ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 183 — Առանց հսկողության թողնված կենդանիներ 1.
Ամփոփում
Հոդված 183. Առանց հսկողության թողնված կենդանիներ 1. Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած և (կամ) պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը, իսկ եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է` հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար:
Ամբողջ Տեքստ

2. Կենդանիների սեփականատիրոջը որոնելու ընթացքում դրանք պահող անձը կենդանիներին կարող է թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը և օգտագործմանը: Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձի խնդրանքով` ոստիկանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը գտնում է դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ունեցող անձ և նրան է հանձնում կենդանիները:
3. Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձը և այն անձը, ում դրանք տրվել են պահելու ու օգտագործելու համար, պարտավոր են դրանք պատշաճ պահպանել և դրանց արժեքի սահմաններում պատասխանատու են կենդանիների կորստի ու վնասվածքի համար` մեղքի առկայության դեպքում:
4. Սույն հոդվածի կարգավորումները տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների մասով գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումներին: ( 183-րդ հոդվածը լրաց.
25.03.26 ՀՕ-130-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ