ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 213 — Աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները 1.
Ամփոփում
Հոդված 213. Աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները 1. Վիճարկվող անհատական իրավական ակտի կամ գործողության (անգործության) հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման, գործողության կատարման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը: 2. Պատասխանողը վիճարկվող
Ամբողջ Տեքստ
Հոդված 213. Աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները 1. Վիճարկվող անհատական իրավական ակտի կամ գործողության (անգործության) հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման, գործողության կատարման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
2. Պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: (213-րդ հոդվածը լրաց.
02.05.24 ՀՕ-222-Ն ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
