Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբքեխվյան — ԵԴ/1976/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբքեխվյան — ԵԴ/1976/01/22

Վճռաբեկ դատարանԵԴ/1976/01/2217 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունիսի 5ին ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 12111122 քրեական գործը: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Նարեկ Ավագյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Արտյոմ Սերգեյի Շակոբքեխվյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՇ քրեական

Ամբողջ Տեքստ

Է". ԵԴ/1976/01/22

ՄԱՀ"

ՀՑՏՅոլԻ Ն 7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր Վ.Միսակյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Շամբարձումյան

դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան

Ռ.Պապոյան

17 մայիսի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ ՛

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունիսի 5ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 12111122 քրեական գործը:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Նարեկ Ավագյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Արտյոմ Սերգեյի Շակոբքեխվյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2022 թվականի հունիսի 10-ին Արտյոմ Հակոբքեխվյանը ձերբակալվել է, իսկ 2022 թվականի հունիսի 11-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի 2022 թվականի դեկտեմբերի 16ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ թիվ 12111122 քրեական վարույթով Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ս.Պողոսյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ, թիվ 12111122 քրեական վարույթով Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում:

Նախաքննության մարմինը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին որոշումներ է կայացրել մեղադրյալ Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքն ընտրելու մասին:

2022 թվականի դեկտեմբերի 27ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2023 թվականի մարտի Լի դատավճռով Արտյոմ Հակոբքեխվյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (ներեք) տարի ժամկետով: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունվա`։ ՀՀ քրեական օրենսգրքի 70րդ հոդվածի կիրառմամբ, Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիոը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 11Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել վերջինիս արարքի բնույթը ն դրա հանրային վտանգավորության աստիճանը:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի ապահովվել: Ուստի, բողոքաբերի համոզմամբ` Առաջին ատյանի դատարանը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ինչն էլ հիմք է դատական ակտը պատժի մասով բեկանելու ն փոփոխելու համար:

Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ինչպես նան այն, որ Ա.Շակոբքեխվյանին պատժի կրումից պայմանականորեն ազատելը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը:

Բողոքի հեղինակը նան փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից Ա.Հակոբքեխվյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի դրանք չէին կարող դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման նախադրյալների հիմքում:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 15ի որոշումը մասնակի պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակա՝ անթույլատրելի ճանաչելով Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արտյոմ Հակոբքեխվյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «եա, 2022 թվականի

հունիսի 5-ին՝ ժամր 14:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Խաղաղ Դոն փողողի 27-րդ շենքի հետնամասում՝ հիշյալ շենքի 7-րդ մուտքի հարակից տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճարանել է ի ծանոթ Նարեկ Ավագյանի հեվ, որի ընթացքում վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառկլու դիտավորությամբ կտրով-ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վրանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է թափանցող վերքի ձնով՝ ուղեկցված վերքային արյունահոսությամբը, ձախակողմյան պննմոհեմոթորաքսով ն սուր շնչական անրավարարությամի»/:

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(..)

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ մեղադրյալ Արտյոմ Սերգեյի Հակորքեխվյանը կատարել է ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 112-րդ հոդվածի Էին մասով նախատեսված արարքը:

Դատարանը, հաստատված համարելով հանցագործության ն դրա կատարման մեջ Արտյոմ Սերգեյի Հակորքեխվյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պավժի կատարածի համար:

(--)

Դատարանը մեղադրյալի նկատմամի պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպե կատարած հանցագործության բնութն ու հասարակական

վտանգավորությաւն աարիճանը, այնպես էլ նրա անձր բնութագրող տվյալները. Այրյոմ Հակոբքեխվյանը երիտասարդ է, նախկինում դափապարվված չի եղել (րով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն կատարված հարցմեաւն արդյունքների) ն րապ: «Արգիշտի» համատիրության կառավարչի կողմից հատրաւրված բնութագրի՝ բնութագրվում է դրաւկանորեն:

Որպես մեղադրյալի պատասխանատվությունթ ն պատիժը մեղմացնող հանգամանքներ Դատարեւեր հաշվի է առնում այն, որ վերջինս ընդունել է իր մեղքը ն զղջացել է կատարածի համար, վվել է խոստովանական բնույթի ցուցմունքներ:

Մեղադրյալի պատասխաւնապտվությունը ն պատիժը ծանրացնող հանգամունք Դատարանը չի արձանագրում:

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 231:

(-) Դատարանը հանգում է հետնության,, որ մալադրյալ Արտրյու՝ Հակոբքեխվյանի նկատմամը պատիժ պետք է նշանակվի ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված պավժի նվազագույն չավավ:

(-) (Հաշվի առնելով մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի կատարած հանցագործության հանրության համար վտաւնգավորության աստիճանը ն բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձր (երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը, պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայություն, պավասխանավտվություւն ն պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը Դատարանը գալիս է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործմուն տեսանկյունից բացակայում. է պատիժը փաարացի կրելուանհրաժեշվությունը, մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ոռնալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձնով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:

Ընդ որում, Դատարանը նման հետնության է հանգել ելնելով քրեական օրենսդրության ակզբունքներից, սոցիալական արդարության վերականգնման ն պատժի նպատակների իրականացման օանհրաժեշմաւթյունի: հիմնվեով կատարված հանցագործության, դրաւ առանձնահատկությունների, գործի կոնկրետ, հանգամանքների բազմեաւկողմաւնի գնահատման վրա:

Այսպիսով, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արտյոմ Հակորբքեխվյանի նկատմամի ազատազրկման ձեով պատիժ նշանակելու ն այն ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա 2 (երկու) տարի ժամկետով պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմեւնը ն նմանատիպ հանցագործությունների կանխմանը»-:

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(-չ) Վերաքննիչ դատարանը գտնում է, ոյ. մեղադրյալ Արտյոմ Հակորբքեխվյանի նկատմամի պայմանական դատապարտում կիրառելու միջոցով կարելի է հասնել ՀՀ 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 26335:

քրեական օրենգրքի 48-րդ հոդվածով սահմանված պավժի ատարակներին վերականգնել առցիալական արդարությունը, ուղղել պավժի ենթարկված անձին, ինչպես նան կանխել հանցագործությունները:

(-.) Վերաքննիչ դատարանը գործով հանրային մեղադրող, Երնան քաղաքի Էրերոււն ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի փտելակալ Ս.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում հանգում է այն հենության, որ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիոր պատժի մասով բեկանելու մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չնիրառխկը վերացնելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատաւվճիո կայացնելիս թույլ չի տվել նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ: (--)»":

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112րդ հոդվածի 1Լին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները:

11. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանը վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձլ է իր մի շարք նախադեպային որոշումներում::

12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ «նշանակելիս ն ան կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է 3Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 86-97:

' Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/019101/14, Արսեն Կարապեւոյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ո կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի

վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական

վերաբերմունքն, իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ,

հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,

մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը ն այլն:

13. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված փարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մեվւաղյա ձող, քար ն այլն), կյանքի համար վփանգ ներկայացնող վնասի պատճառումի, հանցավորի պատրասվվածությունը, մեղքի դիվաւվորյալ ձեր (հատկապես: ուղղակի դիկավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետնանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը Հետնաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նան արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Արտյոմ Հակոբքեխվյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2022 թվականի հունիսի 5-ին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ Նարեկ Ավագյանի հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը ծանրը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կտրող-ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՞,

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կատարված արարքի համար Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով Ա.Հակոբքեխվյանի կատարած

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

Տ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը (երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունըՑ ն պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, Ա.Շակոբքեխվյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձնով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել՛,

- "Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ ն եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու ն Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկանձ:

15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետնյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,

7 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա

հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պատճառական կապը,

գ) հանցագործության գործիքը, մասնավորապես` հանրորեն վտանգավոր արարքը կտրող-ծակող առարկայի գործադրմամբ կատարելը,

դ) հանցագործության եղանակը ն իրադրությունը՝ այն, որ Ա.Շակոբքեխվյանը վիճաբանության մեջ մտնելով Ն.Ավագյանի հետ, առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս՝ պատճառելով ծանըր վնասվածք:

ե) հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը,

մասնավորապես այն, որ Ա.Հակոբքեխվյանը հարված է հասցրել տուժողի կենսական կարնոր օրգանների շրջանում՝ կրծքավանդակին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է թափանցող վերքի ձնով՝ ուղեկցված վերքային արյունահոսությամբ, ձախակողմյան պննմոհեմոթորաքսով ն սուր շնչական անբավարարությամբ:

17. Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում որնէ հանգամանք մեղմացնող համարելու համար, այն պետք է բավարարի որոշակի չափանիշների: Մասնավորապես.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի ն թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նան պետք է

պահպանվեն ապացույցնեի ստուգմա՝ ն գնահատման րենսդրական

պահանջները":

18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք գտանտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված՝ մեղադրյալ Ա.Հակոբքեխվյանի անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Հակոբքեխվյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը ն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

19. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ա.Հակորբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարնորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, տուժողի "Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննիսյաի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումը:

առողջությանը պատճառված վնասի բնույթին ն մարմնական վնասվածքի տեղակայմանը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը, որին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետք է հաշվակցել 2022 թվականի հունիսի 10-ից մինչն 2022 թվականի հունիսի 1Լն անազատության մեջ գտնվելու ժամկետը ն Ա.Հակոբքեխվյանին վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Ա.Հակոբքեխվյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին

ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի

Թ

Լի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը փոփոխել: Արտյոմ Սերգեյի ՀՇակոբքեխվյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատժին՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը, հաշվակցել 2022 թվականի հունիսի 10-ից մինչն 2022 թվականի հունիսի 1Լն անազատության մեջ գտնվելու ժամկետը ն վերջնական թողնել կրելու ազատազրկում 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվել Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՏՕ|Օ)ՕՋՓՏ8Տ,:,:Ս.ՕՇԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/1976/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել