Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 531 — Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործ
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 531AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 531 — Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 531. Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն)

Ամբողջ Տեքստ

Հոդված 531. Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: (531-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն ) Գ Լ ՈՒ Խ 48 ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ, ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել