Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԵՄԱԹՈԼԼԱՀ ՔՈՉԱՅԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԵՄԱԹՈԼԼԱՀ ՔՈՉԱՅԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-643 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 64 | ՆԵՄԱԹՈԼԼԱՀ ՔՈՉԱՅԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 3 դեկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ա. Գյուլումյանի

Քննության առնելով Նեմաթոլլահ Քոչայիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նեմաթոլլահ Քոչային (դիմումը Սահմանադրական դատարան վերստին ներկայացվել և մուտքագրվել է 2019 թվականի նոյեմբերի 21-ին) դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Ըստ դիմողի վերջինիս փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակը բացառում էր նրա քրեական պատասխանատվությունը ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով: Դիմողը նշում է, որ ՀՀ-ում ապաստան հայցող է համարվել 2017 թվականի հուլիսի 25-ից, և այդ պահից սկսած Դիմողի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և այնուհետև նաև կայացված մեղադրական դատավճիռը խախտել են Փախստականների կարգավիճակի մասին» 1951թ. Կոնվենցիան, ՄԻԵԿ-ի 6-րդ, 7-րդ և 13-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 72-րդ, 81-րդ հոդվածների, Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները»: Ըստ դիմողի Սույն գործով Դիմողների նկատմամբ անմիջականորեն կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, դատարանների կողմից դրան տրված մեկնաբանության շրջանակներում, ակնհայտորեն հակասել են ՀՀ Սահմանադրության պահանջներին զրկելով Դիմողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման հնարավորությունից խախտելով նաև սույն դիմումում վկայակոչված սահմանադրական մյուս իրավունքներն ու սկզբունքները»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Վերջիններս միտված են Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը, դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին, իսկ Նեմաթոլլահ Քոչայիի Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի նոյեմբերի 6-ին, երբ արդեն լրացել էր Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նեմաթոլլահ Քոչայիի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող

Անդամներ

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել