ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 511 — Ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրելը 1.
Ամփոփում
Հոդված 511. Ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրելը 1. Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին: 2. Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը, զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգելու ապրանքի հատկու
Ամբողջ Տեքստ
Հոդված 511. Ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրելը 1. Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին:
2. Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը, զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգելու ապրանքի հատկությունները կամ ցուցադրելու դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:
3. Եթե վաճառքի վայրում գնորդին հնարավորություն չի տրվել անհապաղ ստանալու ապրանքի մասին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, նա իրավունք ունի վաճառողից պահանջել հատուցելու մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու հետ կապված վնասները, իսկ եթե պայմանագիրը կնքված է, ապա ողջամիտ ժամկետում հրաժարվել այն կատարելուց, պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը և հատուցելու վնասները:
4. Գնորդին ապրանքի մասին համապատասխան տեղեկատվություն չտրամադրած վաճառողը պատասխանատվություն է կրում նաև գնորդին հանձնելուց հետո ծագած ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ դրանք առաջացել են այդպիսի տեղեկատվության բացակայության հետևանքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
