ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Մյուս ամուսնու ապրուստը հոգալու պարտականությունից ազատելը կամ այդ պարտականությունը որոշակի ժամանակով սահմանափակելը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 80. Մյուս ամուսնու ապրուստը հոգալու պարտականությունից ազատելը կամ այդ պարտականությունը որոշակի ժամանակով սահմանափակելը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) Դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակու
Ամբողջ Տեքստ
Հոդված 80. Մյուս ամուսնու ապրուստը հոգալու պարտականությունից ազատելը կամ այդ պարտականությունը որոշակի ժամանակով սահմանափակելը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) Դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել՝ ա) ոգելից խմիչքի, թմրամիջոցի և (կամ) թունամիջոցի չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետևանքով. բ) ամուսինների՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվելու` մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում. գ) ալիմենտի վճարում պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ (ամուսնական դավաճանություն, մոլախաղերով զբաղվել և այլն) ցուցաբերելու հետևանքով: (80-րդ հոդվածը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 14. ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
