ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում` 1) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:».
2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը որոշվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան կարգի հետևյալ դեպքերում` 1) միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կողմից. 2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։ Սույն մասով սահմանված դեպքերում դրական որոշում ստացած սովորողը հանձնում է քննություն՝ ուսումնական պլանով նախատեսված հինգ առարկաներից, ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ։ Քննությունից անբավարար ստանալու, փոխադրման մասին որոշում չընդունվելու կամ 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը:»։ Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերով։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. մայիսի 6 Երևան ՀՕ-128-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-128-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.647 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.04.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.05.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.05.2011 Հիմնական ակտ 14.04.2011, ՀՕ-128-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 10.07.2009, ՀՕ-160-Ն 10.07.2009, ՀՕ-160-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-128-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
