ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51 — Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 51. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումը (վերնագիրը փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն) 1. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ստորագրման պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում կողմ համարվող գործատուների միությունը: Կո
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումը (վերնագիրը փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն) 1. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ստորագրման պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում կողմ համարվող գործատուների միությունը: Կողմերի ստորագրած և հաշվառման ներկայացրած կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որևէ պատճառաբանությամբ արգելվում է:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում գործատուների միությունը պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ համարվող արհեստակցական միությունը: Արհեստակցական միությունը հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:
3. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի՝ սույն հոդվածով նախատեսված հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (51-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
