ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 26 — Հանցանքն անզգուշությամբ կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 26. Հանցանքն անզգուշությամբ կատարելը 1. Անզգուշությունը դրսևորվում է հանցավոր ինքնավստահությամբ կամ հանցավոր անփութությամբ: 2. Հանցանքը համարվում է հանցավոր ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսում է իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի համոզված է լինում, որ տվյալ դեպքում դրանք կկանխվեն: 3. Հանցանքը համարվում է հանցավոր անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսում իր արարքի վտանգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 26. Հանցանքն անզգուշությամբ կատարելը 1. Անզգուշությունը դրսևորվում է հանցավոր ինքնավստահությամբ կամ հանցավոր անփութությամբ:
2. Հանցանքը համարվում է հանցավոր ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսում է իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի համոզված է լինում, որ տվյալ դեպքում դրանք կկանխվեն:
3. Հանցանքը համարվում է հանցավոր անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսում իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել: Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված նաև սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
