնելով ն կարճացնելով ուժային մալուխների ու ավտոմատ անջատիչ սարքերի ամրակման մանրակների ծառայության ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ առկա են եղել էական հակասություններ 27.04.2018 թվականի թիվ 08761811 եզրակացության Ան 18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք եզրակացության միջն, իրավաչափ է համարել|րլ|3չԴատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանություններով:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.12.2015 թվականի թիվ 45841504 փորձագիտական եզրակացության՝ արտադատական կարգով ձեռք բերված լինելը չի կարող այն դարձնել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց, քանի որ քաղաքացիական դատավարության մասնակիցներն ազատ են դատարան ներկայացնել իրենց կողմից արտադատական եղանակով ձեռք բերված ցանկացած վերաբերելի ապացույց:

18.11.2022 թվականի թիվ 19-015Ք փորձագիտական եզրակացությունը չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ տվյալ փորձաքննությունը նշանակելիս խախտվել է կրկնակի փորձաքննություն նշանակելու կարգն այնքանով, որ 27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ առկա կասկածները կրել են բացառապես սուբյեկտիվ բնութ, ինչպես նան գործում բացակայել են երկու նո ավեի փորձագիտական եզրակացություններ, որոնցով միննուն հարցերի վերաբերյալ փորձաքննությունների արդյունքում փորձագետները հանգած լինեին տրամագծորեն տարբեր հետնությունների:

18.11.2022 թվականի թիվ 19015Ք փորձագիտական եզրակացության էլեկտրատեխնիկական հարցերի պարզաբանման մասում ընդամենը մասնագիտական քննադատության են ենթարկվել գործում առկա մյուս երկու փորձագիտական եզրակացություններ, հետնաբար փորձագետներն իրենց դիտողությունները ն եզրակացությունները կառուցել են մտացածին հետնությունների հիման վրա:

18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացության շրջանակներում շինությունը, որտեղ առաջացել է հրդեհը, հետազոտվել է հրդեհի առաջացումից ավելի քան չորս տարի անց, երբ հետքերն արդեն վերացած են եղել, մինչդեռ 17.12.2015 թվականի թիվ 45841504 փորձագիտական եզրակացության շրջանակում շինությունը հետազոտվել է հենց հրդեհի հաջորդ օրը՝ 02.10.2015 թվականին: Հետնաբար նշված թերությունների ն գործում առկա այլ ապացույցների հետ մի շարք էական հակասությունների պատճառով 18.11.2022 թվականի թիվ 19-015Ք փորձագիտական եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ ապացույց:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ընկերության՝ որպես մատակարարի ն Կազմակերպության՝ որպես սպառողի միջն 20.06.2008 թվականին կնքված Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 350008 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր)՝

5

1.1-ին կետի համաձայն` մատակարարը պարտավորվել է սպառողին մատակարարել

էլեկտրական էներգիա, իսկ սպառողը պարտավորվել է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց.

2.2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մատակարարը պարտավոր է մատակարարել Կառավարության 23.12.2004 թվականի թիվ 19256 որոշմամբ 61հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա.

2.2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` մատակարարը պարտավոր է ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը սպառողին՝ Պայմանագրին կցված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հուսալիությամբ:

Պայմանագրի հավելված 1-ի համաձայն` առավելագույն թույլատրելի էլեկտրական հզորությունը նախատեսվել է 10 կՎտ (հատոր 2-րդ, գ.թ. 67-74).

2 Էներգետիկայի 0նախարարութան «Ավան էլեկտրացանց» ,պլետական ձեռնարկության գլխավոր ճարտարապետի կողմից Կազմակերպության տնօրենին տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանների համաձայն՝ սպառողի հասցեն է «Բաբաջանյան 1 նրբ., թիվ 15-15, դրվածքային հզորությունը՝ 10 կՎտ, օգտագործվող հզորությունը՝ 10 կՎտ, էլեկտրասնման պայմանները՝ սնումն իրականացնել տ/ե 1056-ից, հաշվարկային սարքերը տեղադրել՝ ե/կ (հատոր 1-ին, գ.թ. 33).

3 Ընկերության «Նոր Նորք» մասնաճյուղի գլխավոր ճարտարապետի ն Կազմակերպության միջն 11.03.2005 թվականին կազմված ակտի համաձայն՝ էլեկտրասարքավորումների վիճակի Ա սպասարկման պատասխանատվությունը «Նոր Նորք» մասնաճյուղի ն Կազմակերպության միջն ըստ բալանսային պատկանելության՝ հանդիսանում է Կազմակերպության «ց/լ մալուխի ծայրերը ՏԵ 1056-ի ց/լ վահանի վրա» (հատոր 1-ին, գ.թ. 34).

4) Ընկերության «Հյուսիս» մասնաճյուղի «Նոր Նորք» տարածքի օպերատիվ մատյանում Գրիգորյանի կողմից կատարված գրառման համաձայն` 01.10.2015 թվականին, ժամը 09:15-ին, վթարային անջատման հասցեն, վայրը՝ տ/ե 1056, Բաբաջանյան 15/1 հասցեից ստացվել է բողոք, որ լույս չունեն: Բրիգադը հայտնաբերել է, որ տ/ե 1056-ում վնասված է նշված սպառիչի 0,4 կվ մալուխը, 0,4 կվ ընդհանուր եռաֆազ հատիչից մինչե եռաֆազ ավտոմատի հատիծձը (հատոր 3-րդ, գ. թ 81 (դարձերես)).

5) Երնանի հրդեհային (ԵՀ) ն տեխնիկական անվտանգության տեսչության (ՏԱՏ) առաջատար մասնագետ Վ. Մկրտչյանի, 1-ին կարգի մասնագետ Գ. Մարտիրոսյանի, Կազմակերպության տնօրեն Մ. Ռաֆաելյանի կողմից 08.10.2015 թվականին կազմված «ԱԿՏ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ «Հանձնաժողովը (...) կազմեց սույն ակտը հրդեհի մասին, որն առաջացել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Մարշալ Բաբաջանյան 15/1 հասցեում գտնվող «Հատուկ Սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության արտադրամասում:

Օբյեկտի բնութագիրը. Օբյեկտը, որտեղ առաջացել է հրդեհը, գտնվում է ք. Երնան Ավան, Մարշալ Բաբաջանյան, թիվ 15/1 հասցեում: Այն պատկանում է «Հատուկ Սանտեխմոնտաժ» «ՓԲԸ-ին: Զբաղեցնում է 5498 քմ ընդհանուր տարածք, պարսպապատված է: Տարածքում տեղակայված են տարբեր նշանակության շինություններ (պահեստային, արտադրական, վարչական): Հրդեհն առաջացել է երկհարկանի շինությունում, որի առաջին հարկը շահագործվում է որպես պահեստ, իսկ երկրորդը՝ որպես արտադրամաս: Շինության հիմնակմախքը երկաթբետոնից է, պատերը քարից: Միջհարկային ծածկը երկաթբետոնից է: Վերնածածկը կառուցված է 6`փայտյա հիմնատարրերով, փակված է մետաղյա թիթեղներով: Էլեկտրական սնուցումն իրականացվում է Ավան Հոգեբուժական կլինիկայի տարածքում տեղակայված բարձրավոլտ

6

էլեկտրական ենթակայանից՝ 220"380 վոլտ լարվածությամբ: Օբյեկտում առկա է ՕՈ 2 տիպի կրակմարիչներով: Օբյեկտում բացակայում է ներքին հրշեջ ջրամատակարարումը:

Հրդեհի առաջացման հանգամանքները ն մարումը. 2015 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը մոտավորապես 06:10 րոպեի սահմաններում քաղաքացի Գրիգորյանը, որը բնակվում է «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի տարածքի հարնանությամբ, նկատել է, որ տարածքում տեղակայված շինությունից ծուխ է դուրս գալիս: Մոտենալով նկատել է, որ շինությունում հրդեհ է բռնկվել, իսկույն զանգահարել է 911 հեռախոսահամարով ն հայտնել դեպքի մասին: ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ հաղորդում է ստացվել հրդեհի մասին ժամը 06:16-ին: Դեպքի վայր են ուղարկվել թիվ 7, 9, 11, 8, 5 ն 15 ՀՓՋ-ներից մեկական մարտական հաշվարկներ: Ժամը 06:26 րոպեին, հասնելով կանչի վայր, հերթապահ պահակախումբը հայտնաբերել է, որ բոցով այրվում է շինության երկրորդ հարկը: Ժամը 06:37ին թիվ 11 ՀՓՋ-ի օղակի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Հակոբյանը հայտարարել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Տալով 4-Բ փողակ՝ ժամը 07:07-ին հրդեհը մեկուսացվել է, իսկ ժամը 07:18-ին՝ մարվել: Հրդեհաշիջման ժամանակ տեղի է ունեցել 20 կգ-ոց գազի գլանակատարի պայթյուն:

Հրդեհի հետնանքները. Հրդեհի հետնանքով մասամբ Ա ամբողջովին այրվել է «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի արտադրամասի արտադրական միջոցները, կահույքը, պատրաստի արտադրանքը, պահեստավորված ապրանը ն հաշվապահական փաստաթղթերը: Համաձայն «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի կողմից 07.10.2015 թվականին տրված տեղեկանքի՝ հրդեհի հետնանքով ընկերությանը պատճառվել է 77.770.325 ՀՀ դրամի նյութական վնաս, որից 62.270.325 ՀՀ դրամը ապրանքանյութական արժեքներից, իսկ 15.500.000 ՀՀ դրամը՝ շինությունից: Հրդեհից պատճառված նյութական վնասի չափը ստույգ պարզաբանելու համար 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպությունում նշանակվել է ապրանքագիտական, շինարարատեխնիկական փորձաքննություն:

Հրդեհի առաջացման պատճառը. Ուսումնասիրելով հրդեհի վայրը, նրա շրջակայքը, հիմնվելով տեղազննության արդյունքներին, հանձնաժողովը պարզեց, որ հրդեհի օջախը գտնվել է արտադրամասի կենտրոնական հատվածում, որտեղ կրակի ն ջերմության հետքերը առավել|լրլՑ՛խորն են: Լսելով առաջին ականատեսնեի գրավոր ն բանավոր բացատրությունները, առաջ են քաշվել ն քննարկվել հրդեհի առաջացման պատճառի բաց կրակի առկայություն, նյութերի ինքնայրում ե էլեկտրական հաղորդալարերի էլեկտրասնուցման վթարային ռեժիմի երնույթների վարկածները:

Բացառվում է հրդեհի առաջացման պատճառը բաց կրակից, քանի որ հրդեհն առաջացել է ոչ աշխատանքային ժամի ն ըստ տեսախցիկների տեսագրության հրդեհից առաջ տարածքում մարդ չի եղել:

Բացառվում է հրդեհի առաջացումը նյութերի ինքնայրումից, քանի որ տեղազենությամբ նմանատիպ նյութեր չեն հայտնաբերվել:

Հիմք ընդունելով տեղազննության արդյունքները ինչպես արտադրամասում, այնպես էլ էլեկտրական ենթակայանում, որը տեղակայված է «Ավանի» հոգեբուժարանի տարածքում, հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել պահեստային հատվածով անցնող էլ. հաղորդալարերի գերտաքացումը, որն առաջացել է էլ. ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից, ինչը հաղորդալարերի ՊՎՔ մեկուսիչ շերտի մեկուսացումն առաջացրել է բոցավառում, որն ուղեկցվել է շիկացած հաղորդալարերից այրվող մեկուսիչ շերտերի կաթիլների անջատումով, որոնք թափվելով արտադրված մեկուսիչ նյութերի վրա առաջացրել է բռնկում: Հրդեհի առաջացման պատճառը ստույգ պարզաբանելու համար 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպությունում նշանակվել|Ս է ապրանքագիտական, շինարարատեխնիկական փորձաքննություն» (հատոր 2-րդ, գ.թ. 77-79).

7

6) Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Սարգսյանի 12.10.2015 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն՝ Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհի փաստի առթիվ նախապատրաստված նյութերի վերանայման արդյունքում պարզվել է, որ 01.10.2015 թվականին, ժամը 06:30-ին Ոստիկանության Երնան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Աննա Բորիսի Մարալորյանը ն հայտնել, որ «Մելնիցա» ռեստորանային համալիրի հետնամասում գործարան է այրվում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 01.10.2015 թվականին, ժամը 06:00-ի սահմաններում Մերուժան Ազատի Ռաֆաելյանին պատկանող Ավան, Բաբաջանյան 1 փակուղի, թիվ 15/ հասցեում գործող Կազմակերպության արտադրամասում հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել պահեստային հատվածով անցնող էլեկտրական հաղորդալարերի գերտաքացումը, ինչն առաջացել է էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից: Վերոգրյալը հիմնավորվել է Մերուժան Ազատի Ռաֆաելյանի, Ազատ Մերուժանի Ռաֆաելյանի, Հարություն ։-Մերուժանի Ռաֆաելյանի, Խաչատուր Մարտինի Հակոբյանի, Վլադիմիր Աշոտի Խաչատրյանի, Արմեն Ռաֆիկի Խաչատրյանի, Իրինա Խորենի Վիրաբյանի ն Անուշ Անուշավանի Գրիգորյանի բացատրություններով: Մերուժան Ռաֆաելյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տված բացատրությամբ ն դիմումով որնէ մեկի նկատմամբ բողոք չի հայցել արտադրամասում առաջացած հրդեհի կապակցությամբ ն խնդրել է Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհի փաստի առթիվ նախապատրաստված նյութերը թողնե 6անհետնանք: Նշանակվել են հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, ապրանքագիտական ն

շինարարատեխնիկական փորձաքննություններ: 08.10.2015 թվականին ստացվել է հրդեհի մասին ակտը, որի համաձայն՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել պահեստային հատվածով անցնող էլեկտրական հաղորդալարերի գերտաքացումը, ինչն առաջացել է էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից, որն առաջացրել է բոցավառում ն ուղեկցվել շիկացած հաղորդալարերից այրվող մեկուսիչ շերտերի կաթիլների անջատումով, որոնք, թափվելով արտադրված մեկուսիչ նյութերի վրա, առաջացրել են բռնկում: Նախապատրաստված նյութերով հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, ն Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 76).

7) Երնանի հրդեհային Ա տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ Վ. Մկրտչյանի 02.10.2015 թվականի որոշմամբ նշանակվել է հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարատեխնիկական ն ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպությանը:

Փորձագետներին առաջադրվել են հետնյալ հարցերը՝ ո՞րն է հրդեհի առաջացման պատճառը ն օջախը, որքա՞ն է կազմում ունեցվածքին պատճառված նյութական վնասը:

ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության կողմից 17.122015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացության համաձայն՝

«Հրդեհատեխնիկական մաս. (..) «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում գտնվող երկհարկանի շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է երկրորդ հարկում` պահեստավորման տարածքի միջնամասում: (..) Ուսումնասիրելով փորձաքննությանը ներկայացված գործի նյութերում առկա բացատրությունները, հրդեհի մասին ակտը ն հրդեհի օջախի տեղակայումը, փորձագետը նշում է հետնյալը. Արտադրամասի պահեստավորման տարածքում ինքնաայրման հակում ունեցող նյութեր չեն

8

պահվել, հրդեհին նախորդող ժամանակահատվածում բաց կրակի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, տեղամասում չեն ծխել: Բացի այդ հրդեհն առաջացել է ոչ աշխատանքային ժամին Ա ըստ նյութերում առկա տեղեկությունների հրդեհից առաջ տարածքում մարդ չի եղել: Ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ հրդեհի առաջացումը բաց կրակից, կրակի քիչ կալորիականության աղբյուրներից ն նյութերի ինքնաբռնկումից բացառվում է, հրդեհի առաջացման պատճառը էլեկտրատեխնիկական բնույթի է: Հաշվի առնելով էլեկտրատեխնիկական հետազոտության արդյունքները, հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը:

Էլեկտրատեխնիկական մաս. (.) Հաշվի առնելով գհրդեհի առաջացման հանգամանքները, բացատրությունները ն սույն եզրակացության հրդեհատեխնիկական մասի արդյունքները, փորձագետը նշում է հետնյալը. «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի սարքավորումների ն բանվորական լուսավորության էլ սնուցումն իրականացվել է արտադրամասի տարածքում տեղակայված 0,4 կՎ բաշխիչ վահանի մուտքի ավտոմատ- անջատիչից: Այսինքն, երբ մուտքի ավտոմատ-անջատիչը անջատվում է վերջիններիս էլ սնուցումը դադարեցվում է ո դրա անջատված լինելու դեպքում, արտադրամասի լուսավորություն իրականացվում է հերթապահ լուսավորության լյումինեսցենտային լուսատուներով: Վերջիններիս էլ սնուցումն իրականացված է եղել 0,4 կՎ ԲՍ-ում տեղադրված 0ավտոմատ-անջատիչից: Հերթապահ լուսավորուան լուսատուները տեղադրված են եղել արտադրամաս այն հատվածներում, որտեղ ըստ հրդեհատեխնիկական մասի, գտնվել է հրդեհի օջախը: Ըստ բացատրությունների՝ 2015 թվականի հոկտեմբերի 01-ին արտադրամասում հերթապահ լուսավորությունը եղել է միացված, ինչը հիմնավորվում է նան 0,4 կՎ ԲՍ-ում տեղակայված արտադրամասի հերթապահ լուսավորության ավտոմատ-անջատիչի անջատված վիճակով: Այսինքն, հերթապահ լուսավորությունն, ըստ էության ծառայել է որպես գիշերային լուսավորություն ն աշխատանքային ժամերից հետո, մինչն հաջորդ օրվա առավոտ եղել է միացված: Նշված ժամանակահատվածում երեկոյան ժամերից մինչն առավոտ, էլ. ցանցից սնվող սպառողների բեռնվածքը էապես փոփոխվում է՝ երեկոյան ժամերին (18-ից մինչն 23-ը), երբ ցանցն աշխատում է առավելագույն բեռնվածքով, էլ. հոսանքի լարումը նոմինալից նվազում է, իսկ գիշերային ժամերին Ա առավոտյան (23-ից մինչն 07--ը) ցանցը բեռնաթափվում է, տեղի է ունենում լարման բարձրացում: Այսինքն հերթապահ՝ գիշերային լուսավորության լյումինեսցենտային լուսատուների գործարկման-կարգավորման ապարատուրան գործում է լարման անընդհատ տատանումների՝ ցանցի էլեկտրական լարման շեղման պայմաններում, ինչը երկարատն շահագործման դեպքում բերում է դրանց շահագործման ժամկետի կրճատմանը ն վթարային իրավիճակների՝ կարճ միացումների մեկուսացման վնասվածքների առաջացմանը, որոնք կարող են հանդիսանալ հրդեհի պատճառ: Այլ կերպ ասած, քանի որ հրդեհի օջախային հատվածում, բացի հերթապահ (գիշերային) լուսավորությունից, էլեկտրական հոսանքի այլ սպառիչներ կամ սարքավորումներ միացված չեն եղել, ապա ակնհայտ է, որ վթարային իրավիճակ կարող էր ստեղծվել միայն հերթապահ լուսավորության համակարգում, որի լյումինեսցենտային լուսատուների 6գործարկման-կարգավորման ապարատուրան, ըստ էության, աշխատել է էլեկտրական հոսանքի լարման անընդհատ տատանումների պայմաններում, ինչի հետնանքով առաջացել են անսարքություններ, որոնք բերել են կարճ միացումների ն մեկուսացվածքների վնասման: Վերանշվածը հիմնավորվում է հետնյալով.

- կարճ միակցումից անջատվել է հերթապահ լուսավորության ավտոմատ անջատիչը,

- մեկուսապատվածքի բոցավառումից առաջացած հրդեհից վնասվել են դեպի արտադրամասի վահանակը անցկացված մալուխի ջիղերը ն դրանց կարճ միակցման

9

հոսանքից անջատվել են Ընկերության 0,4 կՎ ԲՍ-ում տեղակայված մուտքի ն թիվ 1056 ՏԵ- ում տեղակայված ավտոմատ անջատիչները,

-1056 ՏԵ-ում մալուխը կարճ միակցման հոսանքից կտրվել է:

Շինարարատեխնիկական ն ապրանքագիտական մաս. Երնան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի շինությանը հրդեհի հետնանքով պատճառված նյութական վնասների չափը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական միջին արժեքներից ելնելով՝ կարող է կազմել 13,050,000.00 ՀՀ դրամ:

Փորձաքննության կատարման նպատակով փորձագետին տրամադրված «Հատուկ Սանտեխմոնտաժ» «ՓԲԸ-ի «01.10.2015 թվականին բռնկված հրդեհից վնասված ապրանքանյութական արժեքների գույքագրման ԿՎ 1 ակտ»-ում նշված, վնասվածքների հետնանքով «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի ապրանքատեսակներին (ապրանքագիտական մասով) պատճառված (գույքային) վնասի ընդհանուր չափն արժեքային արտահայտությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել շուրջ 53,115,600.00 ՀՀ դրամ» (հատոր 2, գ.թ. 29-64).

8 Ընկերության գլխավոր տնօրեն Կ. Հարությույանի կողմից Էներգետիկ ենթակառուցվածքների Ա բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին հասցեագրված 21.06.2017 թվականի թիվ 05-ԿՀ-07/2047 գրության համաձայն՝ Ավան վարչական շրջանում տեղակայված թիվ ՏԵ 1056 երկտրասֆորմատորային ենթակայանի շենքը, բարձր ու ցածր լարման մալուխային գծերը ն նրանում տեղադրված էլեկտրատեղակայանքները հաշվառված են Ընկերության հաշվեկշռում: Տրասֆորմատորից սնվում են թվով 1 բնակիչ ն 14 հանրային բաժանորդ, իսկ պահուստային տրասֆորմատորն անջատված է (հատոր 2-րդ, գ.թ. 65 (դարձերես)).

9) Էներգետիկ ենթակառուցվածքներիի ն բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի կողմից փաստաբան Սայադ Բադալյանին հասցեագրված 29.06.2017 թվականի թիվ 07/25.2/3610-17 գրության համաձայն՝ Երնան քաղաքի Ավան վարչական շրջանում տեղակայված թիվ 1056 էլեկտրական ենթակայանը գտնվում է Ընկերության հաշվեկշռում: Միննույն ժամանակ, Կառավարության 21122006 թվականի ««Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1943-Ն որոշման 3-րդ գլխի 14-րդ կետի համաձայն՝ նշված ենթակայանը համարվում է բարձր լարման (1 կՎ-ից բարձր) էլեկտրատեղակայանք (հատոր 2-րդ, գ.թ. 65).

10) Ընկերության ներկայացուցչի միջնորդության հիման վրա Դատարանը 18.12.2017 թվականի որոշմամբ նշանակել|լ է հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, էլեկտրատեխնիկական ն ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվլ է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպությանը: Փորձագետին առաջադրվել են հետնյալ հարցերը՝

1. որտե՞ղ է գտնվել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը,

2. ո՛րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը,

3. Առկա է արդյո՞ք Ընկերության կողմից կատարված հակաիրավական գործողություն կամ անգործություն, ն ինչպես է այն դրսնորվել,

4. եթե Ընկերության կողմից դրսնորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետնանքային կապ Ընկերության կողմից դրսնորված հակաիրավական գործողության ն պատճառված վնասների միջն,

5. Առկա է արդյո՞ք Կազմակերպության կողմից կատարված հակաիրավական գործողություն կամ անգործություն, եթե առկա է եղել, ապա ինչպես է այն դրսնորվել,

10

6. եթե Կազմակերպության կողմից դրսնորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետնանքային կապ Կազմակերպության կողմից դրսնորված հակաիրավական գործողության ն պատճառված վնասների միջն,

7. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական ն տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները,

8. եթե առկա են հրդեհային անվտանգության կանոնների այլ խախտումներ, ապա ինչպիսին են դրանք ն որքանո՞վ են ազդել հրդեհի առաջացման պատճառների, պատճառված վնասի ն վնասի չափի վրա,

9. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք փաստացի իրականացվող գործունեության համար (գործառնական նշանակությունից բխող) ՀՀ իրավական ակտերով սահմանված շինարարատեխնիկական բոլոր նորմերը (օրինակ, արդյո՞ք հրդեհված տարածքն իր նպատակային ն գործառնական նշանակությամբ համապատասխանում է փաստացի իրականացվող գործունեութան համար նախատեսված տեխնիկական պայմաններին թե ոչ, կամ օրինակ, արդյո՞ք տարածքի բաժանումն իրականացված է փաստացի իրականացվող գործունեութան համար սահմանված 0տեխնիկական պահանջներին, թե ոչ),

10. թույլատրվում է արդյո՞ք անմիջապես արտադրամասում ունենալ (կառուցել) պահեստավորման տարածքը,

1. արդյո՞ք պահեստավորման տարածքը համապատասխանել է հրդեհային անվտանգության Ա/կամ շինարարատեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

12. արդյո՞ք արտադրամասում կամ պահեստավորման տարածքում թույլատրվում է թողնել գազով լցված տարաներ,

13. ի՞նչ ազդեցություն է ունեցել գազով լցված տարայի պայթյունը հրդեհի առաջացման, տարածման ն վնասի ծավալների վրա, այսինքն՝ կարող էր հրդեհի ն վնասի ծավալները ավելի փոքր լիներ, եթե չլիներ գազի տարայի պայթյունը,

14. արդյո՞ք թույլատրվում է արտադրամասում, ինչպես նան արտադրամասի պահեստավորման տարածքում տեղադրել լյումինեսցենտային լուսատուներ,

15. արդյո՞ք կարող էր առաջանալ հրդեհ լյումինեսցենտային լուսատուների անսարքությունից, եթե հայցվորի կողմից պահպանված լինեին «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով ն այ իրավական ակտերով սահմանված հակահրդեհային անվտանգության պահանջները,

16. եթե արտադրամասում կամ պահեստավորման տարածքում տեղադրված լինեին այլ (ոչ լյումինեսցենտային) լուսատուներ, ապա հրդեհ կառաջանար, թե ոչ (հատոր 2-րդ, գ.թ. 101, 102).

11) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության կողմից 27.04.2018 թվականին տրված թիվ 08761811 փորձագետի եզրակացության «Հետնություններ» բաժնի համաձայն՝

1. Երնան քաղաքի, Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 15/ հասցեում գտնվող Կազմակերպությանը պատկանող տարածքում գտնվող երկհարկանի շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է երկրորդ հարկում` արտադրամասի պահեստավորման տարածքի միջնամասում:

2. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ո՞րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը» հարցի շրջանակներում զուտ հրդեհատեխնիկական տեսանկյունից, դիտվում է, որ

11

ա) Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը:

7. Նախաձեռնողի կողմից առաջադրված ««Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական ն տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները» հարցի բովանդակությունից ելնելով ն հաշվի առնելով այն հանգամանքները, որ Երնանի հրդեհային Ա տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ Վ.Մկրտչյանի կողմից 2015 թվականին սեպտեմբերի 30-ին ք. Երնան Մ. Բաբաջանյան փ., թիվ 15/1 հասցեում գտնվող Կազմակերպության պահեստում առաջացած հրդեհի վերաբերյալ նյութերով 02.10.2015 (թվականին հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, ապրանքագիտական ն շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ կայացված թիվ 39 որոշմամբ, փորձագետներին վերոհիշյալ բովանդակությամբ հարց չի առաջադրվել, ն բացի այդ, սույն համալիր փորձաքննության կատարման՝ այսինքն վերը նշված ընկերությունում հրդեհի առաջացումից մոտ 2.5 տարի անց հրդեհի հետնանքով առաջացած հետքերը վերացվել են, այսինքն՝ վերականգնել մինչհրդեհային իրավիճակը հնարավոր չէ, ուստի նման պայմաններում, սույն համալիր փորձաքննությամբ պարզել, թե Կազմակերպության կողմից արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական ն տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները պահպանվել են, թե ոչ՝ հնարավոր չէ: Սակայն սույն համալիր փորձաքննությամբ հարկ է համարել նշել, որ հրդեհն առաջացել է հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակից, որը պատճառական կապ չունի «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական ն տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջների խախտման հետ:

8. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Եթե առկա են հրդեհային անվտանգության կանոնների այլ խախտումներ, ապա ինչպիսի՞ն են դրանք ն որքանո՞վ են ազդել հրդեհի առաջացման պատճառների, պատճառված վնասի Աե վնասի չափի վրա» հարցի պատասխանը տես թիվ 7-րդ հարցի հետնությունում:

12. Նայխխաձեռնողի կողմից առաջադրված «Արդյո՞ք արտադրամասում կամ պահեստավորման տարածքում թույլատրվում է թողնել գազով լցված տարաներ» հարցի կապակցությամբ հարկ է նշել, որ Կազմակերպության արտադրամասից .դուրս՝ ձախակողմյան հատվածում, եղել է չշահագործվող գազաբալոնների պահման համար նախատեսված առանձնացված տարածք: Այն կառուցված է եղել հրակայուն պատերով՝ մի կողմը ցանցապատ (այսինքն՝ առանձնացված տարածքն ունեցել է բնական օդափոխություն), իսկ դեպի արտադրամասը հարող մասը՝ մետաղական երկփեղկ դռներով: ՀՀ տարածքային կառավարման ն արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015 թվականի թիվ 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 29-րդ գլխի 364 կետում ուղղակի ամրագրված է՝ «Բալոնների խմբակային տեղադրումը թույլատրվում է շենքի արտաքին, խուլ (առանց որմնախորշերի) պատերի մոտ: Բալոնների տեղադրման խցիկները, պահարանները պետք է լինեն չայրվող նյութերից Ա ունենան բնական օդափոխություն՝ պայթյունավտանգ խառնուրդների առաջացումը կանխելու համար»:

13. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ի՞նչ ազդեցություն է ունեցել գազով լցված տարայի պայթյունը հրդեհի առաջացման, տարածման ն վնասի ծավալների վրա, այսինքն՝

12

կարո՞ղ էր հրդեհի Ա վնասի ծավալներն ավելի փոքր լինել, եթե չլիներ գազի տարայի պայթյունը» հարցի շրջանակներում կարելի է նշել, որ գազաբալոնի պայթյունն էական ազդեցություն չի ունեցել հրդեհի տարածման ն զարգացման վրա (փորձագետ՝ Ա. Կարապետյան):

2. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ո՞րն է հանդիսացել Մ.Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը» հարցի շրջանակներում զուտ էլեկտրատեխնիկական տեսանկյունից, դիտվում է, որ.

բ 205 թվականի հոկտեմբերի 01-ին ժամը 06:00ի սահմաններում Կազմակերպության արտադրամասում, բացի հերթապահ լուսավորության լյումինեսցենտային լուսատուների, էլեկտրական հոսանքի այ սպառիչնե՝ կամ սարքավորումներ միացված չեն եղել: Հերթապահ լուսավորությունն, ըստ էության ծառայել է որպես գիշերային լուսավորություն, ե աշխատանքային ժամերից հետո մինչն հաջորդ օրվա առավոտ եղել է միացված: 2015 թվականի հոկտեմբերի 01-ին ժամը 06:00-ի սահմաններում Կազմակերպության հերթապահ լուսավորության համակարգում ստեղծվել է վթարային իրավիճակ` էլ ցանցում տեղի ունեցած լարման շեղման հետնանքով (էլեկտրաէներգիայի ընդունիչների վրա իրական կայունացված լարման գործող նշանակության ն էլեկտրացանցի անվանական լարման տարբերությունն է):

Էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները, որոնց համար մատակարարողը սպառողի առջն պատասխանատվություն է կրում` լարման շեղում, լարման տատանում, լարման ոչ սիմետրիկություն, լարման ոչ սինուսարդություն:

Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 350008 պայմանագրում, որը կնքվել է մատակարար «ՀԷՑ» ՓԲԸ-ի ն սպառող Կազմակերպության միջն, թիվ 2.2.1 կետում նշված է՝ «Մատակարարը պարտավոր է մատակարարել ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23ի թիվ 1925Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական հա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԿԴ/1782/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել