ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 748 — Կողմերի համագործակցությունը շինարարական կապալի պայմանագրում 1.
Ամփոփում
Հոդված 748. Կողմերի համագործակցությունը շինարարական կապալի պայմանագրում 1. Եթե շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվում են շինարարական կապալի պայմանագրի պատշաճ կատարմանը խոչընդոտող հանգամանքները, կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները դրա վերացման համար: Այդ պարտականությունը չկատարած կողմը կորցնում է այն վնասների հատուցումն ստանալու իրավունքը, որոնք պատճառվել են համապատասխ
Ամբողջ Տեքստ
Հոդված 748. Կողմերի համագործակցությունը շինարարական կապալի պայմանագրում 1. Եթե շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվում են շինարարական կապալի պայմանագրի պատշաճ կատարմանը խոչընդոտող հանգամանքները, կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները դրա վերացման համար: Այդ պարտականությունը չկատարած կողմը կորցնում է այն վնասների հատուցումն ստանալու իրավունքը, որոնք պատճառվել են համապատասխան խոչընդոտները չվերացնելու հետևանքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կատարելու հետ կապված կողմի ծախսերը պետք է հատուցի մյուս կողմը, եթե դա նախատեսված է շինարարական կապալի պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
