ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝ 1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը. 4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 5) հեռախոսակապից օգտվելը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով. «3.1. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը: 3.2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում: 3.3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»: Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:»: Հոդված 3 . Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասը «տույժի» բառից հետո լրացնել «, և տույժը չի մարվել» բառերով: Հոդված 4 . Օրենսգրքի 97-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերով.
2) 2-րդ մասը «որոշմամբ» բառից առաջ լրացնել «պատճառաբանված» բառով: Հոդված 5 . Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝ 1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը. 4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 5) հեռախոսակապից օգտվելը:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով. «2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը: 2.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում: 2.3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. հուլիսի 11 Երևան ՀՕ-103-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-103-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.07.2019-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.609 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.06.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.07.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.07.2019 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 28.06.2019, ՀՕ-103-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.12.2004, ՀՕ-60-Ն 24.12.2004, ՀՕ-60-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՀՕ-103-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
