ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1.
Ամփոփում
Հոդված 46. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները. 1) շնորհակալություն. 2) զբոսանքի ժամանակի մեկ ժամով ավելացում՝ մինչև մեկ ամիս ժամկետով. 3) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ ամսական լրացուցիչ մեկ թույլտվությո
Ամբողջ Տեքստ
Հոդված 46. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները. 1) շնորհակալություն. 2) զբոսանքի ժամանակի մեկ ժամով ավելացում՝ մինչև մեկ ամիս ժամկետով. 3) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ ամսական լրացուցիչ մեկ թույլտվությունից ոչ ավելի. 4) տեսազանգից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ ամսական լրացուցիչ մեկ թույլտվությունից ոչ ավելի. 5) կարճատև տեսակցությունից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ պատժի կատարման ընթացքում մեկ թույլտվությունից ոչ ավելի. 6) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խրախուսանքի միջոցները դատապարտված զինծառայողների նկատմամբ կիրառվում են կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
