Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-56-Ն25 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 3-րդ մասում` 1) առաջին նախադասությունը «օրերով» բառից հետո լրացնել «(այդ թվում` օրացուցային)» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:»: Հոդված 2. Օրենսգրքի 52-րդ հոդվածում` 1) 5-րդ մասը «աշխատանքային օրն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերով.

2) 6-րդ մասը «թողնված» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերով.

3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչև ժամկետի ավարտի օրվա ժամը 24.00-ն:»: Հոդված 3. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հանրապետության Նախագահի,» բառերը: Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Վարչական դատարանը պարտավոր է սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը 24 ժամվա ընթացքում ընդունել վարույթ, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը:».

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Եթե սույն օրենսգրքով գործի քննության և լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների և հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչև ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում և լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում:»: Հոդված 5. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ մասում «Սահմանադրության 4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Սահմանադրության 7-րդ հոդվածով» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. մայիսի 28 Երևան ՀՕ-56-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-56-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.06.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.458 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.05.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.05.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.06.2016 Հիմնական ակտ 25.05.2016, ՀՕ-56-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.12.2013, ՀՕ-139-Ն 05.12.2013, ՀՕ-139-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՀՕ-56-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել