Սարգսյան — ԱՐԴ/0048/12/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 9ի դատավճռով Գեղամ Հարությունի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, 144-րդ հոդվածով, ն հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրն ու
Ամբողջ Տեքստ
«Ֆր ՏԸ
յ «ամուլ Ը» Վ ԱՐԴ/0048/12/23
ԱՋ
ՆՈՆՈՆ թ Թթ ՀՀ Ա)
Պ/ ՋԵՐ «Տ
ԱՐՄ ՉԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Մ.Կիրակոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
20 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 9ի դատավճռով Գեղամ Հարությունի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, 144-րդ հոդվածով, ն հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով՝ սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՇ արդարադատութան նսախարարութան «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի հունիսի 16-ին, որոշում է կայացրել դատապարտյալ Գեղամ Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին:
3. 2023 թվականի հունիսի 27-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել նշված որոշման դեմ դատապարտյալ Գ.Սարգսյանի բողոքը:
Բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 28-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին. դատապարտյալ Գ.Սարգսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձնով պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշրջանի ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու ու պրոբացիայի ծառայութան կողմից կազմակերպվող
վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով:
4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի
Յ
սեպտեմբերի Լին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Այսպես, բողոքաբերը, ի թիվս այլնի, նշել է, որ Գ.Մարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող` «Հճ նախկին քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի իրավակարգավորումներով: Այդ հետնությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ Գ.Սարգսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ:
6.. Բողոքաբերն անդրադարձել է նան առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Գ.Սարգսյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետնության հիմնավորվածությանը:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի Լի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Գ.Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը:
4
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
8. Դատապարտյալ Գ.Սարգսյանի պաշտպան Ա.Ջուվանովան ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում ըստ էության նշել է, որ առանց պատժի մնացած մասը Օկրելու դատապարտալ Գ.ՆՍարգսյաանի վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ բողոքաբերի փաստարկները կառուցված չեն վարույթի փաստական տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության ն համակցության մեջ գնահատման վրա: Պաշտպանն ընդգծել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված Գ.Սարգսյանն անցել է աշխատանքի, ինչը, պաշտպանի գնահատմամբ, վկայում է Գ.Սարգսյանի վերասոցիալականացման գործընթացի ավարտի մասին:
9. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Ջուվանովան խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Գ.Սարգսյանը 2022 թվականի հուլիսի 27-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ:
1. Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի դրույթները, իր դատական ակտով արձանագրել է, որ. «(-) (Դատապարտյալ Գեղամ Սարգսյանը փաստացի կրել է իր նկատմամը նշանակված պավժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապավփասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկեվլ, (..):
(Առաջին ատյանի դատարանը, դատապալրվյալ Գեղամ: Սարգսյանի անձր բնութագրող բոլոր հանգամանքները գնահատելով համակցության մեջ` վերջինիս անձի ն պատժի կրման ընթացքում նրա դրսնորած վարքագծի համակողմանի ուսումնաւսիրությաւն հետ մեկտեղ, գտնում է, որ քրեակատարողական հիմնարկում Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 5-6:
5
գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում: դատապարտյալը դրսնորել է դրական ն օրինապահ վարքագիծ:
(-)
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ (Առաջին ատյանի դյատարանը գփնում է, որ դատապարտյալ Գեղամ Սարգսյան, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ենթակա է բավարարման ն պատժից
պայմանական վաղաժամկետ ազավման, որի չնրած մասն որոշման կայացման օրվա դրությամբ կազմում է՝ 1(մեկ) րարի 11(կամեմեկ) ամիս 6 (վեց) օր: (-)»՛:
12 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) (Առաջին ատյանի դատարանը (դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու առնչությամբ) սույն գործով դատական ակտ կայացնելիս, նյութաւկան ն դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (..)»::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
Թ. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ դատապարտյալ Գ.Սարգսյանը փաստացի կրել է իր նկատմամբ սահմանված պատժի՝ օրենքով նախատեսված նվազագույն ժամկետը:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողություն, կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետնանքներն առաջանալու պահից: (..)»:
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 84-94:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 51-79:
6
կերպ բարելավող օրենադրությունն ունի հերադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազավատաամ կարող Լ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փասվացի կրել է`
(-)
2) ծանր հանցագործության համար նշանակված պավժի ոչ պակաս, քաւն կեսր. (-.)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկար ազապյվել, եթե կրել է`
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պարժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (-)»:
14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել՝:
Ծ. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
" Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուարամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
7
- ծանը հանցագործության համար մեղավոր ճանաչված Գ.Սարգսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 7 կոթ) օր ժամկետով»,
- ազատազրկման կատարումն ապահովելու համար Գ.Սարգսյանը
քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հուլիսի 27-ինձ,
-` քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՇ արդարադատութան նսախարարութան «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի հունիսի 16-ին, որոշում է կայացրել դատապարտյալ Գ.Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին: Նշված որոշման դեմ, 2023 թվականի հունիսի 27-ին, դատապարտյալ Գ.Սարգսյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան",
- Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումները, դատապարտյալ Գ.Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է՝ իր դիրքորոշումը, ի թիվս այլնի, հիմնավորելով նրանով, որ վերջինս փաստացի կրել է սահմանված պատժի՝ օրենքով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը:,
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման 5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
7 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
Տե'ս սույն որոշման 12-րդ կետը:
8
տեսանկյունից թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Գ.Սարգսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկման առարկա դարձնելով դատապարտյալ Գ.Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, չի ղեկավարվել ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությանը վերաբերող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորումներով:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76ծրդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Գ.Սարգսյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գ.Սարգսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով, այնուհետն՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հուլիսի 27-ին, Գ.Սարգսյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ ն 2023 թվականի հուլիսի 28-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Գ.Սարգսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 24 (քսանչորս) օրը, որից 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու տեսքով, իսկ 1 (մեկ) տարի 1 (մեկ) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում":
Ընդհանրացնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր
հանցագործութան համար ազատազրկման դատապարտված Գ.Սարգսյանը ո Տե՛ս, տղաքողտ ունում, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
9
պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի հուլիսի 28-ի դրությամբ, փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկման կեսը:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սարգսյանի կողմից իր նկատմամբ սահմանված պատժի՝ օրենքով նախատեսված նվազագույն ժամկետը փաստացի կրելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունն իրավաչափ չէ:
Նշված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 6.1-րդ կետում նշված ն այդ կապակցությամբ վճռաբեկ բողոք պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28ի ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դատական ակտերը բեկանելու ն ՀՀ արդարադատության նսախարարութան «Արմավի» քրեակատարողական
հիմնարկի պետի որոշման դեմ դատապարտյալ Գ.Սարգսյանի բողոքը մերժելու համար:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
10
ՈՐՈՇԵՑ
1. Դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումները բեկանել ն ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2023 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0048/12/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
