Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 558 — Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 558AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 558 — Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 558. Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը 1. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, նա իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին էներգամատակարարող կազմակերպությանը տեղեկացնելու և օգտագործված էներգիայի համար ամբողջությամբ վճարելու պայմանով: 2. Էներգամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի սույն օրենսգրքի 538 հոդվածում

Ամբողջ Տեքստ

Հոդված 558. Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը 1. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, նա իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին էներգամատակարարող կազմակերպությանը տեղեկացնելու և օգտագործված էներգիայի համար ամբողջությամբ վճարելու պայմանով:

2. Էներգամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի սույն օրենսգրքի 538 հոդվածում նախատեսված հիմքերով միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

3. Էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը, որը հավաստագրված է էներգետիկ հսկողության պետական մարմնի կողմից, սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար: Էներգամատակարարող կազմակերպությունն էներգիայի մատուցումն ընդհատելու, սահմանափակելու կամ դադարեցնելու մասին պարտավոր է նախազգուշացնել աբոնենտին:

4. Առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու և նրան նախազգուշացնելու էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: (558-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-159)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել