Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-301-Ն3 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆ ԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 209.1-ին և 209.2-րդ հոդվածներով. « Հոդված 209.1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության առանձնահատկությունները 1. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե՝ 1) վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին. 2) անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը. 3) հարցաքննության կատարումն անհնարին է, կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

2. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմին՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

3. Հանձնարարության հիման վրա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

4. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ստուգում և հաստատում է վկայի և տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:

5. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:

6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվեն պատկերի և ձայնի պատշաճ որակը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը:

7. Տեսակապի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ և 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին և ստորագրելով:

8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի և տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան և տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:

9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, և ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը: Հոդված 209.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի՝ տեսակապի միջոցով հարցաքննության առանձնահատկությունները 1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննությունը նախաքննության մարմնի որոշմամբ կարող է կազմակերպվել տեսակապով՝ օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով՝ այդ մարմին վկայի կամ տուժողի ներկայանալու դեպքում։ Հարցաքննությունից առաջ դիվանագիտական ծառայության մարմինն ստուգում և հաստատում է վկայի կամ տուժողի ինքնությունը և ապահովում տեսակապը՝ նախաքննության մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու նպատակով։

2. Տեսակապի միջոցով վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ և 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության դեպքում՝ հաշվի առնելով նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա հարցաքննվում, և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, տեղեկացնում է իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաև այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է հարցաքննվող անձի փոխհարաբերության բնույթը կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի հետ և սկսում է հարցաքննությունը:

4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները, հարցաքննության ընթացքը և արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով՝ սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:

5. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված հարցաքննության վերաբերյալ կազմվում է արձանագրություն և ուղարկվում օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին՝ հարցաքննվող անձին ծանոթացնելու նպատակով: Հարցաքննվող անձն ստորագրում է արձանագրությունը, իսկ լրացումներ և ուղղումներ ունենալու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ուղարկվում է քննիչին:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-301-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-301-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.06.2020-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.06.17/63(1618) Հոդ.782 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.06.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.06.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.06.2020 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 03.06.2020, ՀՕ-301-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-248 01.07.1998, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-301-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել