ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Վճարահաշվարկային համակարգի գործունեության նկատմամբ վերահսկողությունը 1.
Ամփոփում
Հոդված 13. Վճարահաշվարկային համակարգի գործունեության նկատմամբ վերահսկողությունը 1. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգի և դրա մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը: 2. Կենտրոնական բանկը կարող է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորից և այլ մասնակիցներից, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել վճարահաշվարկային ծառայությունների մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Վճարահաշվարկային համակարգի գործունեության նկատմամբ վերահսկողությունը 1. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգի և դրա մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:
2. Կենտրոնական բանկը կարող է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորից և այլ մասնակիցներից, ինչպես նաև արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ կապված տեղեկատվություն, անգամ եթե այդ տեղեկությունը բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություն է:
3. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային համակարգի և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղերում ստուգումներ իրականացնելու միջոցով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման տեխնիկական պայմաններն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց մոտ Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանն ու Կենտրոնական բանկը վճարահաշվարկային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում կառավարության լիազորած մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: 7. (մասն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-180-Ն) 8. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեության նկատմամբ Կենտրոնական բանկի` սույն հոդվածով նախատեսված վերահսկողության իրավասության վերաբերյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի վրա: (13-րդ հոդվածը փոփ.
04.10.05 ՀՕ-180-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
