ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական և այլ ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ դրանցում առկա են տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են հարկ վճարողի օգտին:»: Հոդված 2. Օրենքը 11 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 1 հոդվածով` «Հոդված 11 1 . Հարկման նպատակով փոխկապակցված անձինք են համարվում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով փոխկապակցված անձինք:»: Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Անուղղակի հարկեր վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:»: Հոդված 4. Օրենքի 23 հոդվածում «հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով» բառերով: Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28 1 հոդվածով` «Հոդված 28 1 . Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների կամ դրանց շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք` հարյուր հիսուն հազար դրամի չափով: Վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք` երեք հարյուր հազար դրամի չափով:»: Հոդված 6. Օրենքի 30 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:»: Հոդված 7. Օրենքի 33 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված գումարների և հաշվանցման (պակասեցման կամ վերադարձման) ենթակա հարկի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում կամ վերադարձվում) է այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված կարգով:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 29 դեկտեմբերի 2000 թ. ՀՕ-129 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-129 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2001-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.12.30/33(131) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2001 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 26.12.2000, ՀՕ-129 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1997, ՀՕ-107 14.04.1997, ՀՕ-107 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2000 թ.
- Գործի #:
- ՀՕ-129
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
