ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 189 — Դիմումի պատասխանը 1.
Ամփոփում
Հոդված 189. Դիմումի պատասխանը 1. Դատավարության մասնակիցը դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու դատարան և դատավարության այլ մասնակիցների։ 2. Դիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, որում նշվում են` 1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը. 2) պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը). 3) դիմումի վերաբերյալ դիրքորոշումը։ 3. Դիմումի պատասխանն ստորագրո
Ամբողջ Տեքստ
Հոդված 189. Դիմումի պատասխանը 1. Դատավարության մասնակիցը դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու դատարան և դատավարության այլ մասնակիցների։
2. Դիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, որում նշվում են` 1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը. 2) պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը). 3) դիմումի վերաբերյալ դիրքորոշումը։
3. Դիմումի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել։ (189-րդ հոդվածը փոփ.
09.07.19 ՀՕ-128-Ն) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
