ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 816 — Պահատվության ժամկետը 1.
Ամփոփում
Հոդված 816. Պահատվության ժամկետը 1. Պահառուն պարտավոր է գույքը պահել պահատվության պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում: 2. Պահառուն պարտավոր է գույքը պահել մինչև պահատուն այն կպահանջի, եթե պահատվության ժամկետը նախատեսված չէ պայմանագրով և չի կարող որոշվել` ելնելով դրա պայմաններից: 3. Եթե պահատվության ժամկետը որոշված է պահատուի ցպահանջ իրավունքով, պահառուն իրավունք ունի տվյալ հանգամանքներում գույքի պահատվության սովորական ժամկետը լրանալու դեպքում
Ամբողջ Տեքստ
Հոդված 816. Պահատվության ժամկետը 1. Պահառուն պարտավոր է գույքը պահել պահատվության պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում:
2. Պահառուն պարտավոր է գույքը պահել մինչև պահատուն այն կպահանջի, եթե պահատվության ժամկետը նախատեսված չէ պայմանագրով և չի կարող որոշվել` ելնելով դրա պայմաններից:
3. Եթե պահատվության ժամկետը որոշված է պահատուի ցպահանջ իրավունքով, պահառուն իրավունք ունի տվյալ հանգամանքներում գույքի պահատվության սովորական ժամկետը լրանալու դեպքում պահատուից պահանջել հետ վերցնելու գույքը` դրա համար նրան տրամադրելով ողջամիտ ժամկետ: Պահատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը հանգեցնում է սույն օրենսգրքի 826 հոդվածով նախատեսված հետևանքներին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
