Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն` 1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը. 2) Կառավարությունը. 3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն` 1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.

2) Կառավարությունը. 3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և այն ներկայացնում Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:

3. Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո` 15-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել